Կկայանա «Փոքրիկ իշխանը» բալետի առաջնախաղը

Կկայանա «Փոքրիկ իշխանը» բալետի առաջնախաղը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հոկտեմբերի 13-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա «Փոքրիկ իշխանը» բալետի առաջնախաղը (ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի):

Բալետի երաժշտությունը` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, խորեոգրաֆիան` ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի մենակատար Արսեն Մեհրաբյանի, բեմի և զգեստների ձևավորումը` Օտտո Բուբենիչեկի:

Ներկայացմանը մասնակցում են Երևանի պարարվեստի պետական քոլեջի II և III կուրսերի ուսանողները, 2019 թվականի շրջանավարտները, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռազմիկ Մարուքյանը: Գլխավոր դերում` քոլեջի 2-րդ մասնագիտական դասարանի աշակերտ Նարեկ Ջուլհակյան:

Ներկայացումը նվիրվում է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում