Վախճանվել է հռչակավոր թատերական և կինոռեժիսոր Մարկ Զախարովը

Վախճանվել է հռչակավոր թատերական և կինոռեժիսոր Մարկ Զախարովը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կյանքի 85-րդ տարում Մոսկվայում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենկոմ թատրոնի գեղարվեստական ռեժիսոր Մարկ Զախարովը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերին։

«Մարկ Անատոլիի Զախարովն այսօր վախճանվել է երկարատև հիվանդությունից հետո։ Մահացել է վերջին մոհիկանը»,- ասել է Վարշավերը։

Մարկ Զախարովը ծնվել է 1933թ-ի հոկտեմբերի 13-ին Մոսկվայում։ 1973թ-ին նշանակվել է Լենինյան կոմսոմոլի անվան մոսկովյան թատրոնի (1990թ-ին՝ Լենկոմ) գեղարվեստական ղեկավար։ 45 տարվա ընթացքում լեգենդար թատերական ռեժիսորը բեմադրել է ավելի քան 40 ներկայացում։ Զախարովը նկարահանել է նաև «12 աթոռ», «Սովորական հրաշք», «Նույն այդ Մյունհաուզենը» ֆիլմերը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում