Վահե Յանի «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմի պրեմիերան

Վահե Յանի «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am.am: Սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինաթատրոնի կարմիր դահլիճում կկայանա Վահե Յանի «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմի պրեմիերան։

«Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը յուրատեսակ ճամփորդություն է դեպի սեփական ակունքներ։ Այն բաժանված է աշխարհաստեղծման հիմնական տարրերը խորհրդանշող չորս խորագրի, որոնք են` հողը, ջուրը, օդը, կրակը: Ֆիլմը չունի պատմողական-բացատրական տեքստ, հարցազրույցներ, քանզի այն նպատակ չի հետապնդում լինել հանրամատչելի հեռուստաֆիլմ: Այն յուրօրինակ աղոթք է առ Աստված։

Ֆիլմը ցույց է տալիս Արցախի տեսանելի և թաքնված գեղեցկությունները` պատմամշակութային կոթողները, գողտրիկ անկյունները, քարանձավերը, բարձրադիր ժայռերը, ամրոցներն ու վանքերը` որպես հազարամյա պատմության խոսող մագաղաթներ: Ֆիլմում հատկապես մեծ ուշադրություն է հատկացվում հոգևոր համալիրներին, վանքերին, հնամյա խաչքարերին և քրիստոնեական խորհրդանիշներին: Մոտ մեկ ժամ տևող ճամփորդությունը բացահայտում է հին, ներկա և նույնիսկ ապագա Արցախը` փոքրիկ հողակտոր, որը հարուստ է հազարամյա պատմությամբ, մշտական պայքարով, ցավով, կորուստներով, սակայն և անկոտրում ոգով:

Վավերագրական ֆիլմը Academy Films, Associated Television International և Blitz Films ընկերությունների համատեղ արտադրանքն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում