Երևանում կկայանա Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ»-ի համաշխարհային պրեմիերան

Երևանում կկայանա Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ»-ի համաշխարհային պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հոկտեմբերի 18-ին Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում տեղի կունենա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: anmmedia.am-ի հաղորդմամբ, ստեղծագործության համար հիմք է ծառայել բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմը և ավանդական ռեքվիեմի տեքստը:

Ստեղծագործությունը կկատարեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» կամերային պետական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), մենակատարներ Արծվիկ Դեմուրճյանը և Նարինե Անանիկյանը: Համերգը կղեկավարի սերբ դիրիժոր Պրեմիլ Պետրովիչը:

Համերգի առաջին բաժնում ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչեն Շնիտկեի, Շումանի և Կոմիտասի ստեղծագործություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում