Ցուցադրություն` նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին

Ցուցադրություն` նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այսօր Մաշտոցյան Մատենադարան Գանձասար գիտամշակութային կենտրոնում բացվել է ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից տեղեկացնում են, որ ցուցադրվում են Արցախի թեմի վերջին առաջնորդի (մինչև վերաբացումը)` Տեր Վրթանես եպիսկոպոս Հակոբյանի գրած և ստացած նամակներից մի քանիսը, թեմի առաջնորդ (1830-1854թթ.) Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանի գրությունը(1848թ.) Հովակիմ գյուղապետին, Գանձասարի թեմի ներկայացուցիչների դիմումն (Շուշիի ամրոց, 25 դեկտեմբերի, 1828թ.) Ամենայն Հայոց Եփրեմ Ա Կաթողիկոսին՝ Բաղդասար եպիսկոպոս Հասան-Ջալալյանին Մետրոպոլիտ կարգելու խնդրանքով, ինչպես նաև լուսանկարներ:

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի զբոսավարներն այցելուներին կներկայացնեն թեմի համառոտ պատմությունը։

Ցուցադրությունը գործելու է մինչև նոյեմբերի 1-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում