Էդուարդ Դարբինյան․ Ձայն մը Հնչեց

Էդուարդ Դարբինյան․ Ձայն մը Հնչեց

Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,
Թունդ-թունդ ելան հայի սրտեր զենքի շաչյունեն։
Հայ գյուղացին դարուց ի վեր սուր , զենք չէր տեսած,
Դաշտը թողուց՝ սուր, հրացան բահի տեղն առավ։
Հայ ծերուկը, ցուպը ձեռքին, լալով տենչում էր,
Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել։
Ցնծա, մայր իմ, ով Հայաստան, որդիքդ միացան,
Ութը դարու սուգ ու թախիծ քեզնից վերացան։
Լսեց սուլթան ու սառեցավ արյունը վատին․
Չէր երազեր հային տեսնել նա այդ վիճակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում