USD
EUR
RUB

Վարագա Սուրբ Խաչ. հայի Խաչի տոնը

 

Սուրբ Խաչին նվիրված չորրորդ՝ Վարագա Խաչի տոնը ազգային է, զուտ հայկական և նշում է միայն հայ եկեղեցին: Այն տոնվում է սեպտեմբերի 28-ի մոտակա կիրակի օրը (25-ից մինչև հոկտեմբերի 1-ը):

Ըստ ազգային գեղեցիկ ավանդության՝ Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից դրդված՝ Հռիփսիմյան երեսունյոթ կույսերը, Սբ. Պողոս մենաստանը թողնելով, վանքի մայրապետ Գայանեի առաջնորդությամբ եկան Հայաստան և հաստատվեցին Վարագա լեռան վրա:

Կույսերից Հռիփսիմեի մոտ Քրիստոսի խաչափայտից մի մասունք կար, որ մշտապես կրում էր իր պարանոցին: Սուրբ մասունքը դեռևս Հակոբոս Տյառնեղբոր կողմից տրվել էր Հռոմի Պատրոնիկե կայսրուհուն: Վերջինս այդ սրբությունը իր հետ տանում է Հռոմ: Նրա մահից հետո այն անցնում է նրա քրիստոնյա ժառանգորդներին և ժառանգաբար հասնում Հռիփսիմե կույսին: Երբ Հայաստանում էլ սկսվեցին կույսերի դեմ հետապնդումներն ու հալածանքները, նրանք Աստծո նախախնամությամբ թողեցին մասունքը Վարագա լեռան մոտ ճգնող երկու քահանաների մոտ, որպեսզի կորուստի չմատնեն ու գնացին Վաղարշապատ: Սակայն հետագայում, ճգնակյացների մահից հետո միայն ավանդություն մնաց, ըստ որի Վարագա լեռան վրա Քրիստոսի խաչափայտից մասունք է թաքնված:

Անցավ մի քանի դար: 653թ-ին Թոդիկ անունով մի կրոնավոր՝ իր սրբասեր աշակերտ Հովելի հետ միասին գնում է ճգնելու Վարագ լեռան վրա և հաստատվում այն վայրում, ուր բնակվել են սուրբ կույսերը: Նրանք անընդմեջ աղոթքով ու ծոմապահությամբ խնդրում էին Տիրոջը, որ արժանացնի իրենց գտնելու և համբուրելու սուրբ մասունքը: Մարդասեր Աստված, Ով կատարում է Իր երկյուղածների կամքը, լսեց նրանց խնդրանքը: Եվ մի գիշեր երկնքում երևաց խաչանիշ լույսի նշանը, որը, 12 լուսեղեն սյուներով շրջապատված, մտավ եկեղեցի և կանգ առավ Սբ. Սեղանի վրա: Վանահայրն ու իր աշակերտը լույսի հետևից շտապեցին եկեղեցի և Սբ. Սեղանի վրա գտան թանկագին սուրբ նշանը` Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Նրանք ծնկի եկան և երկրպագեցին Աստծուն: Ապա այն վերցնելով իրենց ձեռքը՝ արտասվալից համբուրեցին և գոհացան Տիրոջից: Լուսեղեն սյուները շուրջ 12 օր չանհետացան: Պայծառ լույսը հեռվից տեսնելով՝ հոգևորականների ու աշխարհականների մեծաթիվ բազմություն շտապեց եկեղեցի: Նրանց հետ էր նաև ժամանակի կաթողիկոս Ներսես Գ Տայեցին (Շինարար) (641–661 թթ.) և Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու որդի Վարդ սպարապետը: Բազմությունը զմայլված ու հիացած օրհնում էր ու փառաբանում Աստծուն Սուրբ Խաչի երևման համար:

Երբ հաստատվեց սուրբ մասունքի պատմական հավաստիությունը, նրանք, ի հիշատակ այդ հրաշափառ տեսիլի և մասունքի գյուտի, եկեղեցի կառուցեցին, իսկ այն եկեղեցին, ուր մնացել էր Սբ. Նշանը, մեծացրին ու բարեկարգեցին: Վարագա լեռը, ուր վեր է խոյանում եկեղեցին, գտնվում է Վանի հարավ-արևելյան կողմում:

Ի վկայություն այդ հրաշքի՝ Ներսես Գ Տայեցի հայրապետը հաստատեց «Վարագա Սուրբ Խաչի» տոնը և գրեց «Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քո Քրիստոս» շարականը: Սահմանեց մեկ շաբաթ տևողությամբ պահք, որը ժողովրդական բարբառով կոչվում է «վանցոց պահք»:

Սբ. մասունքը Վարագի Սբ. Նշան եկեղեցում մնաց մինչև 1021 թ., երբ Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի թագավորն իր հետ այն տեղափոխեց Սեբաստիա: 1026 թ. նրա մահից հետո մասունքը դարձյալ վերադարձվեց Վարագ, որտեղից 1651 թ. Սուլեյման և Չոմար թուրք փաշաների կողմից կողոպտվեց, սակայն նրանց չարաչար վախճանից վախեցած Իբրահիմ բեյն այն վերադարձրեց վանեցիներին, ովքեր, ավելի ապահով նկատելով քաղաքի Սբ. Տիրամոր եկեղեցին, սուրբ մասունքը տեղադրեցին այնտեղ, որից հետո այդ եկեղեցին կոչվեց նաև Սբ. Նշան:

Հետագայում, մինչ եղեռնի ջարդերը, Խրիմյան Հայրիկը դպրոց ու տպարան հաստատեց այնտեղ և փորձեց ծավալել ազգային-հոգևոր մշակութային գործունեություն:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը հեռուստաներկայացումներով կմատուցի Չեխովի հայտնի պիեսները Արմենուհի Սիսյան. Ուշ է՝ էլ չեմ սպասի… Ռազմիկ Դավոյան․ Մի բեկոր ժայռ պոկեմ․․․ «Հայ ժողովուրդն ու ԱԳՆ-ն չեն կարող լուռ լինել՝ սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի հերթական ավանտյուրան տեսնելով». Աշոտյան Եկեղեցու դեմ արշավներ միշտ են եղել, չի գտնվել ուժ, որ կհաղթի․ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Սաղմոս ՃԼԷ Ղևոնդ Ալիշան-200 Ի՞նչ շնորհներ է տվել ինձ Աստված Հայ գրականությունը թարգմանություններում. 29 գիրք՝ 15 լեզվով Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գեղարքունիքի մարզպետին և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին (նկարներ) Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ)
website by Sargssyan