Մահացել է հարվածային գործիքների վիրտուոզներից մեկը

Մահացել է հարվածային գործիքների վիրտուոզներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Լոնդոնում 81 տարեկանում մահացել է Ջինջեր Բեյքերը։ Այս մասին հայտնում են Եվրանյուզը։

Նրան համաշխարհային ճանաչում է բերել 1966 թվականին Էրիկ Կլեպտոնի և Ջեք Բրյուսի հետ համատեղ ստեղծած ռոքի պատմության մեջ առաջին սուպերխումբը՝ Cream-ը։ Խմբի կազմալուծումից հետո Բեյքերը ելույթ է ունեցել Blind Faith, Ginger Bakerʼs Air Force, Baker Gurvitz Army խմբերում, նաև թողարկել 15 սոլո-ալբոմ։

2016 թվականին Rolling Stone ամսագիրը նրան 3-րդն է համարել բոլոր ժամանակների հարվածային գործիքների 100 նվագողների մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում