Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը թարգմանվել է հայերեն

Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը թարգմանվել է հայերեն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը հայերեն է թարգմանվել: Ջոնաթան Քոնլինի այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Այն ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա:

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, այն լույս է տեսնում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ:

Հրատարակչությունից հայտնում են, որ գիրքը թարգմանել է Սիլվա Հովակիմյանը: Իսկ հայերեն տարբերակին զուգահեռ լույս է տեսնում նաև ռուսերեն թարգմանությունը:

«Շարունակելով հանրությանը ներկայացնել մեր հայ ականավոր գործիչների մասին ստեղծագործությունները՝ մեր հրատարակչությունն ուրախ է հայտարարել, որ շատ շուտով ընթերցողների սեղանին հայերեն թարգմանությամբ կհայտնվի աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը: Վստահ ենք, որ ինչպես և նախորդ տարի լույսընծայած և ազգային բեսթսելեր դարձած Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը, այնպես էլ այս մեկը մեծ հաջողություն կունենա ընթերցողների շրջանում»,-աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում