USD
EUR
RUB

Հայկական ասեղնագործության դպրոցների նմուշներն ընդգրկվել են «Փրկեալ ձեռագործ հայոց» ցուցահանդեսում

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստվածաբան, իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանի` արևմտահայոց ձեռագործի անձնական հավաքածուն ներառում է Վանի, Ուրհայի, Մարաշի, ինչպես նաև հայերի կողմից ժամանակին լայնորեն օգտագործվող այլ կարի տեսակներով հարուստ ասեղնագործական բացառիկ ցուցանմուշներ: Աշխատանքները` սրբիչներ, սավաններ և այլ կենցաղային իրեր, որոնք ստեղծվել են 1650-1915 թվականներն ընկած ժամանակահատվածում, ներկայացված են «Փրկեալ ձեռագործ հայոց» ցուցահանդեսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

Լրագրողների հետ զրույցում Նարեկ Վան Աշուղաթոյանը պատմեց, որ ասեղնագործ բացառիկ նմուշները մեկտեղելու հետաքրքրության առիթներից մեկը եղել է այն, որ իր տանը հայտնաբերել է հայկական ձեռագործի մի քանի պատառիկ: Դրանք իր պապից` նկարիչ Հովհաննես Շարամբեյանից ժառանգած գործեր են:

«Երբ ձեռքս առա դժվար ուղի անցած նմուշները, որոշեցի ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչպես են դրանք մատուցվում միջազգային աճուրդներում: Պարզվեց`առհասարակ հայկական բառը չի նշվում: Այդ աշխատանքները ներկայացվում են, որպես օսմանական, թուրքական, երբեմն` հունական: Ցանկացա գնել դրանք տարբեր վաճառասրահներից, մասնավոր հավաքածուներից, բերել Հայաստան և ցուցադրել այստեղ»,-նշեց Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Նա շեշտեց, որ հրատարակել են գիրք, որում զետեղվել է ցուցանմուշների մի մասը, մյուս մասը ցուցահանդեսում է ներկայացված:

«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք առանց որևէ մեկին հաշվետու լինելու ասել, որ ցուցադրում ենք մեր նախնիների ժառանգությունը, և շատ կարևոր է, որ հանրությունը դա իմանա», - շեշտեց նա:

Ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանն անդրադարձավ մերօրյա ձեռագործ աշխատանքներին և ընդգծեց, որ վերջին տասը տարվա ընթացքում ասեղնագործության նկատմամբ վերաբերմունքը շոշափելիորեն փոխվել է. ձեռագործ աշխատանքների նկատմամբ մեծ հետաքրքրության առաջացմանը նպաստել են դրանց մասին հրատարակված գրքերը, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների`մշակութային միությունների, հիմնադրամների գործունեությունը: «Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում ասեղնագործության դասընթացներ կան: Ասեղնագործությունը կիրառում են տարազներ, տարբեր հագուստներ կարելիս: Ժամանակակից ասեղնագործության ցուցադրություններ են իրականացնում, հագուստի ցուցադրություններում են օգտագործում ավանդական ասեղնագործությունը», - նշեց ազգագրագետը:

Նրա խոսքով` աշխարհը փոխվում է, ժամանակները փոխվում են, նոր հետաքրքիր երևույթները կյանքում շատանում են և երբեմն թվում է, թե հին ավանդական զբաղմունքները կարող են մոռացվել: «Բարեբախտաբար, ասեղնագործությունը շարունակում է ապրել ու զարգանալ», - եզրափակեց Թոքմաջյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 23-ը:

 

Լրահոս
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ) Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում Նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը ԵՐԵՎԱՆ Աշոտ Ավդալյան. Օ, լույս
website by Sargssyan