USD
EUR
RUB

«Բարեփոխելով աշխարհը». լավագույն ֆիլմեր և հեռուստանախագծեր

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնի լավագույն ֆիլմերը և հեռուստանախագծերը։ Ավելի քան 2000 հայտից փառատոնի ընտրող հանձնաժողովը, որի կազմում հայտնի կինոգործիչներ են, կինոարտադրության և հեռուստատեսության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ, ընտրել է լավագույններին՝ հինգ անվանակարգում։ «Հատուկ ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի նիդեռլանդական «Ահաբեկչություն՝ վախի աղբյուր» ֆիլմը։ Ռեժիսոր Քամիել Ցվարտը փորձում է հասկանալ, թե ինչը կարող է պատասխան լինել ահաբեկչության աճող վախին, որը պարուրում է Եվրոպան և ինչպես կարող է նա՝ նորաթուխ հայրը, կանխել սեփական վախի փոխանցումը նորածին որդուն: «Ահաբեկչություն, վախի աղբյուր»-ը վավերագրական ֆիլմ է, որը նոր լույս է սփռում աճող վախի մշակույթի վրա հանրության մեջ։․ Լավագույն վավերագրական լիամետրաժ ճանաչված «Բուրկինաբեի վերելքը․ դիմադրության արվեստը Բուրկինա Ֆասոյում» ֆիլմը ներկայացնում է Արևմտյան Աֆրիկայում գտնվող փոքր երկում արվեստագետների, երաժիշտների և ակտիվ քաղաքացիների կենսունակ մի համայնք, որը Թոմաս Սանկարայի հեղափոխական ոգու կրողն է։ Ռեժիսորը Յարա Լին է։ «Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի Խավիեր Չակոնի հեղինակած ընդամենը 8 րոպե տևողությամբ «Ուխտասար»-ը՝ ամփոփ հայացք Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր և ամենամեծ գետոներից մեկում ապրող երեխաների կյանքին և երազանքներին։ «Հեռուստաշարք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Գետոյում ծնված և մեծացած» շարքը Քենիայից, որը ստեղծել է Յոհան Մոթելսոնը։ «Մոսկվա» կինոթատրոնում հնարավոր կլինի դիտել դրա առաջին մասը, որը Քենիայի ետնախորշերից մեկի ճարտարապետության, մշակույթի և առօրյա կյանքի մասին է։ Մրցութային ծրագրի միակ գեղարվեստական ֆիլմը ընթացքում կլինի նաև գեղարվեստական ֆիլմը Թիմ Սփարքսի «Ամարայկա»-ն է։ Այն անօրինական ներգաղթյալ Ռոբերտոյի պատմությունն է, որը փորձում է օրինական կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում։ Նրա ջանքերը անսպասելիորեն խափանվում են, երբ նա պարզում է, որ հայր պիտի դառնա իսկ ԱՄՆ կառավարությունը որդեգրել է «Զրոյական հանդուրժողականություն» քաղաքականությունը և գործի է դրել երեխաների տարանջատման պրակտիկան։ Մրցույթից դուրս կցուցադրվի հայ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «TOMBÉ» կարճամետրաժը։ Դիանա Կարդումյանին կշնորհվի «Հանդիսատեսի համակրանք» (The People’s Award) մրցանակը։

Արտամրցութային ծրագիրը կմեկնարկի պաշտոնական բացմանը նախորոդող շաբաթ և կիրակի օրերին։ Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովի այգում կցուցադրվի լիբանանցի աշխարհահռչակ ռեժիսոր Նադին Լաբակիի վերջին՝ «Կափառնայում» ֆիլմը, որն այս տարի Ժյուրիի մրցանակին է արժանացել Կաննում։ «Կափառնայում»-ը («Քաոս») պատմում է լիբանանցի Զեյնի (Զեյն ալ-Ռաֆիա) մասին, որը դատի է տալիս սեփական ծնողներին իրեն կյանք տալու «հանցագործության» համար: Ֆիլմում Զեյնի ճանապարհն է՝ անվախ փողոցային տղայից դեպի 12-ամյա կարծրացած «մեծահասակը», որը փախչում է իր անփույթ ծնողներից և գոյատևում է փողոցներում։ Կիրակի օրը, հոկտեմբերի 13-ին, The Loft-ում կցուցադրվի «Հետադարձում» վավերագրական ֆիլմը, որը հետևում է «Մայամիի բոցավառ անիվներ» անվասայլակային բասկետբոլի թիմի արկածապնդիր ճամփորդությանը՝ NWBA ազգային առաջնությանը մասնակցելիս։ Փառատոնային օրերին հատուկ ցուցադրություններ կլինեն նաև «Մոսկվա» կինոթատրոնում։ Հոկտեմբերի 15-ին կներկայացվի Սերգեյ Սարկիսովի «Ընտրությունը»։ Վավերագրականը պատմում է 2018-ի գարնանը Հայաստանում Թավշյա հեղափոխության և խաղաղ ցույցերի մասին։ Նույն օրը փառատոնը և «Ավրորա» ֆորումը կներկայացնեն Քենեթ Կարլսոնի «Նուբայի սիրտը»․ ֆիլմ, որը պատմում է ամերիկացի կաթոլիկ բժիշկ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինայի աշխատանքի մասին Սուդանի Նուբայի լեռներում։ Թոմ Քաթինան ներկա կլինի ցուցադրությանը։ Կլինի նաև հարցուպատասխան։ Ռեժիսոր Քենեթ Քարլսոնին կշնորհվի փառատոնի «Համամարդկային ազդեցություն» (The Global Impact Award ) հատուկ մրցանակը։ «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը (Impact Humanity Television and Film Festival (IHTFF)), կկայանա Երևանում 2019թ․-ի հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այն կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։

Փառատոնն անցկացվում է «Ավրորա» ֆորումի շրջանակում «Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը ձգտում է աշխարհի հրատապ մարտահրավերները հաղթահարել մարդասիրական ու կրթական լավագույն փորձերի կիրառմամբ՝ խթանելու համար սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները:

Լրահոս
Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը Գլխուղեղի վիրահատության ժամանակ կինը ջութակ է նվագել Սիրո խոստովանություն Թումանյանին. Ռուսական թատրոնում բեմ կբարձրանա «Քաջ Նազար» ներկայացումը «Նկարն էլ իր կյանքն ու­նի, չես կա­րող փա­կել ար­վես­տա­նո­ցում, միայն ինքդ տես­նել» Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո Սաղմոս ՃԻԲ Մատթեոս Զարիֆյան. Լեռներն իմ երազիս Փրկու­թ­յու­նը յոթ կնի­քով կնք­ված չէ Կոմիտաս․ Աստվա՜ծ իմ Դանիել Վարուժան․ Հասուն արտ Վարդանանք՝ մեր վերածնունդի գրաւականը Take On Me. նորվեգական խմբի հիթը դարձել է 80-ականների երկրորդ երգը, որը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի առաջին համերգին կհնչեցնի Բեթհովենի, Մոցարտի և Նիլսենի գործերը Վարդանանց տոնի քարոզ Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են կտավը Պատմական դեմքեր, որ բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը Բեռլինի հոբելյանական կինոփառատոնը մեկնարկում Է «Սելինջերի իմ տարին» դրամայի ցուցադրությամբ Վախճանվել է Երվանդ Մանարյանը Վահագն Դավթյան․ Ժամ Հայտնության Հովհաննես Թումանյան․ Գութանի երգը Կոմիտաս. Բուսաբարև Հայկական կինոժառանգությունը ներկայացվելու է ամերիկյան հանդիսատեսին Հայտնի հայ նկարիչներն ի աջակցություն Չինաստանի ստեղծել են միասնական կտավ Նոր հրատարակություն Կանադայից մինչև Չինաստան. տարվա լավագույն բնապատկերային լուսանկարները՝ Insider-ի ֆոտոշարքում Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր «Ամստերդամի կենտրոնական գրադարանում բացվելու է հայկական հավաքածու»․ Հրաչյա Սարիբեկյան Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է Բրեքսիթից հետո Հունաստանը Բրիտանիայից պահանջում է վերադարձնել Էլգինի մարմարե արձանները Թումանյանի թանգարանը հետաքրքիր նախաձեռնություններով տոնեց գրողի 151- ամյակը «Գարնանային ջազ երեկո»՝ Երևանում և մարզերում 500 տարվա մեջ առաջին անգամ Վատիկանում Ռաֆաել Սանտիի էսքիզներով միանգամից 10 գոբելեն աշխատանքներ ներկայացվել են ցուցադրության «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեր նախնիները գիրքը գանձ են համարել Համո Սահյան. Անունդ տալիս Կոմիտաս․ Խաչյալին Հետազոտությունը բացահայտել է, որ Փենսիլվանիայի թանգարանում պահվող վիճահարույց կտավն իրականում պատկանում է Ռեմբրանտի վրձնին Կցուցադրվեն ավետարանական թեմայով մանրանկարներ Սոնա Արշունեցի. Արարատն է իմ խոսքերի գեթ վկան
website by Sargssyan