USD
EUR
RUB

Ս. Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի համար

 

Հոկտեմբերի 14-ին, Ս. Գայանե վանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի հոգու խաղաղության և հանգստության համար: Նրա ծնողների` Մայր Աթոռի բարերարներ Սարգիս ու Աստղիկ Քյուրքչյանների և եղբոր` Ջորջ Քյուրքչյանի շիրիմների կողքին է ամփոփվել նաև Ջոն Քյուրքչյանի աճյունը, ով միշտ սիրով ու հավատարմությամբ փարված էր Հայոց Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նախանձախնդիր էր համազգային կյանքի անդաստանների շենացման գործում:

Հանգուցյալ Ջոն Քյուրքչյանի և Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ 2018 թվականի հունիսից Սուրբ Գայանե վանքին կից գործում է նաև Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնը, ուր ներկայիս խնամվում են 16 սոցիալապես անապահով և ծնողական խնամքից զուրկ մանուկներ և պատանիներ:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ ու Քյուրքճյան ընտանիքի անդամներ:

Հավարտ արարողության, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը և մխիթարական խոսքն ուղղեց Քյուրքչյան ընտանիքի անդամներին:

«Նրա մահը մեծ կորուստ եղավ մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար: Այս անցյալ տարվա ընթացքին ապրեցինք նրա կորստի ցավը, ինչպես նաև մխիթավեցինք նրա պայծառ հիշատակով: Մեր ժողովրդի ու Եկեղեցու պատմության վերջին տասնամյակների թե՛ դժվարին և թե՛ ուրախ պահերին, սիրելի Ջոնը բազում անգամներ իր բարերար գործունեությամբ շենություն է հավելել ազգային-եկեղեցական մեր կյանքին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Տարիներ շարունակ Ջոն Քյուրքչյանը Լոնդոնի հայ համայնքի ակտիվ անդամ էր` հարատև իր կարողություններով աջակցելով եկեղեցու առաքելությանը։ Քյուրքչյան ընտանիքի առատ նվիրատվությունների շնորհիվ իրագործված մի շարք ծրագրեր այսօր իրապես տալիս են իրենց օգտակար պտուղները` օրհնություն դառնալով շատերի կյանքում և զարդարելով բարերար ընտանիքի հիշատակը։ Այսօր վերստին առիթ ունենք մատուցելու մեր սրտագին գոհունակությունը առ Աստված Ջոն Քյուրքչյանի կյանքի և վաստակի համար, որպես սիրող ամուսին, հայր, եղբայր և հորեղբայր, ում հիշատակը կլինի հավիտենապես օրհնյալ։

…Երկրավոր իր ընթացքն ավարտելով՝ նա փոխադրվեց հավերժություն, որտեղ Տերը, Իր անգին խոստման համաձայն, հավիտենական կյանքի երանությունն է պարգևում Իր հավատարիմ զավակներին։ Ի խորոց սրտի հայցում ենք, որ Ողորմածն Աստված երկնային բարձունքներում հավիտենական երանության մեջ հանգչեցնի Իր երախտարժան զավակի՝ Ջոն Քյուրքչյանի հոգին, և Սուրբ Հոգու մխիթարություն պարգևի ազնվափայլ տիկնոջը՝ սիրելի Քրիստինային, զավակներին, զարմուհուն ու բոլոր վշտացյալ հարազատներին, և մեզ ամենքիս», - մասնավորապես ասաց Վեհափառ Հայրապետը` հայցելով Ամենագութն Աստծուն, որ երկնից լուսեղեն հանգրվաններում խաղաղությամբ հանգչի հոգելույս Ջոն Քյուրքչյանը իր սիրեցյալ ծնողների և եղբոր հետ միասին:

Աղբուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը Գլխուղեղի վիրահատության ժամանակ կինը ջութակ է նվագել Սիրո խոստովանություն Թումանյանին. Ռուսական թատրոնում բեմ կբարձրանա «Քաջ Նազար» ներկայացումը «Նկարն էլ իր կյանքն ու­նի, չես կա­րող փա­կել ար­վես­տա­նո­ցում, միայն ինքդ տես­նել» Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո Սաղմոս ՃԻԲ Մատթեոս Զարիֆյան. Լեռներն իմ երազիս Փրկու­թ­յու­նը յոթ կնի­քով կնք­ված չէ Կոմիտաս․ Աստվա՜ծ իմ Դանիել Վարուժան․ Հասուն արտ Վարդանանք՝ մեր վերածնունդի գրաւականը Take On Me. նորվեգական խմբի հիթը դարձել է 80-ականների երկրորդ երգը, որը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի առաջին համերգին կհնչեցնի Բեթհովենի, Մոցարտի և Նիլսենի գործերը Վարդանանց տոնի քարոզ Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են կտավը Պատմական դեմքեր, որ բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը Բեռլինի հոբելյանական կինոփառատոնը մեկնարկում Է «Սելինջերի իմ տարին» դրամայի ցուցադրությամբ Վախճանվել է Երվանդ Մանարյանը Վահագն Դավթյան․ Ժամ Հայտնության Հովհաննես Թումանյան․ Գութանի երգը Կոմիտաս. Բուսաբարև Հայկական կինոժառանգությունը ներկայացվելու է ամերիկյան հանդիսատեսին Հայտնի հայ նկարիչներն ի աջակցություն Չինաստանի ստեղծել են միասնական կտավ Նոր հրատարակություն Կանադայից մինչև Չինաստան. տարվա լավագույն բնապատկերային լուսանկարները՝ Insider-ի ֆոտոշարքում Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր «Ամստերդամի կենտրոնական գրադարանում բացվելու է հայկական հավաքածու»․ Հրաչյա Սարիբեկյան Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է Բրեքսիթից հետո Հունաստանը Բրիտանիայից պահանջում է վերադարձնել Էլգինի մարմարե արձանները Թումանյանի թանգարանը հետաքրքիր նախաձեռնություններով տոնեց գրողի 151- ամյակը «Գարնանային ջազ երեկո»՝ Երևանում և մարզերում 500 տարվա մեջ առաջին անգամ Վատիկանում Ռաֆաել Սանտիի էսքիզներով միանգամից 10 գոբելեն աշխատանքներ ներկայացվել են ցուցադրության «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեր նախնիները գիրքը գանձ են համարել Համո Սահյան. Անունդ տալիս Կոմիտաս․ Խաչյալին Հետազոտությունը բացահայտել է, որ Փենսիլվանիայի թանգարանում պահվող վիճահարույց կտավն իրականում պատկանում է Ռեմբրանտի վրձնին Կցուցադրվեն ավետարանական թեմայով մանրանկարներ Սոնա Արշունեցի. Արարատն է իմ խոսքերի գեթ վկան
website by Sargssyan