USD
EUR
RUB

Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ. Տեր Եսայի քահանա Արթենյան

 

Եթե որևէ նման հոգևորական կա, որը պետության դեմ ինչ-որ բան է արել, պետք է բարձրաձայն հնչեցնել այդ անունը, ոչ թե համեմատել մյուս բոլոր ոլորտների հետ և եզրահանգումների գալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու վերաբերյալ կատարած հայտարարությունը:

«Մի բան հստակ է՝ եկեղեցին միշտ հանուն պետության, պետության զորակցության է գործել: Յուրաքանչյուր հոգևորականի առաքելությունը դա է, որ մեր պետությունը ուժեղ լինի: Չկա որևէ հոգևորական, որը կարող է դրան հակառակ գործել: Յուրաքանչյուր հոգևորական իր ծառայությամբ անում է ամեն բան, որ մեր պետությունը հզոր լինի: Վերջում ևս մեկ բան՝ հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ»,- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պետություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ հարցին, հայտարարել էր, որ ծնկի կբերվեն այն հոգևորականները, որոնք «ասում են՝ սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք ոտքի տակը»:

«Երբ մենք, օրինակ, ասում ենք, որ ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, մամուլի առաջին ռեակցիան ինչ է՝ դե եկեք կառավարության ողնաշարը ջարդենք: Ասում ենք դատարանները պետք է անկախ լինեն, ասում են եկեք կառավարության ոտքի տակը քանդենք, սա իրավիճակի սխալ ընկալում է։ Երբ մենք ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ ասում են՝ սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք կառավարության ոտքի տակ. նրանք շատ ուժեղ հակահարված կստանան, ծնկի կբերվեն։ Մեր ժպիտները, մեր հարգանքը թող ոչ մեկ որպես թուլություն չընկալի, որովհետև այդպիսով նրանք ժողովրդին են ընկալում թույլ սուբյեկտ», - ասել էր վարչապետը։

Լրահոս
All Stars Project երաժշտական խումբը Հայաստանում կկատարի հայտնի դասական գործեր Վրեժ Սարուխանյան․ «Քո՛քդ կտրի, Էյո՛ւբ...» Հենրիկ Էդոյան․ Մի կողմ դիր զրահներդ Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Նոր մեգանախագիծ. աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները Սուրբ Անանիա առաքյալ «Առավոտ լուսո ձայնը» համերգ Թուրքիայում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին Մահացել է ֆրանսահայ գեղանկարիչ Ռիշար Ժերանյանը Սիամանթո․ Սուրբ Մեսրոպ՝ Սուրբին աղօթքը Հրաչյա Թամրազյան. Քեզ վաղվա օրն է դրսում սպասում... ՀՀ նախագահի տիկին. «Ես երկու Արմեն Սարգսյան ունեմ» Չեխիայում սուգ է հայտարարվել երգիչ Կարել Գոտի՝ «չեխական սոխակ»-ի մահվան կապակցությամբ Մեզ հետ անարդարացիորեն վարվողը լավություն է անում մեզ «Ջիվան, քո նվագը աղոթք է». դուդուկի վարպետը նշում է ծննդյան 91-ամյակը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան՝ Պարոնյանի թատրոնում Թումանյանը տիրապետում էր երեխաների լեզվին. մեկնարկեց գրողին նվիրված գիտաժողովը Վահան Տերյան. Հեռավոր, անել լեռնագագաթներ Կո­մի­տա­սի մար­դը Շուշիում տեղի կունենա Մարկ Գրիգորյանի «Իմ Ղարաբաղը» ակնարկի քննարկումը «Կյան­քում խղճմ­տան­քես զատ ես ճա­նա­չե­ցի եր­կու այլ դա­տա­վոր­նե­րի ևս՝ Աստ­վա՛ծ և ժո­ղո­վու՛րդ» «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» համաժողովի երկրորդ օրը «Կոնկ­րետ պա­հին կա­տար­վա­ծը, ե­թե ան­գամ թվում է պա­տա­հա­կա­նու­թ­յուն, այն­քան էլ պա­տա­հա­կա­նու­թ­յուն չէ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է հայտնել Սիրիայում ծավալվող ռազմական գործողությունների առիթով Նոբելյան կոմիտեին քննադատել են Հանդկեին մրցանակ տալու համար Եղիշե Չարենց․ Երգ մաքառումի Սիլվա Կապուտիկյան․ Հոգեհանգիստ Նկարիչ շիմպանզե Կոնգոն Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է. Գուգարաց թեմի առաջնորդը կրկին ահազանգում է Հայտարարություն «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի մասնակիցների Աղոթք` ուղղված մեր Տեր Հիսուս Քրիստոսին Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը թարգմանվել է հայերեն Ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին Սիլվա Կապուտիկյանն անցել է ժամանակի քննությունը. մեկնարկեց գրողի հոբելյանին նվիրված նստաշրջանը «Հայաստանի փոքրիկ երգիչները» մենահամերգով հանդես կգա Երևանում «Բարեփոխելով աշխարհը». լավագույն ֆիլմեր և հեռուստանախագծեր Տիգրան Հեքեքյան. Կարծում էինք՝ պետությունը սարի նման պետք է կանգնի մեր մեջքին, բայց նման բան չենք տեսնում Երևանում կկայանա Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ»-ի համաշխարհային պրեմիերան Գրականության Նոբելյան մրցանակը շնորհել են Օլգա Տոկարչուկին եւ Պետեր Հանդտկեին
website by Sargssyan