Կոնսերվատորիայի ուսանողները «մկրտվեցին» Վարդապե

Կոնսերվատորիայի ուսանողները «մկրտվեցին» Վարդապե

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է: Երգահանի, երգչի, երաժշտական էթնոլոգի, երաժշտագետի, վարդապետի, ուսուցչի, բանահավաքի, խմբավարի, մանկավարժի, վերջապես՝ հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի շիրմին հարգանքի տուրք մատուցողները բազմաթիվ էին:

 

Ներկա էին գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Օպերային թատրոնի, Երաժշտական ընկերության, պետական երաժշտական կոլեկտիվների, դպրոցների աշխատակիցներ եւ երկրպագուներ:

Առաջին անգամ Վարդապետի շիրմի մոտ կայացավ կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողների երաժշտական «մկրտություն» եւ, իհարկե, հնչեց կոմիտասյան երաժշտություն:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում