USD
EUR
RUB

Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը

 

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.Արմենուհի Մխոյան): Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Թռիչք» ներկայացմամբ ազդարարվեց 154-րդ թատերաշրջանի բացումը: Դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ Սամվել Կոսյանի՝ «Կյանքը վանդակի կողքով» պիեսի հիմքում ազատության մեջ հայտնված թութակների կյանքն է: Պիեսը հանդիսատեսի դատին հանձնվեց ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի մեկնաբանմամբ: Ներկայացման մեջ զբաղված են արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը, վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, դերասան Արսեն Միքայելյանն ու հրավիրյալ դերասանուհի Անի Խաչիկյանը:

Թատրոնից «Արմենպրես»-ին տեղեկացնում են՝ 154-րդ թատերաշրջանը գերհագեցած է լինելու: Տարբեր թատերական նախագծեր են իրականացվելու: Սեպտեմբերի 25-ին, 28-ին և 29-ին Մհեր Մկրտչյանի անվան փոքր թատրոնում ներկայացվելու է թատերական՝ «Երկնագույն շան աչքերը» դրաման, որտեղ հանդես կգան դերասան Արսեն Միքայելյանը և հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը։Պատանի հանդիսատեսի համար կներկայացվի «Բուրատինոյի արկածները» հեքիաթ-ներկայացումը: Հոկտեմբերին Մհեր Մկրտչյան փոքր թատրոնում եւս մեկ նոր ներկայացում կլինի՝ «Բարի լույս, պարոն Մաթեւոս», ռեժիսոր՝ Հակոբ Տեր֊Ղուկասյան: Այս թատերաշրջանի ընթացքում թատրոնը նաև հյուրախաղերի է նախապատրաստվում:

Լրահոս
Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք Ռուբիկի խորանարդներով պատրաստված «Մոնա Լիզան» վաճառվել է 480 հազար եվրոյով Մեծ պահքի կիրակիները Գերշվինի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ Անդրանիկ Օզանյանի հոբելյանի առթիվ զորավարին նվիրված նոր գիրք է հրատարակվել Սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ Երևանի երեք տարբեր թատրոններում Գարեգին Երկրորդ. Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը Գլխուղեղի վիրահատության ժամանակ կինը ջութակ է նվագել Սիրո խոստովանություն Թումանյանին. Ռուսական թատրոնում բեմ կբարձրանա «Քաջ Նազար» ներկայացումը «Նկարն էլ իր կյանքն ու­նի, չես կա­րող փա­կել ար­վես­տա­նո­ցում, միայն ինքդ տես­նել» Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո Սաղմոս ՃԻԲ Մատթեոս Զարիֆյան. Լեռներն իմ երազիս Փրկու­թ­յու­նը յոթ կնի­քով կնք­ված չէ Կոմիտաս․ Աստվա՜ծ իմ Դանիել Վարուժան․ Հասուն արտ Վարդանանք՝ մեր վերածնունդի գրաւականը Take On Me. նորվեգական խմբի հիթը դարձել է 80-ականների երկրորդ երգը, որը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի առաջին համերգին կհնչեցնի Բեթհովենի, Մոցարտի և Նիլսենի գործերը Վարդանանց տոնի քարոզ Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են կտավը Պատմական դեմքեր, որ բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը Բեռլինի հոբելյանական կինոփառատոնը մեկնարկում Է «Սելինջերի իմ տարին» դրամայի ցուցադրությամբ Վախճանվել է Երվանդ Մանարյանը Վահագն Դավթյան․ Ժամ Հայտնության
website by Sargssyan