Եղիշե Չարենց. Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին

Եղիշե Չարենց. Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին

Եu հավատում եմ հասկի շշուկին, խոսքին –
Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին:-

Հեռաստանները հացի – ոսկեգույն, ոսկեգույն:-
Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն:-

Աչքերիդ մեջ, հոգուս մեջ, քո՜ւյր իմ, կա՜ր, քո՜ւյր իմ, կար-
Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկեվառ:-

Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար`-
Արտերի գիրկը բերրի` մի հեշտություն հրավառ:-

Ու ժպտում էր բռնկված ոսկին` անշեջ ու անփույթ`-
Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՜ մեջ կապույտ:-

Եվ հավատում էի ես հասկերի խոսքին,-
Ու վառվում էր կապույտում արևի ոսկին…-

Հետևեք մեզ նաև Telegram-ում