USD
EUR
RUB

Հայտարարություն «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի մասնակիցների

 

Սույն թվականի հոկտեմբերի 9-ից 10-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և բարձր հովանավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միաջազգային համաժողով` «Ամուր ընտանիք՝ հզոր հայրենիք» կարգախոսի ներքո` նպատակ ունենալով բանախոսությունների և քննարկումների միջոցով ևս մեկ անգամ ընդգծելու արդի հասարակության մեջ ընտանիքի և ամուսնության քրիստոնեական ընկալման կարևորությունը՝ գնահատանքով անդրադառնալով այն ընտանիքներին, որոնք սրբությամբ ու հավատարմությամբ կրում են ընտանեկան հոգևոր ավանդներն ու արժեքները:

Քրիստոնեական ընտանիքի մոդելի պահպանումը ու տարածումը և ընտանիքի նկատմամբ հոգևոր խնամատարության իրագործումը առանցքային կարևորություն ունի Եկեղեցու առաքելության մեջ: Ըստ այսմ, համաժողովը 21-րդ դարի պահանջների ու մարտահրավերների հաշվառմամբ անդրադարձավ ընտանիքի և քրիստոնեական արժեքների վերաբերյալ հասարակական լայն ընկալումներին ու դրանց խորքային խնդիրներին` խնդրո առարկա նյութերը ամփոփելով թեմատիկ հետևյալ բաժանումներում `«Քրիստոնեական ընտանիք և ժամանակակից մարտահրավերներ», «Եկեղեցու և պետության դերը քրիստոնեական ընտանիքի պահպանության և զորացման մեջ»:

Միջազգային համաժողովի մասնակիցները իրենց դիտարկումների ու քննարկումների արդյունքում հանգեցին հետևյալ ընդհանրացումներին և ամփոփումներին.

1. Ընտանիքը, քրիստոնեական ընկալման համաձայն, անխախտելիորեն և անհրաժեշտաբար խարսխվում է Աստվածաշնչում Աստծո կողմից տրված հայտնության և պատգամի վրա (Ծննդ Ա 28, Մատթ. ԺԹ 1-12, Ղուկ. ԺԶ 18, Մարկ. Ժ 6-9): Ընտանիքի և ընտանեկան հարաբերությունների քրիստոնեական ընկալման հիմքում ընկած են ոչ թե պատմամշակութային գործոններ, մարդկային գաղափարախոսություններ ու սկզբունքներ, այլ աստվածային ճշմարիտ հայտնությունը: Ըստ այսմ ընտանիքը տղամարդու և կնոջ նվիրագործված միությունն է, ուր «Ես»-ի հաղթահարման միջոցով ձևավորվում է ամուսինների որպես մեկ դառնալու` «և երկուսը մեկ մարմին պիտի լինեն» (Մարկ. Ժ 9) տերունապատվեր պատգամը: Ընտանիքը, որպես սոցիալական ինստիտուտ, նվիրագործված աստվածային ուղերձով, կոչված է մարդկային սերնդի բնականոն աճի ու կատարելագործման համար` «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրեք երկիրը և տիրեք դրան» (Ծննդ. Ա 28):

2. Ժամանակակից աշխարհում ընթացող գլոբալացման գործընթացները լուրջ մարտահրավերներ են ստեղծում ժողովուրդների արժեհամակարգերի` այդ թվում ընտանեկան արժեքների պահպանման առջև՝ վտանգելով դրանց գոյությունը և կամ ենթարկելով ձևախեղումների: Այս համատեքստում ծայր են առնում քրիստոնեական ուղղափառ ընկալումներին անհամատեղելի դրսևորումներ, որոնք ամուսնությունը զրկում են տղամարդու և կնոջ ամբողջական և անքակտելի միության բովանդակությունից ու իմաստից` պատճառ դառնալով ընտանիքների քայքայման:

3. 21-րդ դարում ընտանիքի էության և գործառույթների ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է մեկտեղել ընտանեկան արժեքների պահպանմանն ու հասարակության հոգևոր դաստիարակությանն ուղղված Եկեղեցու և պետության ջանքերը: Արդի պահանջների ու մարտահրավերների հաշվառմամբ անհրաժեշտ է գտնել հավասարակշռված և գործուն լուծումներ՝ վերաիմաստավորելու Եկեղեցու և հոգևորականի դերը քրիստոնեական ընտանիքի ամրապնդման, հասարակության հոգևոր սննդի ապահովման ու դաստիարակության գործում:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Փաստորեն՝ կրկնօրինակում ենք ռուսների՞ն Վահագն Դավթյան․ Տերև են այրում Վահագն Մուղնեցյան. Մեռյալ կետ Աղոթքի մեջ պետք է հաստատակամ ու համբերող լինել Գայ­թակ­ղութ­յան ծա­ռը (ճա­նա­չո­ղու­թ­յան օգ­տա­կար մի բա­նա­լի` «Գաղտ­նիք­նե­րի գր­քից») «Լենկոմ» թատրոնն ստացել Է Մարկ Զախարովի անունը Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը՝ 2D մուլտֆիլմ ձևաչափով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով Նոր գրքեր, համերգներ, վարպետության դասեր. Երևանում մեկնարկեց Գրքի երրորդ փառատոնը Վերջին տաս տարում նկարահանված ֆիլմերի լավագույն երգերը «Ամոթ ինձ. Shame on me» Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթք Երուխան․ Կուզը Աստվածածնի ընծայման տոնի քարոզ Սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա «Խառը զգացմունքներ» ներկայացումը Եվգենի Պետրոսյան. Պրոֆեսիոնալ բեմում եմ 1962 թվականից, ինչն այս ժանրում ռեկորդ է Ֆրիդա Կալոյի կտավն աճուրդում վաճառվել է 5,8 մլն դոլարով՝ դառնալով նրա երկրորդ ամենաթանկ վաճառված աշխատանքը Ազգային պատկերասրահն ու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը համատեղ բազմաշերտ ծրագրեր կիրականացնեն Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմիի» հավակնորդ է Կոմպոզիտորների միության աշնանային ծրագրերը «Տրոյա․առասպել և իրականություն»․ Լոնդոնում բացված մասշտաբային ցուցահանդեսը «վերակենդանացնում» է Տրոյան և նրա հետ կապված առասպելները Բարեգործական համերգ կանցկացվի հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ Հրաչյա Թամրազյան․ Կյա՜նք` դու զգում ես ինձ․․․ Վահն Տերյան․ Հրաժեշտի խոսքերից Նաղաշ Հովնաթան. Տաղ ի վերայ Գուրջստանայ գօզալներին Ռուբեն Որբերյան․ Հին տնակս Նավումի մարգարեությունը Հախնազարյանները՝ մեկ բեմում Մարզական պարերի առաջնություն. 300 մասնակից Հայաստանից, Արցախից, այլ երկրներից Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում Մոսկվայում ժամանակավորապես կհայտնվի հայ ճարտարապետների նախագծած ամառային կինոդահլիճը Կարպիս Սուրենյան. Մայրենի լեզու և թարգմանություն Վրեժ Իսրայելյան․ Ես, մուսան և անդունդը Մենք մեր երկ­րում պե­տա­կան մա­կար­դա­կով վտան­գում ենք հա­յե­րե­նը «Վկայություններ կան, որ կարևոր որոշումներ կայացնելիս մեր պետության ղեկավարները պարտադիր առանձնազրույց են ունեցել այս կամ այն գրողի հետ» Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը Դիարբեքիրի կիսաավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է. Ermenihaber Գրքի Երևանյան փառատոնի մեկնարկը՝ շուտով Օրհ­նե­ցե՛ք ձեզ հա­լա­ծող­նե­րին, օրհ­նե­ցե՛ք և մի՛ ա­նի­ծեք
website by Sargssyan