Շուշիում տեղի կունենա Մարկ Գրիգորյանի «Իմ Ղարաբաղը» ակնարկի քննարկումը

Շուշիում տեղի կունենա Մարկ Գրիգորյանի «Իմ Ղարաբաղը» ակնարկի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ժամը 17:00-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա լրագրող Մարկ Գրիգորյանի «Իմ Ղարաբաղը» ակնարկի քննարկումը:

«Արցախպրես»-ը գրում է, որ ժամը 10:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով կմեկնարկի Արցախի բարեկամների համաժողովը, որի նպատակն է ընդլայնել և ամրապնդել Արցախի ապակենտրոնացված համագործակցությունն օտարեկրյա պետությունների տարբեր շրջանների և քաղաքներ հետ:

Նշվում է նաև, որ նոր ազդակ և գործնական բնույթ կհաղորդի Արցախի արդեն առկա միջազգային կապերին, ինչպես նաև կստեղծվի Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական և հասարակական գործիչներին միավորող ցանց:

Համաժողովին մասնակցելու են տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող վարչատարածքային միավորներից. ընդհանուր շուրջ 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում