USD
EUR
RUB

Սիամանթո․ Սուրբ Մեսրոպ՝ Սուրբին աղօթքը

 

Լո՜յս տուր ինծի, Աստուա՜ծ անհերքելի,
Տիեզերքի անմեկնելի ճարտարապետ,
Ճակատագրի եւ ճանաչման ստեղծի՛չ,
Շունչի՛ մրրիկ, կեդրոնական կարողութիւն,
Սուրբ Սեղանիդ սարկաւագն Մեսրոպ`
Իր մշուշապատ մեծ երազին`
Քու ձեռքերէդ յստակութիւն կ'աղերսէ...

Օգնէ՜ ինծի, մեծապարգե՜ւ իմաստութիւն,
Ես` անցուպ հովիւ մեծ քարոզիդ,
Ես` եղկելի մահկանացու, ես տժգոյն տնտես`
Հայկազնեան ահեղ ցեղին…
Ես` տգէտ դպիր եւ անվաւեր վարդապետ,
Ես` անծածան դրօշ հաւատացեալ ամբոխներուդ,
Ես` անօժիտ վերածնո՛ղ եւ անանձրեւ այգեպան,
Ես` կոյր աղբիւր եւ կորաքամակ ճանապարհորդ,
Ես` անարժան օրհնաբան անվերջ փառքիդ,
Իմ անդպիր հօտիս համար լո՜յս կ’աղերսեմ…

Օգնէ՜ ինծի, Աստուա՜ծ բիւրեղ…
Ես` ողորմելի որոնիչ եւ անհետեւանք խուզարկու,
Ես` անքանքար քննիչ եւ անբերրի հիւլէ,
Ես` անաստիճան ճգնաւոր եւ անթռիչ հռետոր,
Դառնաժպիտ թափառական եւ աշակերտ անբանիբուն,
Երազատես մոլորեալ եւ անտաղանդ անրջող,
Ես` սահմանափակ պատուհան եւ փակեալ դուռ,
Ես` իմ հոգիիս հանդէպ փշրող երկա՜թ ալիք,
Ես` գերեզմանի՜ պահապան եւ մեռելո՜ց հաշուակալ,
Ես` հրեղէն հացիդ կարօ՜տ ցորենաքաղ...
Ես` աներդիք գիշերող եւ անսափոր ծարաւի,
Ես` մենաւոր մշակ տատասկներու մէջ կորուսեալ,
Ես` անճառագայթ աղջամուղջ. ես անլար քնար,
Դեռ անբարբառ Հայկազնեաց հոգիին`
Բացատրութեան Բանալի՜ մը կ’աղերսեմ…

Օգնէ՜ ինծի, Տարրերու հայր,
Ես` աչք աղօտ եւ տեսողութիւն անթափանց,
Ունայնամիտ ունկնդիր եւ չարալուր ականջ,
Աններդաշնակ երաժիշտ եւ մեղկաձայն երգիչ…
Ես` անհողագործ դաշտօրայ, շտեմարան թափուր,
Մեղանասպաս անհաց եւ ցամաքեալ գինեբաշխ,
Ես` անկոչ հրաւիրեալ Յիսուսական հարսանիքին,
Ես` անձէթ լուսարար եւ անմատեան մտածող,
Եւ անգորով գգուիչ եւ սիրազուրկ սիրահար,
Ես` անհրապոյր քարոզիչ եւ քարկոծեալ քրիստոնեայ,
Օժիտաբեր աղքատ եւ անոսկի հարուստ…
Ես` անհամբոյր շրթունք եւ հոգեզուրկ հեծեծող,
Ես` սի՛րտ անսէր եւ կուսութիւն անկատար,
Ես` անբեւեռ քալող եւ երերուն ուղեւոր...
Քու փրկութեան փարոսներէդ կաթի՜լ մը լոյս տուր ինծի…
Եւ երկնային դուռներուդ հետ հոգեկան
Կեանքին դռները դրախտին պէս թող բացուին…

Օգնէ՜ ինծի, անծի՜ր Աստուած…
Ես` անկարկաջ առուակ եւ խափանեալ ջրվէժ…
Ես` ուսուցիչ անուս եւ վարանեալ վարդապետ,
Ես` դպրութեանց դեռ անպսակ տնօրէն,
Ես` խեղճերու հանդէպ ինկո՜ղ վարագոյր...
Ես` որմ մթաշէն, գեհենական բանտարկեալ,
Ես` շիւղ կորուսեալ, հո՜ւն անպարգեւ…
Մացառապատ կածան, օձապտոյտ գետնուղի…
Ես` անհիւրընկալ օթեւան եւ անբազմոց մահամերձ…
Լապտերիդ լոյսը մի՛ մերժեր ինձ…:

Օգնէ՜ ինծի, համագումար Սկզբունք,
Մկրտութեան ես անմիւռոն աւազան,
Ես` աղօթքի կիսակործան գաւիթ,
Ես` անօրազուրկ հողագործ, անգերանդի հնձող,
Ես` անբոյր օծանող եւ դառնահամ իւղ,
Ես` անբալասան բժիշկ եւ պապակեալ պատրոյգ,
Ես` հողմակոծ անտառ եւ արտասուաթոր ուռենի…
Ես` անտ ատաղձ եւ բորբոսեալ գերան,
Ես` հողաշէն բուրվառ եւ անծխելի խունկ,
Ես` անողկոյծ որթառունկ եւ վարակեալ վարսակ,
Ես` անճշմարիտ ճակատ եւ անուղիղ ձեռք,
Ես` անկարող կարգաւոր եւ աննշխար քահանայ,
Ես` մենութեանս մէջ մխացող անկարաւան անապատ,
Այցելութիւ՜ն տուր ինձի...:

Օգնէ՜ ինծի, ո՜վ անբաղդատ Օրէնք,
Ես` վարանոտ մարդ եւ յուսահատ անձ…
Ես` ահաբեկ անհատ եւ շուարած շնչաւոր,
Ես` տարակոյսին մէջ տատանող հողմահալած,
Անլսելի աղաղակ եւ անարձագանգ շեփոր…
Ես` գօս տերեւ` աշուններէն վա՜ր ինկող...
Ես` չորացեալ ճիւղ եւ անհոտաւէտ վարդենի,
Ես` ուշիմութեան ուրուական,
Ես` կարճիմաստ իմացական եւ խոնարհած խելք,
Եկեղեցիիդ կամարներուն տակ հեծեծող`
Քրիստոնեայ ժողովուրդիդ դէմ յանդիման
Ես` Աստուածաշունչ մեծ Մատեանիդ
Օդարալեզու ընթերցող եւ անհարազատ թարգմանիչ...

Օգնէ՜ ինծի, անծայրածիր Ծանօթութիւն,
Գերազծօր Տէր, անհուն հնարիչ,
Լոյսի զենիթ, անկնճիռ իմաստ,
Ջուր երկնային, անանջրապետ հոգի,
Անհաշիւ բաշխող, երազներու սահանք,
Ճանաչումի դու ծածկողդ լուսեղէն
Իմ կործանեալ ուսիս վրա թող ծածանի,
Եւ` հսկումներու, հեծեծանքի, աղօթքներու
Այս իրիկուան, քառասներորդ գիշերին`
Աստուա՜ծ անհեղլի[1], Աստուա՜ծ անափունք,
Արարչագործ ձեռքդ իմ ուղեղիս երկարէ,
Հոն իմ գիւտս խմորելու…:

1.  անհեղլի - անփոփոխ

Լրահոս
Եղիշե Չարենց․ Հեռացումի խոսքեր Վահան Տերյան․ Կույր լինելու ցանկություն ԿԳՍՄ նախարարը ունակ չէ կրթական օբյեկտիվ չափորոշիչներ ստեղծել. Տեր Տիգրան քահանա Բադիրյան «Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի պիեսներից մեկը կբեմադրվի Ռուսական թատրոնում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ափսոսանք է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ Փորձագետները գնահատել են պանդեմիայի հասցրած վնասը թանգարաններին «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ․ 9։29) Գրադարանների վիրտուալ անցուդարձը «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի ոդիսականը. Սերովբե եպիսկոպոս Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման Պարույր Սևակ. Լինել, թե չլինել Միսաք Մեծարենց. Առտվան արևի մեջ Օձա­վարս Գոր­գոն մե­դու­զան իր թու­նա­ծա­վալ վար­սե­րը տա­րա­ծել է ամ­բողջ աշ­խար­հում, Պան­դո­րան բա­ցել է կեղ­ծի­քի կոր­ծա­նա­րար սն­դու­կ Մեծ Բրիտանիայում Հռոմի 180-րդ Պապի 700-ամյա կնիքն է հայտնաբերվել Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times «Կր­թու­թ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը եր­բեք չեն թաքց­րել ի­րենց կեղծ պա­ցի­ֆիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թ­յու­նը» Իմպրեսիոնիզմի խռովկանը՝ Կլոդ Մոնե Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր Հայաստանին հաշտության օրակարգ է պետք․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ) Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան Օպերային թատրոնն առցանց կմատուցի Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» երկի համերգային կատարումը Էդգար Շա­հին. ֆրան­սա­հայ­կա­կան օ­ֆոր­տի հրա­ցա­նա­կի­րը Աստվածածնի օգնության մասին Եկե­ղե­ցին գո­յութ­յուն ու­նի 2000 տա­րի և գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն» Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ... Գուրգեն Մահարի. Դաշտերում սեզ ու ծաղիկ Պարույր Սևակ․ Քմծիծաղ «Մերձավորի մահը». մաս 2-րդ Թուրքիան վաղը կհայտարարի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին. թուրք լրագրող Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ կստեղծվեն անիմացիոն մուլտֆիլմեր «Music 20» դասական երաժշտության փառատոնը Հայաստան է բերում աշխարհահռչակ արտիստների Միքայել Նալբանդյանի գրական ժառանգության թվայնացումը գիտական, կրթական նշանակություն ունի «Մեր թիկունքում գաղտագողի այսպիսի բան են անում. վտանգներ ենք տեսնում ՀՀ քաղաքացու համար». Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Ղազանչյան. Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել ստեղծագործ կոլեկտիվի համար Գովեստի խոսքերը՝ շարժիչ ուժ
website by Sargssyan