«Չեռնոբիլ» սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի

«Չեռնոբիլ» սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: HBO-ի նկարահանած «Չեռնոբիլ» սերիալն արժանացել է ամերիկյան հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակին։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։

Այն մրցանակի է արժանացել «Լավագույն մինի-սերիալ» անվանակարգում։

Սերիալի հեղինակ Քրեյք Մեյզինը, մրցանակը ստանալիս հույս է հայտնել, որ սերիալը կօգնի մարդկանց գիտակցել ստի վտանգները:

«Չեռնոբիլ»-ը ամերիկյան HBO ալիքի և բրիտանական Sky ընկերության համատեղ աշխատանքն է։ Մինի սերիալի պրեմիերան կայացել է մայիսի 6-ին։ Հինգ մասանոց հեռուստապրոյեկտը պատմում է 1986 թվականի ապրինի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած ողբերգության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում