USD
EUR
RUB

Արման Բալմանուկյանի 3 րոպեանոց համարը ցնցում է ամերիկացիներին, իսկ հայերն առայժմ «անդրդվելի» են

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Երեւանում 17-րդ անգամ հոկտեմբերի 1-8-ը անցկացվող Եվրոպական փառատոների 24 լավագույնների ցանկում ընդգրկված երեւանյան «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի (նախագահ՝ Արթուր Ղուկասյան) հայեցակարգը ի սկզբանե գերժամանակակից շունչ ունի՝ արտասահմանյան եւ հայաստանյան բոլոր բեմադրությունները «ներկայանում են» ժամանակակից ռեժիսուրայով: Մասնագետներն ու հանդիսատեսը դրանք ընդունում են բուռն ծափահարություններով, բացականչություններով: Սակայն մեկ բայց կա. «Առավոտի» դիտարկմամբ՝ հիշյալ փառատոնից հետո մեզանում իրականացված հիմնականում մեր երիտասարդ բեմադրիչների՝ ժամանակակից ռեժիսուրայով արված աշխատանքներն արժանանում են մեծ մասամբ արվեստաբանների կամ թատերագետների անտարբերությանը, կամ էլ հանդիսականի իրարամերժ կարծիքին:

Մինչ «Հայֆեստի» մեկնարկը՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում պրեմիերա էր. Արման Բալմանուկյանը ներկայացրեց իր լիբրետոյով, ժամանակակից խորեոգրաֆիայով բեմադրած հերթական աշխատանքը՝ «Gallery mood» ներկայացումը, Վիվալդիի, Մաքս Ռիխտերի, Էզիո Բոսսոյի երաժշտական երկերի համադրմամբ: Խորեոգրաֆը մինիմալիստական լուծումներով էր իրականացրել բեմադրությունը: Բեմում ցուցասրահ պատկերող կտավներին, արձաններին մարմնավորում էին բալետի արտիստները (մասնակցում էին Ազգային օպերային թատրոնի արտիստներն ու Պարարվեստի քոլեջի սաները): Մենապարով (իբրեւ այցելու) հանդես եկավ օպերային թատրոնի մենապարող Ռազմիկ Մարուքյանը:

Տպավորիչ էին «շարժվող» կտավները, արձանները… Համոզված ենք՝ կարիք չկա հատուկ ներկայացնել միջազգային մրցույթների դափնեկիր, արդեն հանդիսատեսի համակրանքին արժանացած բալետի երիտասարդ արտիստ Ռազմիկ Մարուքյանի արվեստը: Մեզ հետ զրույցում խորեոգրաֆն ասաց, որ իր լիբրետոյով արված բոլոր ներկայացումները իրական պատմություններ են. «Ձգտում եմ հանդիսատեսին փոխանցել սեփական զգացողություններս, որոնք ապրել եմ, բայց պարզապես չեմ կարողացել խոսքով ներկայացնել: Այս ներկայացման լիբրետոյի գաղափարը վաղուց էր առաջացել: Հաճախ եմ այցելում պատկերասրահներ, բայց, իմ դեպքում, հնարավոր է ժամերով չկանգնեմ հանրահայտ գեղանկարչի հայտնի մի կտավի առջեւ, այլ բոլորովին հակառակը՝ ոչ հայտնի գործը դիտեմ բառացիորեն ժամերով»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ լինում են դեպքեր, երբ ոգեշնչված արվեստի մի գործով, ինքը հեղինակում է իր լիբրետոն: Մանրամասնելով էլ ասաց, որ այս պահին մի նախագծի վրա է աշխատում, որն անվանել է «Բարեւ, մահ»: Ռեպլիկին, թե՝ սեփական հիասթափությունների արդյունք է դա, Արմանը պատասխանեց. «Ոչ, դա 2000-ականների սկզբներին հոլիվուդյան ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Դոգվիլ» ֆիլմն է, որը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց հենց թեկուզ այն պատճառով, որ գրեթե չկան տեսարաններ. տների, սենյակների սահմանները պայմանականորեն նշված են միայն տաղավարների հատակին…»:

Առաջին անգամ չէ, որ անդրադառնում ենք Արման Բալմանուկյանի արվեստին, եթե չենք սխալվում, արվեստագետի առաջին աշխատանքն այսօր արդեն Արեւմուտքում ճանաչված կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի երաժշտությամբ, իր լիբրետոյով եւ ժամանակակից խորեոգրաֆիայով իրականացրած «Ինքնասպանի գրառումները» աշխատանքն էր: Հիշարժան է մեկ բեմադրություն եւս. Գյումրիում հայորդաց տան երեխաների եւ բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանի մասնակցությամբ արվեստագետն իրականացրեց «Հայրենիքս» բեմադրությունը՝ դարձյալ Իրադյանի երաժշտությամբ:

Մենք մտաբերեցինք Բալմանուկյանի աշխատանքներից մեկը եւս՝ «Գիշերվա մարդը»: Ինչպես նախկինները, այս աշխատանքն էլ առանձնանում էր յուրօրինակությամբ: Լիբրետոյի եւ բեմադրության հեղինակը՝ ինքը՝ Արմանը, այդ ներկայացման առիթով ասել էր. «Այս աշխատանքը նվիրում եմ այն մարդկանց, որոնք գիտեն՝ ինչ է գիշերը…»: Հետո էլ «բացատրելով» լիբրետոն, ասել էր. «Գիշերները մենք գտնում ենք մեր դեմքերը իսկական…»:

Հարցրինք՝ չի՞ պատրաստվում որեւէ նախագիծ իրականացնել Ազգային օպերային թատրոնում: Մեր զրուցակիցն առանց մանրամասնելու ասաց. «Թատրոնին հարիր նախագիծ ունեմ Գերշվինի երաժշտությամբ»: Դիտարկմանն էլ՝ չի՞ նեղվում, որ մասնագետները բուռն չեն արձագանքում իր խորեոգրաֆիային, Բալմանուկյանի պատասխանը լռությունն էր:

Գուցե ընթերցողի մոտ հարց առաջանա, թե ինչու է Բալմանուկյանի աշխատանքներում մշտապես ներկա թեկուզեւ բարձրակարգ արտիստ Ռազմիկ Մարուքյանը: Պատասխանը մենք գիտենք՝ Ռազմիկը, եթե չենք սխալվում, շուրջ երեք տարի առաջ Մոսկվայում կայացած Յուրի Գրիգորովիչի անվան միջազգային մրցույթում Բալմանուկյանի կոմիտասյան «Ամեն հայ սուրբը» ստեղծագործության հիման վրա արված ժամանակակից ռեժիսուրայով ընդամենը երեք րոպեանոց համարով ցնցել էր ժյուրիի անդամներին եւ նույն Ռազմիկը, դարձյալ Արմանի բեմադրությամբ, կոմիտասյան «Ծիրանի ծառ»-ով հուզել էր Միսիսիպի նահանգի Գեքսըն քաղաքում ավանդաբար անցկացվող մրցույթի ժյուրիին:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացնում են «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին նկարչուհու բազմաժանր գործերը Աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը մենահամերգով հանդես կգա Մոսկվայում Ողորմած լինելու անհրաժեշտությունը «Մոնա Լիզան» փչանում է Հայաստանը բազմաժանր գրականությամբ է ներկայացել Ֆրանկֆուրտի գրքի միջազգային փառատոնին Պարուր Սևակ․ Լույս զվարթ Տիգրան Չուխաջյանի մոռացված օպերաները «Ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և ըստ կարգի թող լինի» Ռուբեն Որբերյան․ Հին տնակս Մինսկում կայացել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944)» աշխատության շնորհանդեսը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Դիլիջանի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը Վահագն Դավթյան․ Հին մայթերն արդեն մեզ չեն ճանաչում Հրաչյա Թամրազյան. Գալարափողեր Հայաստանն ազգային տաղավարով կներկայանա Վենետիկի բիենալեին «Ուր խոնարհություն չկա, այնտեղ նաև Աստված չկա» Վանաձորի դրամատիկական թատրոնը Ղազախստանում թատերական փառատոնի է մասնակցել «Ճշմարտությանը» հաջորդում է «Սուտը» Ամերիկահայ բանաստեղծ Սոնա Վանը հայրենիքում ներկայացրեց «Հայրս ասում էր» նոր ժողովածուն Բացահայտելով պատանի արվեստագետներին Բաս կիթառահար Սթենլի Քլարքի համերգով կմեկնարկի «Երևան ջազ ֆեստ»-ը Հայրիկ Մուրադյան. Գյուղիս ճամբան Սիամանթո․ Արշալոյսները Աշխարհիկ ցանկությունները Ճչա­ցող լռու­թ­յուն, գե­ղա­գի­տա­կան ա­հա­բեկ­չու­թ­յուն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին ԳՀՃ Տեսչի հանդիպումը սաների հետ Մե՛նք ենք ո­րո­շում, թե ինչ­պես ապ­րել «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ փառատոնը կմեկնարկի Տավուշից Էրեբունի-Երևանն իր հանրաճանաչ անկյուններով ներկայացվեց նոր ցուցահանդեսում Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններին է Վաշինգտոնում կայացել է Կոմիտասին նվիրված համերգ Աղոթք․ Երեկոյի ժամի Շահադիտությունը խոչընդոտում է Աստծու հետ հաղորդակցվելուն Մայր Աթոռի հրատարակած գրքերը ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում Կանցկացվի «Դոլչե վիտա նոն ստոպ» համերգային ծրագիրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին Կամերային նվագախումբը և Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով Ավետիք Իսահակյան․ Հայրենի հողը Համո Սահյան․ Եվ ի՞նչ է տվել․․․
website by Sargssyan