«Հանճարի հետքերով»՝ Հառիճավանքում

«Հանճարի հետքերով»՝ Հառիճավանքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հառիճավանքում (Շիրակի մարզ, գյուղ Հառիճ) կիրակի օրը տեղի կունենա «Հանճարի հետքերով» խորագիրը կրող համերգ` նվիրված հայ երգահան, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր մեծն Կոմիտասի 150-ամյակին:

Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները` օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր դաշնակահար Արմինե Գրիգորյանի կատարմամբ:

Միջոցառման անցկացումը Հառիճի վանքում (7-րդ դար) պայմանավորված է նրանով, որ 1904 թվականին Կոմիտասը եկել է Հառիճավանք ապաքինվելու և գրի է առել 34 նոր երգ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ առաջին մեծ երգչախումբը Կոմիտասը ևս ձևավորել է Հառիճում:

Միջոցառումը կազմակերպում է «Թի ԷՄ Պրոդակշն» ընկերությունը: Մուտքն ազատ է: Սկիզբը՝14:00:

Հետևեք մեզ նաև Telegram-ում