Նաղաշ Հովնաթան․ «Յայտնեցաւ գարուն» ձայն է

Նաղաշ Հովնաթան․ «Յայտնեցաւ գարուն» ձայն է

Պատկեր մի տեսի լուսնի նման,
Աչքերն պայծառ արեգական,
Ունքերն կամար խիստ պատուական,
Կու սիրեմ, զալում, զալում,
Ինձ մոտ կու բերեմ, զալում:

Ծամերդ ռէհան եւ սուսամբար,
Ծոցէդ հոտ կուգայ մուշկի ամբար,
Վզէդ կախել էս հէքալ, չամբար,
Կարօտ շատ ունիմ, զալում,
Թող մէկ համբուրեմ, զալում:

Բոլոր խալ ունիս, սիահ ծամեր,
Մատունքդ բարակ՝ թափած մոմեր,
Դու քո ձեռօքն թաս մի խմեր,
Ես կուտամ, զալում, զալում,
Մայիլ կու մնամ, զալում:

Ծոցդ աղբիւր է՝ երկու լուլայ,
Վըրացու բոլոր գինու կուլա,
Իմ աչքերըն արտասուօք կուլայ,
Ծարաւ կու կանչեմ հարայ, զալում,
Ինձ ըռահմ արա, զալում:

Գլխիդ կապել էս սամուր եաղլուխ,
Ոսկի մարջան ընկած օրթալուխ,
Նարինջի աթլաս, կարճ արխալուղ,
Դու՝ ղըմրզի գուլ, զալում,
Ես՝ շէյտայ բլբուլ, զալում:

Խաթայի գօտիկ, շապիկդ մաւ,
Քաղցր ծիծաղիս որպէս կաքաւ,
Ինձ շատ մի աներ աչքաւ-ունքաւ,
Հոգիս կորցրիր, զալում,
Ինձ փըչացրիր, զալում:

Մատնումդ կայ զմրութ մատանի,
Պօյդ նման ոսկէ շամտանի,
Թու փարսի զըբուն նա միտանի,
Եք բուսայ բըթէ, զալում.[1]
Խիստ լաւ վախտ է, զալում:

Ես սիրոյ բանի չէի խապար,
Մէկ օր ինձ տուիր վարդի նուբար,
Սիրտըս վառեցիր քեզ բարէբար,
Միտըս եմ բերում, զալում,
Ես խիստ եմ էրւում, զալում:

Ձեր կտերըն ծաղիկ էս վարել,
Խնծորի մէջն մեխակ շարել,
Ուղարկել ինձ, շատ բարեւ արել.
Դու Լեյլի ջընուն, զալում,
Ես եղէ Մէջլուն, զալում:

Ինձ հանեցիր իմ գործ ու բանէն,
Թամաշա կանեմ մեր այվանէն,
Չէս թողուլ հեռանամ իմ տանէն.
Քանի ես սաղ եմ, զալում,
Քեզի դութսաղ եմ, զալում:

Քո ձեռօքըն մէկ գիր էս գրել,
Մեխակ ու շաքար մէջըն դրել,
Ես հիւանդ էի, մէյլ ’իր տուել.
Ողջացայ, զալում, զալում,
Հեշտացայ, զալում, զալում:

Ասել էս թէ «Նա որ Նաղաշ է,
Գիտէ՝ ունքերս ղարաղաշ է,
Ասէ՛ք՝ սուրաթիս նման քաշե».
Քաշել եմ, զալում, զալում,
Մաշուել եմ, զալում, զալում:

Ասել էս. «Տես Նաղաշն տա՞նն ա,
Գիր ուղարկի՝ սիրտըս հովանայ,
Ծածուկ ուղարկի, մարդ չիմանայ».
Գրա՛ծ եմ, զալում, զալում,
Մհրած եմ, զալում, զալում:

Գիր էր գրում քո անուանն,
Միտք ի անում քո սիրոյ բանն,
Ետնէս ուղարկեց Վախտանգ խանն.
Քեզ ո՞նց մոռանա, զալում,
Ես ո՞նց հեռանամ, զալում:

Ասել էս. «Տետր գրէ տաղով,
Ծաղկէ լաջվարդ ոսկի վարաղով».
Գրել եմ, կապել՝ սուրմայ բաղով.
Կուղարկեմ, զալում, զալում,
Փափակ եմ, զալում, զալում:

Խապար էս ղրկել քո բերանէն.
«Ասէք, շատ մի՛ հեռանալ տանէն,
Մէկ օր գալոյ եմ քո քերխանէն».
Մէլով եմ, զալում, զալում,
Սիրոյդ գինով եմ, զալում:

Շաբաթ օր եկիր իմ սալամն,
Ձեռըդ արիր տիւիթ-ղալամն,
Անունս գրեցիր էն դամն,
Ինձ խեւացրիր, զալում,
Մոլորացըրիր, զալում:

Դու եկիր, ես իմ բանն նստայ,
Ասացիր. «Այն է դրուստ ուտայ,
Որ իմ մատանուն ծաղիկ դուս տայ».
Կազմեցի, զալում, զալում,
Մայլեցի, զալում, զալում:

Զալում, էդ ինչպէ՞ս դատաստան է,
Կամ դիւան արա, կամ ըսպանէ.
Կասեմ. «Հեքիմ էս՝ ցաւս հանէ»,-
Հոգիս կու հանէս, զալում,
Խե՛լքս կու տանէս, զալում:

Խօսքն ինձ հասաւ քո բերանին.
«Շատ բարեւ հասցէ Յովնաթանին».
Ասեք. խօսքըդ՝ վըրայ իմ ջանին.
Կարդացի, զալում, զալում,
Խնդացի, զալում, զալում:

1. Դու պարսկական լեզուն չգիտե՞ս, Եկ, մեկ համբույր տամ, զալում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում