Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Կոմիտաս Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ

Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Կոմիտաս Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումների առանցքում՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հոբելյանական համերգի ընթացքում կներկայացվի Կոմիտասի արվեստը՝ նրա թողած ժառանգությունը:

Գալա համերգին մասնակցում են՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան/, Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան/, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մեներգչուհի՝ Սոֆյա Սայադյանը, Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի «Գեղարդ» երգեցիկ խումբը /գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան/, «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան/, Կոմիտասի անվան ազգային քառյակ /տնօրեն՝ Սամվել Մեսրոպյան/, ՀՀ վաստակավոր արտիստներ Ինգա և Անուշ Արշակյաններ, երգիչ և կոմպոզիտոր՝ Վահան Արծրունին, Նորայր Քարտաշյանը և «Մենուա» նվագախումբը:

Համերգի ընթացքին կարող եք հետևել օնլայն տարբերակով՝ VR Ticket բջջային հավելվածի միջոցով:

Անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը, գրանցվել, ընտրել նախընտրած իրադարձությունը և միանալ օնլայն դիտմանը:

Օնլայն միացման հղումը՝ bit.ly/komitas150

Հետևեք մեզ նաև Telegram-ում