USD
EUR
RUB

Էրեբունի-Երևանն իր հանրաճանաչ անկյուններով ներկայացվեց նոր ցուցահանդեսում

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի-Երևանը նկարազարդ ալբոմներում, գրքերում, պլակատներում և լուսանկարներում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Երևանին նվիրված ամսագրեր, եզակի քարտեզներ, բացիկներ և այլ ցուցանմուշներ, որոնցում պատկերված է հին ու նոր Երևանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էրեբունի-Երևանի 2801-ամյակին նվիրված ցուցադրությունը բացվեց հոկտեմբերի 18-ին Հայաստանի ազգային գրադարանում:

Ցուցադրության նախաձեռնությունը Հայաստանի ազգային գրադարանի արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնինն է, որի վարիչ Աննա Օնանյանը ցուցանմուշներից հատկապես կարևորեց 17-րդ դարում արված Երևանի քարտեզի վերատպությունը:

«Քարտեզը նկարել է հոլանդացի ճանապարհորդ Ժան Շարդենը հայ վաճառականների օգնությամբ: Քարտեզի ներքևի մասում Արարատ լեռն է, իսկ Արարատի ստորոտում Երևանը: Գրված է Երվան: Դա 1667 թվականի քարտեզ է»,-ասաց Օնանյանը:

Անդրադառնալով մերօրյա Երևանի ճարտարապետական պատկերին` նա ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաք, որպես ճարտարապետական համալիր կրում է տարբեր ազդեցություններ: «Եթե մենք դիմում ենք արտասահմանցի ճարտարապետների կամ համագործակցում ենք օտար երկրում կրթություն ստացած մասնագետների հետ, նրանք իրենց փորձը, մոտեցումներն են բերում մեր երկիր: Կարծում եմ` ազգային ճարտարապետության ավանդույթները պահպանել է պետք, բայցև բնական են տարբեր ազդեցություններն ու զարգացումները»,-նշեց Օնանյանը:

Նա «Էրեբունի, իսկ դարեր անց արդեն Երևան» թեմայով զեկույց կարդաց ներկաների համար ու շեշտեց, որ շատ է ցանկանում` յուրաքանչյուր երևանցի քաղաքին վերաբերվի ինչպես իր տանը: «Լավ կլինի, որ մարդիկ աղբը չգցեն գետնին, մաքրեն քաղաքը, լինեն հոգատար Երևանի նկատմամբ»,-եզրափակեց Աննա Օնանյանը:

Լրահոս
Հրաչյա Թամրազյան․ Կյա՜նք` դու զգում ես ինձ․․․ Վահն Տերյան․ Հրաժեշտի խոսքերից Նաղաշ Հովնաթան. Տաղ ի վերայ Գուրջստանայ գօզալներին Ռուբեն Որբերյան․ Հին տնակս Նավումի մարգարեությունը Հախնազարյանները՝ մեկ բեմում Մարզական պարերի առաջնություն. 300 մասնակից Հայաստանից, Արցախից, այլ երկրներից Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում Մոսկվայում ժամանակավորապես կհայտնվի հայ ճարտարապետների նախագծած ամառային կինոդահլիճը Կարպիս Սուրենյան. Մայրենի լեզու և թարգմանություն Վրեժ Իսրայելյան․ Ես, մուսան և անդունդը Մենք մեր երկ­րում պե­տա­կան մա­կար­դա­կով վտան­գում ենք հա­յե­րե­նը «Վկայություններ կան, որ կարևոր որոշումներ կայացնելիս մեր պետության ղեկավարները պարտադիր առանձնազրույց են ունեցել այս կամ այն գրողի հետ» Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը Դիարբեքիրի կիսաավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է. Ermenihaber Գրքի Երևանյան փառատոնի մեկնարկը՝ շուտով Օրհ­նե­ցե՛ք ձեզ հա­լա­ծող­նե­րին, օրհ­նե­ցե՛ք և մի՛ ա­նի­ծեք Մոսկվայում ավարտվեց հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը «Հույսդ դիր Աստծո վրա և բարիք գործիր» Ներկայացվելու են այն գծագրերը, որոնք Արտոն տրամադրել էր ինձ, և որոնք երբևէ չեն ցուցադրվել.Վահան Արծրունի. Ռուբեն Հովսեփյան. «Արագիլները վերադարձան» Եղիշե Չարենց. Ես այն չեմ այլևս Նկարիչ. Բենքսիի աշխատանքն աճուրդում վաճառում են անօրինական «Ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ» Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարը վերականգնվում է Յուրի Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով Վահե ՔԱՉԱ. Փարիզեան պատկերներ Արվեստագետները կհարգեն քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակը նրան նվիրված համերգային ծրագրով Միայն հայ կոմպոզիտորների գործեր՝ Ջազ նվագախմբի համերգին Ո՛չ, ա­սում եմ ձեզ, սա­կայն, ե­թե չա­պաշ­խա­րեք, ա­մենքդ էլ նույն­պես պի­տի կոր­չեք Ռոման Պոլանսկու ֆիլմի պրեմիերան չի կայացել Վիլյամ Սարոյան. Հանճարը Էրմիտաժում Լեոնարդո դա Վինչիի կտավին փոխարինել է Բոտիչչելիի «Տիրամոր» պատկերը Վահագն Մուղնեցյան. «Ժպտա, երկինք» Հովհան Մանդակունի. Աղքատներին մխիթարելու մասին «Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական բեմում ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը Դալմայի այգու տարածքում 16-17 դդ քանդված գինու հնձանի վերաբերյալ Քրիստոնյաներին սպանել են մուսուլմանները, հայերը դարձել են ցեղասպանության զոհերի մարմնացումը Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է Ռուբեն Հովսեփյան. Նռներ
website by Sargssyan