USD
EUR
RUB

Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք

 

Լեռ ու անդունդ, ձոր ու կատար,
Ապառաժներ պատառ-պատառ,
Քարե թռիչք, քարե անկում...
Կապույտ մշուշ, կապույտ եթեր,
Ու կապույտից պոկված գետեր,
Որ կապույտով են հորձանքում...

Լեռներն այստեղ բարձր են այնքան,
Որ շանթակերպ արծիվն անգամ
Թև չի բախում նրանց ձյունին,
Վիհերն այստեղ խորն են այնքան,
Որ ձմեռվա կեսին անգամ
Բո՜ց է հագնում հանկարծ հոնին:

Ժայռերն այստեղ կարծր են այնքան,
Պղնձաջիղ, որձամկան,
Որ բախվելիս շանթ են ցանում,
Բայց և քնքուշ, քնքուշ այնքան,
Որ պղնձի միջից անգամ
Ծաղկի հրաշք ծիլն են հանում։

Հողմերն այստեղ այնքան են բիրտ,
Որ լեռներից ժայռ են պոկում
Ու գլորում անդունդն ի վար,
Հովերն այնքան են քնքշասիրտ,
Որ ծաղկի դեմ խոնարհ չոքում,
Աղոթում են մեղմ ու շվար։

Լեռ ու անդունդ, ձոր ու կատար,
Ապառաժներ պատառ-պատառ,
Քարե թռիչք, քարե անկում...
Հայոց երկիր, հայոց իմ հող,
Դու իմ քարե մոլուցք ու ոխ,
Իմ քնքշություն, իմ քնքշություն...

1963թ.

Լրահոս
Փաստորեն՝ կրկնօրինակում ենք ռուսների՞ն Վահագն Դավթյան․ Տերև են այրում Վահագն Մուղնեցյան. Մեռյալ կետ Աղոթքի մեջ պետք է հաստատակամ ու համբերող լինել Գայ­թակ­ղութ­յան ծա­ռը (ճա­նա­չո­ղու­թ­յան օգ­տա­կար մի բա­նա­լի` «Գաղտ­նիք­նե­րի գր­քից») «Լենկոմ» թատրոնն ստացել Է Մարկ Զախարովի անունը Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը՝ 2D մուլտֆիլմ ձևաչափով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով Նոր գրքեր, համերգներ, վարպետության դասեր. Երևանում մեկնարկեց Գրքի երրորդ փառատոնը Վերջին տաս տարում նկարահանված ֆիլմերի լավագույն երգերը «Ամոթ ինձ. Shame on me» Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթք Երուխան․ Կուզը Աստվածածնի ընծայման տոնի քարոզ Սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա «Խառը զգացմունքներ» ներկայացումը Եվգենի Պետրոսյան. Պրոֆեսիոնալ բեմում եմ 1962 թվականից, ինչն այս ժանրում ռեկորդ է Ֆրիդա Կալոյի կտավն աճուրդում վաճառվել է 5,8 մլն դոլարով՝ դառնալով նրա երկրորդ ամենաթանկ վաճառված աշխատանքը Ազգային պատկերասրահն ու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը համատեղ բազմաշերտ ծրագրեր կիրականացնեն Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմիի» հավակնորդ է Կոմպոզիտորների միության աշնանային ծրագրերը «Տրոյա․առասպել և իրականություն»․ Լոնդոնում բացված մասշտաբային ցուցահանդեսը «վերակենդանացնում» է Տրոյան և նրա հետ կապված առասպելները Բարեգործական համերգ կանցկացվի հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ Հրաչյա Թամրազյան․ Կյա՜նք` դու զգում ես ինձ․․․ Վահն Տերյան․ Հրաժեշտի խոսքերից Նաղաշ Հովնաթան. Տաղ ի վերայ Գուրջստանայ գօզալներին Ռուբեն Որբերյան․ Հին տնակս Նավումի մարգարեությունը Հախնազարյանները՝ մեկ բեմում Մարզական պարերի առաջնություն. 300 մասնակից Հայաստանից, Արցախից, այլ երկրներից Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում Մոսկվայում ժամանակավորապես կհայտնվի հայ ճարտարապետների նախագծած ամառային կինոդահլիճը Կարպիս Սուրենյան. Մայրենի լեզու և թարգմանություն Վրեժ Իսրայելյան․ Ես, մուսան և անդունդը Մենք մեր երկ­րում պե­տա­կան մա­կար­դա­կով վտան­գում ենք հա­յե­րե­նը «Վկայություններ կան, որ կարևոր որոշումներ կայացնելիս մեր պետության ղեկավարները պարտադիր առանձնազրույց են ունեցել այս կամ այն գրողի հետ» Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը Դիարբեքիրի կիսաավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է. Ermenihaber Գրքի Երևանյան փառատոնի մեկնարկը՝ շուտով Օրհ­նե­ցե՛ք ձեզ հա­լա­ծող­նե­րին, օրհ­նե­ցե՛ք և մի՛ ա­նի­ծեք
website by Sargssyan