USD
EUR
RUB

Անատոլի Եվդոկիմովի երևանյան շոուն

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Նոյեմբերի 15-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ժամը 19:00-ին և «Գալերեա» ակումբում ժամը 22:00-ին իր տեսարժան շոուով ելույթ կունենա ինքնատիպ արտիստ, շոումեն Անատոլի Եվդոկիմովը` «Եվդոկիմով շոու» հանրահռչակ պարոդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1 դերասան՝ 1000 կերպար: Իհարկե, ելույթը լինելու է ոչ միայն Եվդակիմովի, այլ նրա ողջ թատերախմբի մասնակցությամբ:

«Եվդակիմով շոուն» պարային, թատերականացված ներկայացում է, որի ընթացքում նաև ճանաչված մարդկանց նմանակումներ են կատարվում: Նմանակումների հայտնի շոուն արդեն նվաճել է եվրոպացիներին ու ամերիկացիներին: Նրանք հեշտությամբ ելույթ են ունենում ինչպես մեծ, այնպես էլ ակումբային բեմերում: «Եվդոկիմով շոուն» ներկայացնում են 8 վառ ծրագիր-ներկայացում՝ Գեթսբի, Դիսկո, Կինո, Տարվա երգ, Հելոուին կամ ուրբաթ 13, Հեքիաթներ, Դիվաս ոճերում (յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ` առանց դադարի): Իրապես վառ, որակյալ և գլխավորը՝ պրոֆեսիոնալ շոու կարելի է տեսնել հիմնականում խոշոր քաղաքներում: Հյուրախաղերի ընթացքում դերասանները, չնչին բացառությամբ, ներկայացնում են բավականին համեստ ծրագրեր. անկախ բնակության վայրից՝ հանդիսատեսը սիրում է գեղեցկություն և սեքսուալություն: Եկել է ժամանակը, երբ հանրությունը ցանկանում է տեսնել այնպիսի բեմականացում, որը կցնցի, կհիացնի, կոգևորի և կհրահրի: Հանդիսատեսն ուզում է էմոցիաներ, տպավորություններ և տոնի չընդհատվող զգացում: Այդ ամենը բնորոշ է Անատոլի Եվդոկիմովի շոուին, որը Ռուսաստանում միակն է, որ որպես երկրի լավագույն շոու 2 անգամ արժանացել է NIGHT LIFE AWARDS մրցանակին: Անատոլի Եվդոկիմովի ստեղծագործական կենսագրությունը սկսվել է մինչ սեփական շոու հիմնելը: Նրա առաջին ելույթները մենաներկայացումներ էին. բեմում մարմնավորել է այնպիսի հանրահայտ երգչուհիների, ինչպիսիք են, օրինակ, Թոնի Բրեքսթոնը, Ուիթնի Հյուսթոնը, Թինա Թյորները, որոնց ձայները «կոտրում» են միլիոնավոր մարդկանց սրտեր: Այնուհետև նա եղել է «Фабрика Грез» կոլեկտիվի մենակատարը: Եվ ահա 4 տարի առաջ Անատոլին ստեղծեց շոու, որում նա ոչ միայն մենակատար է, այլև՝ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, ոճաբան և կոստյումների դիզայներ: Սկզբում նա չէր էլ ենթադրում, որ նմանակելու է, օրինակ Մաշա Ռասպուտինային, սակայն վերջինիս կերպարանավորելուց հետո հայտնվեցին Պիեխան, Գուրչենկոն, Ռոտարուն… Այդպես ծնվեցին «DIVAS SHOW» և «ПЕСНЯ ГОДА» ծրագրերը:

«Ես երկար եմ աշխատում յուրաքանչյուր կերպարի վրա, դիտում եմ տեսագրությունները, անձամբ փորձարկում, առանձնացնում բնորոշ շարժումները: Կան շատ էմոցիոնալ և ինքնատիպ արտիստներ, օրինակ՝ Թինա Թյորները, որոնց հեշտ է նկատել: Բայց կան նաև այնպիսիները, որոնց ներկայացնելը դյուրին չէ: Ստիպված ես լինում գտնել նուրբ երանգներ: Իսկ ամենամեծ հաճոյախոսությունը լինում է այն, որ համերգից հետո հանդիսատեսը մոտենում և շնորհակալություն է հայտնում սեփական աչքերով Ուիթնի Հյուսթոնին, Էդիթ Պիաֆին, Մադոննային, Էդիտա Պիեխային ու Սոֆիա Ռոտարուին տեսնելու համար»,-ասում է Անատոլին: Անատոլի Եվդոկիմովի շոուն համարձակորեն կարելի է անվանել Ռուսաստանում ամենաթանկարժեքներից մեկը, քանզի դրանում օգտագործվում են ձեռագործ հանդերձանք, հատուկ շոուի համար մշակված ինքնատիպ կոստյումներ, անհամար քանակությամբ բյուրեղներ և որ ամենակարևորն է՝ բեմում են լինում հավերժ երիտասարդ կանայք: 2010 թվականի ամռանը Անատոլի Եվդոկիմովը ներկայացրեց «Եվդոկիմով շոու»-ի նորացված կազմը, որում տղամարդկանց բալետից բացի ներգրավվել են նաև երկու աղջիկներ: Մարգարիտան և Օլգան ոչ միայն բարձրակարգ պարուհիներ են, այլև՝ գեղեցկության բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ: Այդ վճռական քայլը ավելի վառ երանգներ, դիտարժանություն, դինամիկություն և գեղագիտություն են հաղորդել «Եվդոկիմով շոու»-ին, իսկ տղամարդ հանդիսատեսները արժանիորեն գնահատել են աղջիկների գեղեցկությունը:

Անատոլի Եվդոկիմովը վաղուց արդեն դուրս է եկել ակումբային բեմի սահմաններից. Նրա ներկայացումներն անցնում են համերգային մեծ դահլիճներում: 2007 թվականին տեղի ունեցավ երկար սպասված մոսկովյան մենահամերգը և «Սաունդթրեք» նոր շոուի շնորհանդեսը, իսկ արդեն 2008 թվականի մարտի 8-ին կանանց համար նոր ծրագրով հանդես եկան, որը կոչվում էր «Էվոլյուցիա, կամ կինը՝ տղամարդու աչքերով»: 2009-ի ձմռանը Անատոլի Եվդոկիմովը ներկայացրեց «Ամանորյա հրավառություն» շոուն, որը պատրաստվել էր «Ձնե թագուհին» հեքիաթի հիման վրա: 2010 թվականի սկիզբը նշանավորվեց Եվդոկիմովի ու Նայոմի Քեմբլի , ինչպես նաև Վլադիմիր Դորոնինի ծանոթությամբ: Վերջիններս անձամբ «Եվդոկիմով շոու»-ին հրավիրեցին Շվեյցարիա: Այս թիմը հյուրախաղերով հանդես է եկել շուրջ 30 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Կանադայում: Ամենուր նրանց ներկայացումները հաջողություններով են պսակվել: Դիզայներ Մարկ Յակոբսը Եվդոկիմովին առաջարկել է դառնալ իր համաշխարհային սոցիալական կայքի դեմքը: Այսօր «Անատոլի Եվդոկիմով» շոուն արագորեն ժողովրդականություն է ձեռք բերում`ելույթ ունենալով Մոսկվայում և ընդլայնելով ամբողջ աշխարհում իր հյուրախաղային երթուղին: Այս թիմը հանդիսատեսին պարգևում է նոր զգացողություններ և հույզեր, էներգիա, երջանկության ու սիրո մթնոլորտ՝ հանրությանը ստիպելով մանկան պես անկեղծ հրճվանք ապրել: Այնպես որ, այն լիովին արժանի է «Երկրի սիրելի շոու» կոչմանը:

 

Լրահոս
Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք Ռուբիկի խորանարդներով պատրաստված «Մոնա Լիզան» վաճառվել է 480 հազար եվրոյով Մեծ պահքի կիրակիները Գերշվինի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ Անդրանիկ Օզանյանի հոբելյանի առթիվ զորավարին նվիրված նոր գիրք է հրատարակվել Սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ Երևանի երեք տարբեր թատրոններում Գարեգին Երկրորդ. Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը Գլխուղեղի վիրահատության ժամանակ կինը ջութակ է նվագել Սիրո խոստովանություն Թումանյանին. Ռուսական թատրոնում բեմ կբարձրանա «Քաջ Նազար» ներկայացումը «Նկարն էլ իր կյանքն ու­նի, չես կա­րող փա­կել ար­վես­տա­նո­ցում, միայն ինքդ տես­նել» Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո Սաղմոս ՃԻԲ Մատթեոս Զարիֆյան. Լեռներն իմ երազիս Փրկու­թ­յու­նը յոթ կնի­քով կնք­ված չէ Կոմիտաս․ Աստվա՜ծ իմ Դանիել Վարուժան․ Հասուն արտ Վարդանանք՝ մեր վերածնունդի գրաւականը Take On Me. նորվեգական խմբի հիթը դարձել է 80-ականների երկրորդ երգը, որը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի առաջին համերգին կհնչեցնի Բեթհովենի, Մոցարտի և Նիլսենի գործերը Վարդանանց տոնի քարոզ Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են կտավը Պատմական դեմքեր, որ բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը Բեռլինի հոբելյանական կինոփառատոնը մեկնարկում Է «Սելինջերի իմ տարին» դրամայի ցուցադրությամբ Վախճանվել է Երվանդ Մանարյանը Վահագն Դավթյան․ Ժամ Հայտնության
website by Sargssyan