USD
EUR
RUB

Ամերիկահայ բանաստեղծ Սոնա Վանը հայրենիքում ներկայացրեց «Հայրս ասում էր» նոր ժողովածուն

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, հասարակական գործիչ Սոնա Վանը ընթերցասերների դատին հանձնեց «Հայրս ասում էր» գիրքը: Ժողովածուն ամփոփում է բանաստեղծություններ, որոնք հեղինակը գրել է վերջին տարիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Իմ ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել հայրս: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս էր, բայցև գրում էր, նկարում. արվեստի մարդ էր: Ես նրան վաղ եմ կորցրել, բայց մինչ օրս հորս խոսքն ինձ հետ է, հատկապես այն ժամանակ, երբ նստում եմ ճերմակ թղթի առաջ, հաշվետու եմ նրան և Աստծուն»,-նշեց գրողը:

Սոնա Վանը խոստովանեց, որ հաճախ է իր բանաստեղծական խոսքում օգտագործում «հայրս ասում էր» արտահայտությունը: «Նա զգուշացնում էր ուշադիր լինել բառի նկատմամբ, քանի որ այն դառնում է հոգու, հավատի, ճակատագրի մի մասը»,-պատմեց գրողը:

Հեղինակը նշեց, որ գրելիս չի մտածում, թե ում համար է ստեղծագործում: Նրա խոսքով` եթե 12 հոգի հավատա իր գրականությանը, ուրեմն հաջողել է: «Պարտադիր չէ մեծ լսարան ունենալ, որ շարունակաբար պահպանվի խոսքը: Եթե այն ճշմարիտ է ու արժեք ունի, կարող է գոնե 2000 տարի ապրել»,-շեշտեց Սոնա Վանը:

Նա հավելեց, որ պոեզիան ապրելու և մարդ մնալու գործիք է:

Գրքի շնորհանդեսից հետո տեղի ունեցավ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա։ Այն կատարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Պրեմիլ Պետրովիչի ղեկավարությամբ:

Պոեմը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վաչե Շարաֆյանը պատմեց, որ իրեն «Լիբրետո անապատի համար» պոեմն ընթերցելու խորհուրդ է տվել Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: «Շատ հետաքրքիր գործ էր, որը կարդալու արդյունքում ծնվեց իմ նոր ստեղծագործությունը: Առաջին անգամ ձայնագրվել է մեկ տարի առաջ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բայց համերգային կատարմամբ հնչում է առաջին անգամ»,-շեշտեց կոմպոզիտորը:

Սոնա Վանը 1975 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1978 թվականից ապրում է Կալիֆոռնիայում։ Ամերիկյան համալսարանում ստացել է կլինիկական և հոգևոր-հոգեբանական մագիստրոսի կոչում։ Քնարախոհական բանաստեղծությունների հեղինակ է:

Նա լույս է ընծայել «Լույսի ծվեններ», «Ես անուն չունեմ», «Ես ձայն եմ լսում», «Չառա անունով թռչունը» և այլ ժողովածուներ: Նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, հունարեն և այլ լեզուներով: Սոնա Վանն արժանացել է ՀՀ մշակույթի, ՀՀ սփյուռքի նախարարությունների ոսկե մեդալների:

 

Լրահոս
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ) Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում Նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը ԵՐԵՎԱՆ Աշոտ Ավդալյան. Օ, լույս
website by Sargssyan