Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան

Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սեպտեմբերի 24-ի երեկոյան Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի նախնական պրեմիերան, որը նվիրված է ֆրանսահայ մեծանուն շանսոնյեին: Ֆիլմը նկարահանվել է երգչի կողմից տարիներ շարունակ նկարած սեփական արխիվի հիման վրա։ Այս մասին գրում է Tass-ը։

«Elysées – Biarritz» կինոթատրոնում ֆիլմի առաջին դիտողներն Ազնավուրի հարազատներն ու ընկերներն են եղել:

Շառլ Ազնավուրի կողմից նկարված կադրերն ուղեկցվում են Ազնավուրի լավագույն երգերով։

«1948 թվականին ֆրանսիական շանսոնի թագուհի Էդիթ Պիաֆը նվիրեց Շառլին իր կյանքի առաջին տեսախցիկը, որից Ազնավուրն էլ երբեք չբաժանվեց։ 1980-ականների սկզբին, երբ նկարահանված նյութն արդեն կազմում էր տասնյակ ժամեր, ստեղծվեց յուրահատուկ օրագիր»,-ասել է ֆիլմի ռեժիսոր Մարկ դի Դոմինիկոն։

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում, Ֆրանսիայի իր տանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում