USD
EUR
RUB

«Կոնկ­րետ պա­հին կա­տար­վա­ծը, ե­թե ան­գամ թվում է պա­տա­հա­կա­նու­թ­յուն, այն­քան էլ պա­տա­հա­կա­նու­թ­յուն չէ»

 

«Ի­րա­տե­սի» հյու­րը նկար­չու­հի, Հայ նկա­րիչ­նե­րի մի­ջազ­գա­յին ֆոն­դի, Էս­տո­նիա­յի նկա­րիչ­նե­րի մի­ջազ­գա­յին միու­թյան ան­դամ, ման­կա­վար­ժա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, Հայ-ռու­սա­կան (Սլա­վո­նա­կան) հա­մալ­սա­րա­նի դո­ցենտ Ա­ՆՈՒՇ ԲԱ­ԲԱ­ՅԱՆՆ է:

- Տի­կին Ա­նուշ, Դուք բա­նա­սեր եք, սա­կայն Հայ-ռու­սա­կան (Սլա­վո­նա­կան) հա­մալ­սա­րա­նում դա­սա­վան­դում եք ոչ Ձեր մաս­նա­գի­տա­կան ա­ռար­կան: Կմեկ­նա­բա­նե՞ք:

- Ես զբաղ­վում եմ արտ-թե­րա­պիա­յի տեխ­նի­կա­յով, դա­սա­վան­դում եմ իմ իսկ ստեղ­ծած՝ «Էս­թե­տի­կա­կան հա­ղոր­դակ­ցու­թյուն» ա­ռար­կան: ՈՒ­րախ եմ, որ մեր հա­մալ­սա­րա­նում այս­պի­սի մո­տե­ցում­նե­րը խրա­խուս­վում են: Այս ա­ռար­կա­յի հիմ­քում իմ գի­տա­կան թե­զի թե­մա­տի­կան է՝ նվիր­ված ե­րի­տա­սար­դու­թյան կողմ­նո­րոշ­մա­նը էս­թե­տի­կա­կան ար­ժեք­նե­րի ո­լոր­տում: Սրա­նով զբաղ­վում եմ ամ­բողջ կյան­քիս ըն­թաց­քում: Երբ դա­սա­վան­դում էի ռու­սաց լե­զու և գրա­կա­նու­թյուն, խն­դիր ու­նեի գտ­նե­լու այն ար­դյու­նա­վետ ձևը, ո­րով կհասց­նեի լսա­րա­նին ռու­սա­կան պոե­զիան, ռուս գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: Այս ո­րո­նում­նե­րի մեջ ստեղծ­վե­ցին այն տեխ­նո­լո­գիա­նե­րը, ո­րոնք օգ­նում են հաս­կա­նալ, բա­ցա­հայ­տել, տես­նել, ընտ­րել գրա­կա­նու­թյան մեջ ե­ղած լա­վա­գույ­նը:

- Ձեր նկար­նե­րում փոր­ձում եք գե­ղան­կար­չու­թյու­նը հա­մադ­րել գրա­կա­նու­թյան, ե­րաժշ­տու­թյան, հոգևո­րի՝ ա­ղոթք­նե­րի հետ: Ինչ­պե՞ս է ձևա­վոր­վում այս հա­մադ­րու­թյու­նը:

- Ամեն մար­դու ինչ-որ հանձ­նա­րա­րու­թյուն է տր­ված: Իմ հանձ­նա­րա­րու­թյունն այն է, որ ման­կա­վարժ գեր­դաս­տա­նիս ա­ռա­քե­լու­թյու­նը շա­րու­նա­կեմ ու հասց­նեմ նոր բո­վան­դա­կու­թյան: Իմ բո­լոր դա­սե­րը վա­րել եմ ար­վես­տի տար­բեր ճյու­ղե­րի սին­թե­զի ճա­նա­պար­հով: Ե­րաժշ­տու­թյու­նը միտ­քը դե­պի վեր է տա­նում, գե­ղան­կար­չու­թյու­նը՝ ըն­դար­ձա­կում, իսկ բա­ռը նրանց հատ­ման կե­տում ա­սես ամ­րա­կա­յում է:

- Ձեր «Պոե­տի ա­ղոթ­քը» նկարն ին­չպե՞ս վե­րած­վեց բա­նաս­տեղ­ծու­թյան:

- Սա իմ կյան­քի ա­մե­նաէա­կան փաս­տե­րից է: Նկարս բա­նաս­տեղ­ծու­թյան է վե­րա­ծել ազ­գու­թյամբ թա­թա­րու­հի Գուլ­սի­նա Նի­յա­զո­վան, ո­րը բա­նա­սի­րու­թյան դոկ­տոր է, Տյու­մե­նի հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր: Ես նրան հան­դի­պել եմ Մինս­կում, միջմ­շա­կու­թա­յին հա­ղոր­դակ­ցու­թյա­նը նվիր­ված կոն­ֆե­րան­սի ժա­մա­նակ: Նա տե­սել է իմ նկա­րը, վերց­րել իմ կոն­տակտ­նե­րը, ա­պա մեր միջև սկս­վել է հոգևոր մտեր­մու­թյուն, հա­ղոր­դակ­ցու­թյուն՝ նա­մակ­նե­րի մի­ջո­ցով: Ո՛չ ազ­գու­թյու­նը, ո՛չ դա­վա­նան­քը ար­վես­տի մեջ սահ­մա­նագ­ծեր չեն կա­րող անց­կաց­նել: Գուլ­սի­նան ապ­րի­լի 24-ին իմ նկար­նե­րի օգ­տա­գործ­մամբ տե­սա­ֆիլմ է ներ­կա­յաց­րել՝ «Երբ եր­գում է դու­դու­կը» վեր­նագ­րով: Դա ցու­ցադ­րել է իր ու­սա­նող­նե­րին և տե­սագ­րու­թյունն ու­ղար­կել ինձ: Նա անդ­րա­դար­ձել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան փաս­տին և այն հաղ­թա­հա­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին: Հիմ­նա­կան շեշ­տադ­րումն այն է, որ մարդ­կանց հա­մախմ­բում է սե­րը: Պոե­զիա­յի վե­րա­ծե­լով իմ նկա­րը՝ նա խոս­տո­վա­նեց, որ, լի­նե­լով մու­սուլ­մա­նու­հի, հաս­կա­ցել է մեր ազ­գա­յին ո­գին, իմ նկա­րի էու­թյու­նը:

- Հեր­թա­կան ան­գամ հա­մոզ­վում ենք, որ ոչ թե ժո­ղո­վուրդ­նե­րը, այլ նրանց պե­տու­թյուն­նե­րը ղե­կա­վա­րող քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն են խո­չըն­դո­տում, որ այդ սի­րո հա­մախմ­բու­մը կա­յա­նա, և աշ­խարհն ա­զատ­վի չհան­դարտ­վող հա­կա­մար­տու­թյուն­նե­րից:

- Աստ­ված մեզ տա­լիս է ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն, իսկ թե դու ինչ ես ընտ­րում, սա է էա­կա­նը: Շատ կարևոր է հաս­կա­նալ, թե ինչ ես ընտ­րում: Յու­րա­քան­չյուր մարդ, յու­րա­քան­չյուր պե­տու­թյուն հեն­վում է իր նա­խընտ­րած հս­տակ ճար­տա­րա­պե­տու­թյան վրա, ո­րի հեն­քում ճա­նա­չումն է, շփու­մը, աշ­խա­տան­քը: Սա բնո­րոշ է ոչ միայն ար­տա­քին աշ­խար­հին, այլև մար­դու ներ­քին աշ­խար­հին: Սրա­նից էլ ձևա­վոր­վում է ինք­նագ­նա­հա­տա­կա­նը, ինքն իր հետ շփու­մը, ինք­նա­գոր­ծու­նեու­թյու­նը և ինք­նա­ճա­նա­չու­մը: Ին­չու՞ է հնից ե­կող կար­գա­խո­սը կոչ­վում. «Ճա­նա­չի՛ր ինքդ քեզ»: Ա­յո՛, ա­ռա­ջին հեր­թին պի­տի ինքդ քեզ ճա­նա­չես, բա­ցա­հայ­տես: Վատ է, ի­հար­կե, երբ ինքդ քեզ ճա­նա­չե­լիս ցան­կա­նում ես ինչ-որ բա­ներ կա­ռա­վա­րել: Իմ դիր­քո­րո­շումն այն է, որ մար­դը պետք է նա­խա­պատ­րաստ­վի դրան: Իսկ ե­թե նա­խա­պատ­րաստ­ված չէ, ա­նում է սխալ­ներ. ու­րեմն, ա­յո՛, ե­թե կան սխալ­ներ, մար­դիկ են մե­ղա­վոր, ա­ռան­ձին մար­դիկ, ի­հար­կե՝ ղե­կա­վար­նե­րը: Եվ դա մեկ մար­դու մեղ­քը չէ, դա հա­մաշ­խար­հա­յին խն­դիր է:

- Ստաց­վում է, որ աշ­խար­հը կա­ռա­վա­րող մար­դիկ այն­պի­սի­նե­րի թվին են պատ­կա­նում, որ ճիշտ չե՞ն ան­ցել ինք­նա­ճա­նաչ­ման ու­ղին, սխալ­վե՞լ են ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը գնա­հա­տե­լու հար­ցում:

- Դուք շատ ճիշտ ո­րա­կե­ցիք այն սայ­թա­քուն ա­րա­հե­տը, ո­րով անց­նում են աշ­խար­հի բախ­տը տնօ­րի­նող­նե­րը: Ես կար­ծում եմ, որ մար­դը որևէ գործ իր վրա վերց­նե­լիս պետք է պատ­րաստ լի­նի: Ինձ էլ են ե­րի­տա­սարդ տա­րի­քում շատ լուրջ պաշ­տոն­ներ ա­ռա­ջար­կել, բայց ես հաս­կա­ցել եմ, որ պատ­րաստ չեմ և հրա­ժար­վել եմ: Ինք­նագ­նա­հա­տա­կա­նը օ­բյեկ­տիվ պի­տի լի­նի: Մար­դը որևէ պա­տաս­խա­նա­տու դիրք զբա­ղեց­նե­լու դեպ­քում պետք է կոն­ցեպ­ցիա ու­նե­նա, հաշ­վար­կի քայ­լե­րը: Ինքդ քեզ պետք է հարց տաս՝ ին­չի՞ս է պետք այս պաշ­տո­նը: Իմ ա­ռա­քե­լու­թյու­նը մարդ­կանց օգ­նելն է, որ կա­րո­ղա­նան մեր­ձե­նալ ի­րենք ի­րենց, լիար­ժեք ճա­նա­չել սե­փա­կան ե­սը, ի­րենց անձ­նա­կան ո­րակ­նե­րը: Եվ ե­թե ես շեղ­վեի իմ այս ա­ռա­քե­լու­թյու­նից, կկորց­նեի ինքս ինձ, կլի­նեի այլ մարդ, հնա­րա­վոր է՝ վա­տա­գույն ղե­կա­վա­րը:

- Ի՞նչ եք կար­ծում, պե­տու­թյուն­ներ, հա­մաշ­խար­հա­յին կարևոր կա­ռույց­ներ ղե­կա­վա­րող­ներն ի­րե՞նք են ո­րո­շում, որ պի­տի հայ­տն­վեն բարձր դիր­քե­րում ու ղե­կա­վա­րեն տվյալ օ­ղա­կը, թե՞ ինչ-որ տե­ղում, ինչ-որ հաշ­վարկ­նե­րի ար­դյուն­քում այլք են ո­րո­շում, թե որ կե­տում ում պի­տի կար­գեն ղե­կա­վար և խա­ղաց­նեն նրան ու նրան ա­պա­վի­նած մարդ­կանց՝ ըստ սե­փա­կան քմա­հա­ճույք­նե­րի:

- Ե՛վ ա­յո, և՛ ոչ: Միշտ կյան­քը հա­մե­մա­տում են ծո­վի հետ: Ծո­վի ա­լի­քը կա­րող է ափ նե­տել և՛ ա­վազ, և՛ ա­մե­նայն աղբ. որ­քան մեծ ու հզոր է ա­լի­քը, այն­քան շատ է նրա բե­րած աղ­բը: Այս­պես է և կյան­քում: Տիե­զեր­քը նույն­պես շարժ­ման մեջ է, չէ՞, կանգ չի ա­ռել տե­ղում, ան­վերջ տա­րու­բե­րում­նե­րի մեջ է: Ես ու­նեմ «Նախ­նի­նե­րի հու­շու­մը» վեր­նագ­րով նկար: Դրա­նում պատ­կեր­ված է տիե­զեր­քի շի­նա­րա­րու­թյու­նը, և հս­տակ ար­տա­հայտ­ված է խա­չը, որ հա­վա­սա­րակշ­ռում է տիե­զե­րա­կան տա­րու­բե­րում­նե­րը: Կոնկ­րետ պա­հին կա­տար­վա­ծը, ե­թե ան­գամ թվում է պա­տա­հա­կա­նու­թյուն, այն­քան էլ պա­տա­հա­կա­նու­թյուն չէ: Դրա հիմ­քե­րը կան լե­գենդ­նե­րում. այդ­պես է կա­ռուց­ված աշ­խար­հը, ո­չինչ նրա­նում պա­տա­հա­կա­նո­րեն չի կա­տար­վում: Մինչև այդ պա­տա­հա­կա­նու­թյու­նը լի­նում է որևէ նա­խեր­գանք: Յու­րա­քան­չյուրն իր դերն է կա­տա­րում՝ ան­կախ ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րից: Այս մա­սին հրա­շա­լի բա­նաս­տեղ­ծու­թյուն ու­նի Մաքսիմիլիան Վո­լո­շի­նը՝ 1919 թվա­կա­նին գր­ված: Բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ հե­ղի­նա­կը, վկա­յա­կո­չե­լով այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի թեժ դա­սա­կար­գա­յին պայ­քա­րի փաս­տը, հայ­տա­րա­րում է, որ ին­քը միայ­նակ կանգ­նած է հա­կա­մար­տող շար­քե­րի ա­րան­քում և իր ամ­բողջ ու­ժը հա­վա­քած՝ ա­ղո­թում է թե՛ մեկ, թե՛ մյուս կող­մի հա­մար:

- Այ­սինքն՝ քա­ղա­քա­կան, կու­սակ­ցա­կան, ազ­գա­մի­ջյան, դա­սա­կար­գա­յին և այլ բա­խում­նե­րի ա­րան­քում հայ­տն­ված բա­նաս­տեղ­ծը, ար­վես­տա­գե­տը, ի վեր­ջո, նոր­մալ մար­դը պի­տի կա­րո­ղա­նա վե՞ր կանգ­նել ցան­կա­ցած հա­կա­մար­տու­թյու­նից, նույն վե­րա­բեր­մու՞քն ու­նե­նալ մարդ­կա­յին ճա­կա­տագ­րե­րի հան­դեպ, ան­կախ նրա­նից, թե հա­կա­մար­տու­թյան որ ճա­կա­տում են նրանք:

- Ա­յո՛, հենց այդ­պես:

Զրույ­ցը վա­րեց՝ Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի» Արժևորենք կյանքի ամեն վայրկյանը Ս. Էջմիածնի Մատենադարանն առաջարկում է ընթերցել Վահե Երկանյանի «Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում «Music 20» միջազգային փառատոնին աշխարհի տարբեր ծայրերից հետևել է մոտ 45 հազար մարդ The Independent-ը դրական է արձագանքել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ձայնագրությանը Վահագն Մուղնեցյան․ Նախանվագ Եղիշե Չարենց. ...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում Արսեն Գրիգորյանն ու «Հայ երգասաններ» նախագիծը երգ են նվիրել հայոց բանակին Հնդկաստանի դատարանը որոշել է Բաբրի մզկիթի տարածքը վերածել հինդու տաճարի Պահապան հրեշտակը պահպանում է մեզ Ռեմբրանդտի ինքնանկարը Լոնդոնում աճուրդի ընթացքում վաճառվել է ռեկորդային 18,7 միլիոն դոլարով
website by Sargssyan