Ավստրալիայից Ղրիմ են ժամանել Այվազովսկու 4 ժառանգները

Ավստրալիայից Ղրիմ են ժամանել Այվազովսկու 4 ժառանգները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ժառանգներից 4-ը, որոնք բնակվում են Ավստրալիայում, ժամանել են Ղրիմ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայանի մամլո ծառայությունը:

Հաղորդվում է, որ Ղրիմում նրանք մտադիր են մասնակցել Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահում անցկացվող ավանդական պարահանդեսին, լողալ Սև ծովում և այցելել ընկերներին:

Այվազովսկու մեծ ծոռնուհիներ Ամանդա Ռոջերսը և Լյուսի Էնն Բասթեքին Ղրիմ են ժամանել իրենց դուստրերի՝ Ջորջիայի և Ֆրեդերիկայի հետ: Ջորջիա Լոուն, որը պրոֆեսիոնալ տավղահարուհի է, սեպտեմբերի 29-ին մենահամերգ կտա իր նախապապի տանը կայանալիք միջոցառման ժամանակ:

Ժամանելուն պես Այվազովսկու ժառանգները էքսկուրսիա են կատարել մայիսին մեծանուն նկարչի պատվին վերանվանված օդանավակայանում և խորհրդանշական հուշանվերներ ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում