USD
EUR
RUB

Հոգեհանգստյան կարգ երանաշնորհ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով

 

Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի, Միածնաէջ Մայր Տաճարի շրջափակում՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շիրիմի առջև, նախագահությամբ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի, կատարվեց հոգեհանգստյան կարգ երանաշնորհ Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով:

Հոգեհանգստյան կարգին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդները, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ինչպես նաև տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ և լուսահոգի Հայրապետի ազգականները:

Մինչ հոգեհանգստյան կարգը ներկաներին հիշատակի խոսքով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Ինձ համար դժվար, բայց միաժամանակ նաև շատ պատվաբեր է այսօր Գարեգին Առաջին Վեհափառին հիշել ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլև՝ նրա բարեկամ։ Ես չէ, որ պետք է Վեհափառ Տիրոջը գնահատական տամ։ Գնահատականը, գնահատանքը տրվել է և տրվելու է ապագայում, տրվել է Աստծու կողմից՝ ընտրելով նրան որպես իր զավակ, որպես Հայոց Վեհափառ։ Եվ մեր ժողովրդի կողմից, որը մինչև այսօր գնահատանքով և սիրով է լցված Գարեգին Առաջին Վեհափառի նկատմամբ։ Անձամբ իմ կյանքում Վեհափառ Տերը շատ մեծ դեր է ունեցել։ Կարող եմ ասել, որ Վեհափառն իմ աստվածաշնչային առաջին ուսուցիչն է եղել։ Երբ տարիներ առաջ՝ 90-ականների սկզբին Լոնդոնում էի որպես դեսպան, և Վեհափառ Տերն առաջին անգամ այցելեց Լոնդոն, ես իմ առաջին դասը ստացա նրանից՝ պատարագի ժամանակ նստած լինելով նրա կողքին։ …Մեր զրույցը շարունակվեց դրանից հետո մի քանի ժամ, ապա մի քանի տարի։ Յուրաքանչյուր անգամ հանդիպելիս՝ ես հոգևոր կյանքի և հայրենասիրության դասեր էի առնում Վեհափառից: … Վեհափառը մեծ հայ էր, մեծ մարդ և հսկայական հետք է թողել։ Վեհափառը կա և ապրում է, ապրում է մեզնից յուրաքանչյուրի հետ։ Ապրում է իմ ընտանիքի և ինձ հետ», — մասնավորապես նշեց ՀՀ նախագահը:

Իր սրտի խոսքն ասաց նաև ի.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը՝ վերհիշելով իր հանդիպումներն ու անցկացրած ժամանակը լուսահոգի Գարեգին Ա. Կաթողիկոսի հետ:

Երանաշնորհ Հայրապետի հոգու խաղաղության և հանգստության համար վերառաքված աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական խոսքն ուղղեց ներկաներին:

Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայաստանից և Սփյուռքի տարբեր համայնքներից ժամանածներին երանաշնորհ Հայրապետի շիրիմի շուրջ համախմբել է նրա նկատմամբ ունեցած սերը, նրա անձի հմայքը և այն քաղցր հիշողությունները, որ ներկաներից յուրաքանչյուր ոք կրում է իր հոգում: «Եթե փորձենք բնորոշել լուսահոգի Հայրապետի անձը, նրա կերպարն ու վաստակը, կարծում եմ, այդ ամենը կարող է խտանալ երեք բնորոշումների մեջ՝ աստվածսիրություն, հայրենասիրություն և եկեղեցասիրություն:

Լուսահոգի Հայրապետն իր ողջ կյանքի ընթացքում քարոզիչը եղավ այս երեք հիմնարար արժեքների: Իր հմայիչ և ազդու խոսքով նա այս արժեքներն ամրագրում էր յուրաքանչյուր հայ հավատացյալի հոգուց ներս: Իր խոսքի ուժականությամբ նա իբրև բարի սերմնացան նպաստում էր, որպեսզի այդ հունդերը, այդ երեք արժեքները ծլարձակեն յուրաքանչյուր հայորդու հոգում և արդյունավորվելով բարի պտուղներ բերեն: Ահա, այդ ծլարձակած սերմերն են, այդ սերմերի արդյունքն է, որ համախմբել է այսօր ամենքիս այստեղ իր հիշատակի շուրջ: Ես վստահ եմ, որ Գարեգին երանաշնորհ Հայրապետի անձը պիտի շարունակի իր լուսավոր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում և ժամանակների մեջ», - ասաց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ լուսահոգի Հայրապետի ցանկությունն էր տեսնել հայրենասիրությամբ, եկեղեցասիրությամբ կրթյալ, բարձր գիտակցության տեր հայորդու, որովհետև միայն այդ արժեքները կրող անհատն է, որ պիտի կարողանա իրականացնել լուսավոր, հզոր բարօր ու բարեշեն հայրենիքի երազը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց շարունակել իրագործել Հայրապետի պատգամը, որպեսզի մեր ժողովրդի ապագան լինի պայծառ և հայրենիքը ապրի խաղաղության, ապահովության և բարօրության մեջ:

Վերջում տեղի ունեցավ ընդունելություն:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք Ռուբիկի խորանարդներով պատրաստված «Մոնա Լիզան» վաճառվել է 480 հազար եվրոյով Մեծ պահքի կիրակիները Գերշվինի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ Անդրանիկ Օզանյանի հոբելյանի առթիվ զորավարին նվիրված նոր գիրք է հրատարակվել Սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ Երևանի երեք տարբեր թատրոններում Գարեգին Երկրորդ. Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը Գլխուղեղի վիրահատության ժամանակ կինը ջութակ է նվագել Սիրո խոստովանություն Թումանյանին. Ռուսական թատրոնում բեմ կբարձրանա «Քաջ Նազար» ներկայացումը «Նկարն էլ իր կյանքն ու­նի, չես կա­րող փա­կել ար­վես­տա­նո­ցում, միայն ինքդ տես­նել» Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո Սաղմոս ՃԻԲ Մատթեոս Զարիֆյան. Լեռներն իմ երազիս Փրկու­թ­յու­նը յոթ կնի­քով կնք­ված չէ Կոմիտաս․ Աստվա՜ծ իմ Դանիել Վարուժան․ Հասուն արտ Վարդանանք՝ մեր վերածնունդի գրաւականը Take On Me. նորվեգական խմբի հիթը դարձել է 80-ականների երկրորդ երգը, որը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի առաջին համերգին կհնչեցնի Բեթհովենի, Մոցարտի և Նիլսենի գործերը Վարդանանց տոնի քարոզ Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են կտավը Պատմական դեմքեր, որ բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը Բեռլինի հոբելյանական կինոփառատոնը մեկնարկում Է «Սելինջերի իմ տարին» դրամայի ցուցադրությամբ Վախճանվել է Երվանդ Մանարյանը Վահագն Դավթյան․ Ժամ Հայտնության
website by Sargssyan