Երվանդ Մանարյանին և Միխայիլ Պիոտրովսկուն շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում

Երվանդ Մանարյանին և Միխայիլ Պիոտրովսկուն շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևան քաղաքի ավագանին այսօրվա նիստում միաձայն քվեարկությամբ Երվանդ Մանարյանին շնորհեց «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում։

Մինչ քվեարկությունը ելույթ ունեցավ «Լույս» դաշինքից ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը՝ նշելով. «Երբ տեղեկացա, որ նիստի օրակարգում ընդգրկված է վանդ Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու հարցը, աչքիս առաջ եկավ մանկությունս, պատանեկությունս, Մանարյանի ֆիլմերն ու միջոցառումները, որոնց մասնակցում էի և տեսնում պատկառելի տարիք ունեցող այդ պապիկին, ով ժպիտ էր նվիրում մարդկանց։ Երբ մտովի գալիս էի մեր օրեր՝ Մանարյանին հիշում էի բոլորովին այլ պատկերներով՝ ընդդիմադիր ելույթներ, հասարակական-քաղաքական հանդիպումներ»։

Խաժակյանը ցանկացավ արձանագրել, որ այս քվեարկությամբ պետք է ցույց տան, որ այլևս որևէ իշխանություն չպետք է իր քաղաքական հիմքին համապպատասխան գնահատի մշակութային գործիչներին։

Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ, հայկական մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Էրմիտաժ թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն ևս շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Նախագիծն ընդունվեց 47 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում