USD
EUR
RUB

Վրեժ Սարուխանյան․ Աշխարհի հիվանդ արդարությունը

 

Աշխարհի վզին
Վաղուց փաթաթված
Պարանի նման
Սեղմում ես անվերջ,
Սու՜տ արդարություն,
Իրո՞ք ծնվել ես,
Թե դեռ չծնված՝
Քեզ վիժեցրել են...
Կամ մեռելածին
Բիճ էիր հնուց,
Բայց ոչ մանկան պես,
Որը ծնվում է
Միմիայն սիրուց
ԵՎ որի հայրը
Հենց սերն է արդար,
Իսկ դու չարածին,
Անարդար ծնունդ,
Որը ապրում է
Արդարից հեռու,
Սակայն կոչվում է
Հենց նույն արմատով,
Որը էն գլխից
Արմատախիլ են
Արել բճերը.
Արդարը չկա,
ՈՒթյունն է այսօր,
Լոկ սին վերջածանց,
Դարձել նախարմատ,
Նույնիսկ մայրարմատ։
Սու՜տ արդարություն,
Քո դեմքը գոնե
Մեկ անգամ տեսնեմ.
ՈՒ՞մ ես դու նման,
Ինչի՞ ես նման...
Գոնե մեկ անգամ
Քո դեմքը տեսնեմ–
Հոգ չէ, որ կյանքի
ՈՒ մահվան գնով
Թքեմ ճակատիդ։
Հանուն արդարի՝
Չեմ կարող չասել՝
Դու մեռելածին
Մի ընկեցիկ ես,
Բայց հայր ես դարձել
Անհայր բճերին՝
Ստի բճերին,
Ովքեր չեն ուզում
Հայր էլ ունենալ,
Ովքեր իսկական
Հայրերին թողած՝
Լոկ քեզ են ընտրել
Որպես հայրացու...
Սու՜տ արդարություն,
Այս փուչ աշխարհի
Այլասերված դի,
Որը նեխել է,
Բայց դեռ չեն թաղում,
Իսկ նեխահոտը
Աշխարհն է բռնել...
Եթե թաղեն էլ,
Հողն ես պղծելու,
Նույնիսկ վառելու
Արժանի էլ չես,
Օդն ես պղծելու...
Դու տուն էլ չունես,
Որ գլխիդ քանդեն,
Սակայն ամեն տեղ
Դու տնատեր ես,
Նաև ցանկալի,
Շատ սիրված հյուրն ես
Ճոխ դղյակների
ՈՒ պալատների։
Սու՜տ արդարություն,
Այս մոլորակի
Հենման կետն ես դու
Վաղու՜ց, շա՜տ վաղուց...
Եվ դրա համար
Մեր մոլորակը
Մեկ–մեկ ցնցվում է
Հոգեվարքի մեջ,
Որը երկրաշարժ
Բառով ենք կոչում,
ԵՎ արդարության
Արդար զայրույթը
Բանտված ընդերքից
Դուրս է ժայթքում
ՈՒ փրկում հողը
Ահեղ պայթյունից։
Այս երկրագնդին
Հենման կետ է պետք,
Մի նոր հենման կետ,
Որով պտույտը
Մեր մոլորակի
Մոլորված շարժման
ՈՒղեծիրներից
Մտնի բնական
Այն ուղեծիրը,
Որ Տերն ստեղծեց։
Տե՛ր, ու՞ր է կորած
Մեր հենման կետը,
Որով մենք պիտի
Աշխարհը շրջենք։
Տե՛ր, օգնի՛ր գտնենք
Մեր հենման կետը..

Լրահոս
Վիլյամ Սարոյան. Այդ օրը Հայաստան են ժամանում միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ 44 000 տարվա պատմություն. Ինդոնեզիայում հայտնաբերվել են մարդկանց կողմից արված հնագույն որմնանկարները Երևանի պետական կամերային երգչախումբը վեցերորդ համերգով ամփոփեց Կոմիտասին նվիրված ելույթները Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն «Պետք է գնա­հա­տել, սի­րել մեր կող­քին ապ­րող կոմ­պո­զի­տո­րին» «Ինչ ցան­կա­նում եք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, նույնն էլ դուք ա­րեք նրանց» Աղոթքը «դատ է դատաստանից առաջ» Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում Թումանյանը՝ հայերեն և վրացերեն. Թբիլիսիում լույս է տեսել միանգամից երեք գիրք Մաքսիմ Վենգերով. Հայաստանը գալը նշանակալի և հաճելի իրադարձություն է Հովհաննես Թումանյան. Երկինք ու երկիր Սամվել Սևադա․ Ահա և վերջի սկիզբը․․․ Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը Օրհնեցե՛ք Տիրոջ անունը Տիրոջ տանը գտնվողներ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ո՞րն էր Չարենցի ու Բակունցի միջեւ տարաձայնության պատճառը Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Երանյան. Երեք ամիս հետո Պոլսոյ Պատրիարք դառնալու աւելի մեծ հնարաւորութիւն ունի Սահակ Սրբազան Մաշալեանը Պարույր Սևակ․ Լույսի աղբյուրը Երանելի Մայր սուրբ Թուրքիոյ Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը. մամլոյ հաղորդագրութիւն Հայտնի են «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդները «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում Հաջորդ տարի Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն. Հակոբ Ղազանչյան Օծվել է Ներքին Գետաշեն գյուղի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին «Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գիրքը Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում Չարենցն ու Կոմիտասը Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» Կոմիտասը օտարազգիներին էլ է հուզում արտասվելու աստիճան Աղանդներ Ռոբերտ դե Նիրոյի ամենաբարդ դերը «էլ ինչ պետք է պատահի, որ Երևանի քաղաքապետարանի ղեկավարները անհանգստանան ազգային արժեք համարվող Իսաբեկյանի կտավների համար…» Ընթերցասերներին կներկայացվեն Ազնավուրին և Ավրորային նվիրված կոմիքս գրքեր Ժամանակակից մեկնաբանությամբ «Օնեգին»-ը բարձրացավ Ռուսական թատրոնի բեմ
website by Sargssyan