Վարշավայում լույս տեսած հայ ժամանակակից դրամատուրգիայի անթոլոգիան

Վարշավայում լույս տեսած հայ ժամանակակից դրամատուրգիայի անթոլոգիան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Հոկտեմբրի 7-ին, ժամը 16:00-ին , AGBU / ՀԲԸՄ-ում (Մելիք Ադամյան 2/2 ) «Հայ Ֆեստ» փառատոնի շրջանակում կկայանա գրքի շնորհանդես: 2019 թվականի սեպտեմբերին Վարշավայում լույս է տեսել հայ ժամանակակից դրամատուրգիայի անթոլոգիա՝ «Արդի հայ դրամա» խորագրով, որում ընդգրկված են հինգ հայ հեղինակների՝ Անուշ Ասլիբեկյան, Էլֆիք Զոհրաբյան, Սամվել Խալաթյան, Սառա Նալբանդյան և Կարինե Խոդիկյան թատերգությունները: Խմբագիրը Վարշավայի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինն է: Անթոլոգիան հրատարակել է «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտական կենտրոնը»: Կենտրոնի տնօրենը պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինն է: Այս կենտրոնը հանդիսանում է Վարշավայի համալսարանում գործող Արևելյան և կենտրոնական Եվրոպայի միջմշակութային ստորաբաժանման մի մասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում