Մեկնարկում է «Մենք ու մենք» մարզային համերգաշարը

Մեկնարկում է «Մենք ու մենք» մարզային համերգաշարը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կմեկնարկի «Մենք ու մենք» խորագիրը կրող մարզային համերգաշարը: Իր տեսակով եզակի այս նախագծի շրջանակում հայ ժամանակակից կոմպոզիտորներն իրենց կատարումներով հանդես կգան ՀՀ մարզերում՝ դրանով իսկ նպաստելով հայ ժամանակակից երաժշտության հանրայնացմանն ու տարածմանը: Կհնչեն նաև հայ դասական հեղինակների ստեղծագործություններ:

Առաջիկա ամիսներին համերգներ են նախատեսվում Գեղարքունիքի (հոկտեմբերի 10), Տավուշի (հոկտեմբերի 14-15-ը), Արագածոտնի մարզերում (նոյեմբերի 4-ին): Համերգաշարը կեզրափակվի Սյունիքի մարզում` նոյեմբերի 7-8-ը:

Համերգները կիրականացվեն ինտերակտիվ ձևաչափով: Բուն համերգային մասի ավարտին ներկաների հետ կանցկացվեն զրույց-քննարկումներ, վարպետության դասեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում