Եկեղեցական կյանք 25.10.2019

Եկեղեցական կյանք 25.10.2019

Տաթևի վանական համալիրում թանգարան է ստեղծվել:
Հոկտեմբերի 23-ին և 24-ին Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 5-րդ միջազգային գիտաժողովը:
«Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը է բացվել Տաթևի վանական համալիրում:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի նոր՝ «Միտք և բանք» գիրքը անդրադառնում է հանրային կյանքի մի շարք հիմնախնդիրների:
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հոբելյանական՝ 30-րդ բնակարանը հանձնվեց արջուտցի Գագիկ Սարգսյանի բազմանդամ ընտանիքին:
Միջազգային լուրեր – «Սիբիէն Նյուզ» հեռուստաընկերության նորությունների մերձավորարևելյան բյուրոյի տնօրեն Քրիս Միթչելլը եթերում հայտարարել է, որ թուրքական ներխուժումը Սիրիա փորձ է վերականգնելու Օսմանյան կայսրությունը, իսկ կատարվողն ուղղված է հարյուր տարի առաջ ցեղասպանություն վերապրած հայերի ժառանգների դեմ:
Ֆիլիպիններում կառուցում են Աստվածամոր 100 մետրանոց արձան. 2021թ.-ին երկիրը նշելու է այդ տարածաշրջանում քրիստոնեության տարածման 500-ամյակը: Վիճակագիրները Նիդեռլանդները հայտարարել են մուսուլմանների հանդեպ ամենաբարեկամական տրամադրված երկիր: Նիդեռլանդները եվրոպական երկրների թվում առաջինն է, որտեղ եկվոր մուսուլմանների թիվը մոտեցել է բնիկ բնակչության քանակին:

Տեսանյութը՝ Շողակաթ հեռուստաընկերության

Հետևեք մեզ նաև Telegram-ում