USD
EUR
RUB

Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին նկարչուհու բազմաժանր գործերը

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարչուհի Նազիկ Ասլանյանի «Իրականության բացահայտումներ» խորագրով անհատական ցուցահանդեսում ներկայացված են կտավներ «Ծաղիկը», «Բնապատկերներ», «Իրականություն», «Արև», «Ծառերը» շարքերից: Նկարչուհու խոսքով՝ փորձել է բացահայտել իրականությունը լույսի, գույնի միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսը բացվեց հոկտեմբերի 21-ին Նկարիչների միությունում: Ներկայացված է ավելի քան հիսուն աշխատանք, որոնք ծնվել են վերջին երեք տարվա ընթացքում:

«Այս գործերում ներկայացրել եմ գեղանկարչական մի քանի մոտեցում. «Բնապատկեր» շարքում՝ նոր թվային տեխնոլոգիաների օգտագործումը դասական կտավ, յուղաներկի հետ: «Արև» շարքում թափանցիկ երեք շերտով ստացել եմ հետաքրքիր պատկեր, երբ կտավն իր լույս ու ստվերով լրացնում է ամբողջական կտավը», -նշեց Նազիկ Ասլանյանը:

Ասլանյանն ասաց, որ իրականությունն աբստրակտ նկարների շարք է, ծաղիկն իր համար անսպառ գունային, գծային գաղափարների աղբյուր է, իսկ արևը՝ կյանքի, հավերժության, լույսի աղբյուր:

«Ըստ իս՝ դիտողն ազատ է ստեղծագործություններն ընկալել այնպես, ինչպես ցանկանում է: Կտավին նայելով՝ մարդը ստեղծագործության համահեղինակ է դառնում, ունենում զգացումներ, որոնք միայն իրենն են», - շեշտեց նկարչուհին:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ընդգծեց, որ Նազիկ Ասլանյանի յուրաքանչյուր ցուցահանդեսում նոր աշխարհ ես գտնում: «Նա մտածող, աշխատող և արարող նկարչուհի է, նորարարական ստեղծագործական մոտեցում է ցուցաբերում իր գործերում», - ասաց Սաֆարյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը:

Նազիկ Ասլանյանն ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտը: 1998-2002 թվականներին որպես արվեստի պատմության դասախոս աշխատել է «Քվանտ» քոլեջում: Նկարչուհու ստեղծագործությունները հանրության լայն շրջանակին են ցուցադրվել 1997 թվականից:

Նա 20-ից ավելի ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և արտերկրում: Նազիկ Ասլանյանի աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում և պատկերասրահներում, ինչպես նաև տեղ են գտել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուում: Նազիկի աշխատանքները տպագրվել են միջազգային հանրագիտարաններում և ալբոմներում: Ունի տպագրված աշխատանքների երեք անհատական կատալոգ:

Լրահոս
Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի» Արժևորենք կյանքի ամեն վայրկյանը Ս. Էջմիածնի Մատենադարանն առաջարկում է ընթերցել Վահե Երկանյանի «Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում «Music 20» միջազգային փառատոնին աշխարհի տարբեր ծայրերից հետևել է մոտ 45 հազար մարդ The Independent-ը դրական է արձագանքել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ձայնագրությանը Վահագն Մուղնեցյան․ Նախանվագ Եղիշե Չարենց. ...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում Արսեն Գրիգորյանն ու «Հայ երգասաններ» նախագիծը երգ են նվիրել հայոց բանակին Հնդկաստանի դատարանը որոշել է Բաբրի մզկիթի տարածքը վերածել հինդու տաճարի Պահապան հրեշտակը պահպանում է մեզ Ռեմբրանդտի ինքնանկարը Լոնդոնում աճուրդի ընթացքում վաճառվել է ռեկորդային 18,7 միլիոն դոլարով
website by Sargssyan