USD
EUR
RUB

Համազգային թատրոնի դերասանները սարգսյանական ընթերցումները նվիրեցին մեծ վարպետին

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի առաջատար դերասաններ Արման Նավասարդյանը, Սերգեյ Թովմասյանը, Նարեկ Բաղդասարյանն ու Վարշամ Գևորգյանը վարպետի ծննդյան իննսունամյակի կապակցությամբ թատերական մոտեցումներով ընթերցեցին Սոս Սարգսյանի «Ոտնամաններս» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թատրոնի և կինոյի մեծ վարպետ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին Հայաստանի ազգային գրադարանում:

Թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ոտնամաններս» ստեղծագործությունը Սարգսյանը գրել է կյանքի վերջին տարիներին: Նա նշեց, որ ինքնակենսագրական գործում նման տողեր կան. «Չգիտեմ` ինչու հիմա գրեցի սա: Հավանաբար, հիմա էր պետք»: «Սոս Սարգսյանի յուրահատուկ ձեռագիրն արտահայտվում է ինչպես նրա, այնպես էլ նոր բեմադրած ներկայացումներում: Վարպետը մեզ է թողել իր միտքը, իր հոգին, խորհուրդները»,-ընդգծեց Ղազարյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Սերգեյ Թովմասյանը հիշեց, որ Համազգային թատրոնում է 2002 թվականից: «Սոս Սարգսյանից շատ բան եմ սովորել: Նա մեծ հայրենասիրություն է սերմանել: Չեմ կարծում, որ հայրենասիրությունը պետք է արտահայտվի պատերազմով, կռվով կամ զենքով: 1990-ականների պատերազմական տարիներին, երբ երկրի թատրոններում պարապուրդ էր, Սարգսյանը նոր թատրոն բացեց` իր համախոհների, գաղափարակիցների հետ ձգտելով պահպանել մեր մշակույթը: Թատրոնը մեծ հաջողություններ ունեցավ ինչպես Հայաստանում, այնպես էլ` սփյուռքում: Շատ ափսոսում ենք, որ նա մեր կողքին չէ, բայց Սարգսյանի շունչը, ոգին զգում ենք մինչ օրս. ասես վերևից մեծ ուժ ուղղորդում է մեզ»,-խոստովանեց դերասանը:

Միջոցառմանը զուգահեռ գրադարանի փոքր ցուցասրահում ցուցադրվեցին Սոս Սարգսյանի գրական ստեղծագործությունները, լուսանկարները, նրա մասին գրված գրքերն ու մամուլի հրապարակումները:

Հայաստանի ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Սյուզան Չիչակյանն ասաց, որ ցանկացել են բեմի և կինոյի մեծ վարպետին ներկայացնել, որպես գրողի:

«Ցուցադրել ենք Սարգսյանի հեղինակած գրքերը, նրա մասին գործերը, ամսագրերում տեղ գտած հոդվածները, որոնք պահվում են գրադարանի արխիվում: Սարգսյանը եղել է մեր լավ բարեկամն ու հավատարիմ ընթերցողը: Նա հաճախ է այցելել այստեղ, ուստի ներկայացրել ենք նաև նրա այցերից պահպանված լուսանկարները»,-նշեց Չիչակյանը:

Նա շեշտեց, որ Ազգային գրադարանը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ներկայությանը միջոցառումներին: «Ընթերցումներն ունկնդրելու են եկել «Արև» ընթերցասրահի թույլ տեսողություն ունեցող և կույր ընթերցողները»,-տեղեկացրեց բաժնի վարիչը:

Լրահոս
Հրաչյա Թամրազյան․ Բնորդ Վահան Թոթովենց․ Վանե՛ շողերդ․․․ Ինչպես շարունակել Ավետարանների մանրանկարչության արվեստը Մեկնարկում է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը Սկզբու՞նք թե՞ նպատակահարմարություն․․․ Յուրի Բաշմետ. «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել «Գոհություն հայտնեցե՛ք ամեն ժամ ամեն ինչի համար» Մահացել Է ռեժիսոր Ռոման Խրուշչը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին Մշակույթում ցենզուրան պարտադիր է. չգիտեմ՝ ով ինչ գործակալ է, բայց ոչ մեկին չի հաջողվի վերացնել ազգի մշակույթը, լեզուն. Արտաշես Ալեքսանյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին Կրոնական դասավանդությունը Գերմանիայի հանրակրթական դպրոցներում կամ կրկին «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի մասին Հռոմի պապը կաղոթի բոլոր մոլորյալ հոգիների համար «Պեպո»-ն կթվայնացվի և կվերականգնվի. Ազգային կինոկենտրոն Ռազմիկ Դավոյան․ Ով իմ սուրբ աշխարհ Հայուհին «Ձայն տուր ով ծովակ» երգով հիացրել է ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին Սատանիզմ Եղիշե Չարենց. Աշխարհիս մեջ ես էլ մե օր... Վահագն Մուղնեցյան. Մենք այնպես ենք ապրում... Մեկ նկարի թանգարանի նոր ցուցանմուշը կլինի Այվազովսկու կտավը «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը «Դա­վի­թը շատ ան­կեղծ է, գրա­կա­նու­թ­յան մեջ ար­տա­ցո­լած զգա­ցա­կան շեր­տը հա­մա­պա­տաս­խա­նում է նրա խառն­ված­քին» Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` արևմտահայերեն փոխադրությամբ Կոնստանտին Օրբելյան. Մեր արտիստներին ճանաչում են դրսում ու պահանջված են Կայացավ Խաչատրյանին նվիրված «Նվիրում ուսուցչիս» կոնցերտի պրեմիերան Փաս­տե­րը վկա­յում են Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է Christie’s-ը աճուրդի կհանի Այվազովսկու «Իսկիայի մայրամուտը» կտավը Ներսես Աթաբեկյան․ Մանկությունս արթնանում էր տատիս ավելի քստքստոցից Նոնա Պողոսյան․ Գոյ Սիմեոն Երևանցի. Հայոց ազգի եւ եկեղեցիների համար աղոթք «Հոգուն տանք հոգևորը, իսկ մարմնին՝ մարմնավորը» Երկու կարևոր ինստիտուտ՝ եկեղեցին և ընտանիքը ենթարկվում են հարձակման Յուրի Բաշմետը Երևանում կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները Կյանքից հեռացել է ամերիկաբնակ բանաստեղծ Ժակ Հակոբյանը Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մեկնարկում է «Արմմոնո Plus»-ի երևանյան փուլը Երևանի արվեստների կենտրոնն ու Հայկական գրաֆիկայի թանգարանը մեկ հարկի տակ կհրավիրեն արվեստասերներին Մշակութաբան. Չգիտեի՝ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են Համո Սահյան․ Դու ուզեցիր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին
website by Sargssyan