USD
EUR
RUB

Հովհաննես Թումանյան․ Կտակը

 

ԹԱՏՐՈՆՈՒՄՆ ԷԼ ԿՌԻՎ

- Ինչո՞ւ եք բեմից հրաժարվել, պա«րոն» Պեննեմեճյան։

- Ըշթա, քիթե՞ք, մենք այնպես սուտ հրաժարեցանք․ մտածեցինք, թե քոմիթեն չի ընդունիլ[1] մեր հրաժարականը․․․ շատ փոշմաներ ենք․․․

- Քո հարն ողորմի, քոմիթեի աչքի լիսն էիր այ[2]․․․

Էդ որ ամեն հրաժարվողի խնդրեն ձեր պատրիարքը խո հիմի տասն անգամ հրաժարված կլիներ։

[3]ԷՋՄԻԱԾԻՆ ԷԼ ԵՆ ԿՌՎՈՒՄ

Ափսո՜ս Աղայանց.
Քեզ ով էր ասում Էջմիածին գնաս.
Բայց դու էլի Քյոռօղլին ես,
Ժողովրդի սիրելին ես,
Դուրս արած էլ թեկուզ լինես,
Քեզ պատիվ կտան Քլոռօղլի, ջա՜ն[4]․․․

«ԿՏԱԿԸ»

Հրեշտակն[5] առաջին փայլեց. տեսավ լաց է լինում աղեն։

- Ինչո՞ւ ես լալիս, դու, Ֆոմիչ, -հարցրեց հրեշտակը։

- Ի՞նչպես չողբամ, աշխատեցի, աշխատեցի, վերջը տվեցի Ներսիսյան դպրոցին, որ շան ճրագները կարդան, մի բարեգործական, որ մշեցիք ուտեն, և այլն։

Ա՜խ, թե կարողանայի հետս բերել։

Խռովեց պահ«ապան» ոգին, շրջեց երկար և անհետացավ դեպի եդեմ, որտեղից[6] հոսեց[7] հրեշտակների օրհներգությունը, և․․․ խնկահոտը հասնում էր[8]։

- Հա՛, հա՛, հա՛, - հանկարծ տարածվեց մի զարհուրելի քրքիջ, և Սադայելը ծխով ու բոցով երևաց[9], կանգնեց զարհուրելի։

- Արտեմ Ֆոմիչ, - գոչեց մեղապարտ հոգին։

- Դու ինձ ի՞նչ ես ճանաչում, - հարցրեց վախեցած խեղճ Ա․․․

- Մենք հին ծանոթներ ենք, - ժպտալով ասաց դևը, խորհրդով աչքով անելով՝ միտդ է գալիս, և նա փսփսաց ականջին։

Այնտեղ ուր-

Այնտեղ - ուր քո բոլոր համփսոնները սպասում են քեզ, ուր բոլոր հարուստներ են հավաքած։

Արտ«եմը» - Երբոր իմացավ դժոխքն է գնալու, ոտը դեմ տվեց։

Սպասիր, հեր օրհնած։ Ախար ես կտակ եմ արել։

- Կտակ, հա՛, հա՛, հա՛, հա՛, - ծիծաղեց դևը[10], նրա չարու հռհռոցից դղրդացին սանդարամետի անդունդները, ծուխն ու բոցը բարձրացավ, և նրանց մեջ կորավ Արտեմ Օսեփիչը։

Այսինչը ամուսնացավ ամենագեղեցկուհու հետ, և թվում էր, որ ինքն ամենաերջանիկն է։ (Բայց նրա գրկում քնած ժամանակ երազում տեսավ)։ Բայց առավոտ զարթնեց[11] տխուր, թախծալի, թե երազում տեսա մի հրաշալի աղջիկ։

Սև ծաղիկները մահվան աշխարհի։

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԵԼՈՒԿ

- Բարև, բարեկամ։

- Բարև, պ. Գուսան. որտե՞ղ էիք, չէիք երևում։

- Բարեգործական ընկերության ժողովումն էի և ինչպես չէի երևում, որ այնքան բարձր- երրորդ կարգումն էի նստել։

- Հա, ես չկարողացա գալ, գիտեք, այնպես որ․․․

- Բայց միթե՞ դուք անդամ չեք։

1. [մենք]
2. բայց ախ, երանի Ներսիսյան դպրոցի հոգաբարձուներն էլ փորձեին մի օր ձեզ պես մտածել․․․ Կամ թեկուզ տեսուչը։ Ո՜րքան կխնդրեինք։
 մտածել․․․ Կամ թեկուզ տեսուչը։ Ո՜րքան կխնդրեինք։
3. [ԱՂԱՅԱՆԻՆ]
4. [ԼՈԹԻ]
5. Այս տողի վերևում գրված է․ «Դուք մի թե նամակ չեք ստացել մեր կաթողիկոսից»
6. [գալիս]
7. [լսվում էին]
8. [Ֆոմիչի քթին]
9. [նրա առաջին]
10. [և խոր]
11.զարթնեց[ի]

Լրահոս
Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը Գլխուղեղի վիրահատության ժամանակ կինը ջութակ է նվագել Սիրո խոստովանություն Թումանյանին. Ռուսական թատրոնում բեմ կբարձրանա «Քաջ Նազար» ներկայացումը «Նկարն էլ իր կյանքն ու­նի, չես կա­րող փա­կել ար­վես­տա­նո­ցում, միայն ինքդ տես­նել» Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո Սաղմոս ՃԻԲ Մատթեոս Զարիֆյան. Լեռներն իմ երազիս Փրկու­թ­յու­նը յոթ կնի­քով կնք­ված չէ Կոմիտաս․ Աստվա՜ծ իմ Դանիել Վարուժան․ Հասուն արտ Վարդանանք՝ մեր վերածնունդի գրաւականը Take On Me. նորվեգական խմբի հիթը դարձել է 80-ականների երկրորդ երգը, որը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի առաջին համերգին կհնչեցնի Բեթհովենի, Մոցարտի և Նիլսենի գործերը Վարդանանց տոնի քարոզ Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են կտավը Պատմական դեմքեր, որ բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը Բեռլինի հոբելյանական կինոփառատոնը մեկնարկում Է «Սելինջերի իմ տարին» դրամայի ցուցադրությամբ Վախճանվել է Երվանդ Մանարյանը Վահագն Դավթյան․ Ժամ Հայտնության Հովհաննես Թումանյան․ Գութանի երգը Կոմիտաս. Բուսաբարև Հայկական կինոժառանգությունը ներկայացվելու է ամերիկյան հանդիսատեսին Հայտնի հայ նկարիչներն ի աջակցություն Չինաստանի ստեղծել են միասնական կտավ Նոր հրատարակություն Կանադայից մինչև Չինաստան. տարվա լավագույն բնապատկերային լուսանկարները՝ Insider-ի ֆոտոշարքում Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր «Ամստերդամի կենտրոնական գրադարանում բացվելու է հայկական հավաքածու»․ Հրաչյա Սարիբեկյան Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է Բրեքսիթից հետո Հունաստանը Բրիտանիայից պահանջում է վերադարձնել Էլգինի մարմարե արձանները Թումանյանի թանգարանը հետաքրքիր նախաձեռնություններով տոնեց գրողի 151- ամյակը «Գարնանային ջազ երեկո»՝ Երևանում և մարզերում 500 տարվա մեջ առաջին անգամ Վատիկանում Ռաֆաել Սանտիի էսքիզներով միանգամից 10 գոբելեն աշխատանքներ ներկայացվել են ցուցադրության «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեր նախնիները գիրքը գանձ են համարել Համո Սահյան. Անունդ տալիս Կոմիտաս․ Խաչյալին Հետազոտությունը բացահայտել է, որ Փենսիլվանիայի թանգարանում պահվող վիճահարույց կտավն իրականում պատկանում է Ռեմբրանտի վրձնին Կցուցադրվեն ավետարանական թեմայով մանրանկարներ Սոնա Արշունեցի. Արարատն է իմ խոսքերի գեթ վկան
website by Sargssyan