USD
EUR
RUB

«Հա­յաս­տա­նը եր­գող ժայ­ռե­րի եր­կիր է, և ես ե­րա­զանք ու­նեմ նվա­գելու այդ ժայ­ռե­րի մեջ»

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am։ Չայ­կովս­կու ան­վան մի­ջազ­գա­յին մր­ցույ­թի հաղ­թող ՄԱ­ՐԻՈ ԲՐՈՒ­ՆԵ­ԼՈՆ աշ­խար­հի ա­մե­նա­հայտ­նի թավ­ջու­թա­կա­հար­նե­րից է։ Նա նվա­գել է ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր նվա­գախմ­բե­րի՝ Լոն­դո­նի ֆիլ­հար­մո­նիկ‚ Մյուն­խե­նի ֆիլ­հար­մո­նիկ‚ Ֆրան­սիա­յի ազ­գա­յին‚ բազ­մա­թիվ այլ կո­լեկ­տիվ­նե­րի հետ և ա­մե­նա­հայտ­նի դի­րի­ժոր­նե­րի՝ Վա­լե­րի Գեր­գիևի‚ Զու­բին Մե­թա­յի‚ Ռի­կար­դո Մու­տիի‚ Կլաու­դիո Ա­բա­դո­յի ղե­կա­վա­րու­թյամբ։ Մա­րիո Բրու­նե­լո­յին հա­մա­րում են նաև նո­րա­րար ար­տիստ կա­տա­րո­ղա­կան ար­վես­տում։ Ե­րաժշ­տու­թյան ներ­կա­յաց­ման դա­սա­կան ձևե­րից բա­ցի‚ նա բարձր ար­վես­տը մա­տու­ցում է նոր ձևա­չա­փե­րով՝ ա­վե­լի ու ա­վե­լի մեծ թվով ուն­կն­դիր­նե­րի գրա­վե­լով դե­պի դա­սա­կան աշ­խարհ։

Մա­րիո Բրու­նե­լոն Հա­յաս­տա­նում էր «Ժա­մա­նա­կա­կից դա­սա­կան­ներ» կոմ­պո­զի­տո­րա­կան փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում և ներ­կա­յաց­րեց Տիգ­րան Ման­սու­րյա­նի Թավ­ջու­թա­կի կոն­ցեր­տը։ Ի­տա­լա­ցի թավ­ջու­թա­կա­հա­րը սի­րով պա­տաս­խա­նեց մեր մի քա­նի հար­ցե­րի։

- Մաեստ­րո, Դուք կա­տա­րո­ղա­կան ար­վես­տում հայտ­նի եք որ­պես նո­րա­րար ե­րա­ժիշտ։ Սի­րում եք նվա­գել ոչ հա­մեր­գա­յին վայ­րե­րում՝ բաց երկ­րն­քի տակ, հու­շար­ձան­նե­րի մոտ և այլն։ Դա դե­պի դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նը նոր հան­դի­սա­տես գրա­վե­լու ձև՞ է, թե՞ Ձեր հո­գուց է բխում։

- Ի­հար­կե երկ­րոր­դը՝ դա իմ հո­գու պա­հանջն է։ Ինձ հա­մար այն­քան էլ կարևոր չէ՝ հան­դի­սա­տե­սը կգա՞ իմ հա­մեր­գին, թե՞ ոչ։ Ի­հար­կե, ես գի­տեմ, որ պետք է իմ աշ­խա­տան­քը կա­տա­րեմ լա­վա­գույն ձևով, և իմ կյան­քը խաչ­վում է ե­րաժշ­տու­թյան հետ ա­մեն օր։ Ես ա­նում եմ այն, ինչ ես սի­րում եմ և յու­րօ­րի­նակ երկ­խո­սու­թյուն եմ ստեղ­ծում ե­րաժշ­տու­թյան հետ՝ այն վե­րա­դարձ­նե­լով ունկ­նդ­րին։

- Հա­յաս­տա­նում շատ հե­տաքր­քիր վայ­րեր կան, իսկ Դուք սի­րում եք նման վայ­րե­րում նվա­գել, գու­ցե նման ձևա­չա­փո՞վ հան­դես գաք։

- Ի­հար­կե, իմ ե­րա­զանքն է նվա­գել հայ­կա­կան ե­կե­ղե­ցում։ Վեր­ջին ան­գամ, երբ Հա­յաս­տա­նում էի, ե­ղա մի հիաս­քանչ վայ­րում՝ Երևա­նից ոչ հե­ռու մի ե­կե­ղե­ցում, ո­րը կա­ռուց­վել է ժայ­ռի մեջ։ Երբ ես այն­տեղ էի, իմ ա­ռա­ջին զգա­ցո­ղու­թյու­նը ձայ­նի գե­ղեց­կու­թյու­նը լսելն էր։ Ես սկ­սե­ցի եր­գել ե­կե­ղե­ցու մեջ­տե­ղում, և ձայ­նը հիաս­քանչ էր։ Ան­մի­ջա­պես հարց­րի հոգևո­րա­կա­նին՝ ար­դյոք հնա­րա­վո՞ր է այն­տեղ նվա­գել։ Նա պա­տաս­խա­նեց, որ այդ­տեղ միայն եր­գում են։ Բայց ես հույս եմ փայ­փա­յում երբևէ նման վայ­րում նվա­գե­լու։ Մենք Հա­յաս­տանն ան­վա­նում ենք եր­գող ժայ­ռե­րի եր­կիր, և ես ե­րա­զանք ու­նեմ նվա­գե­լու այդ ժայ­ռե­րի մեջ։

- Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի հետ կա­տա­րե­ցիք Ման­սու­րյա­նի կոն­ցեր­տը։ Ինչ­պե՞ս կբ­նու­թագ­րեք նվա­գա­խում­բը։

- Շատ հիա­նա­լի գա­ղա­փար է` ի­րա­կա­նաց­նել ժա­մա­նա­կա­կից կոմ­պո­զի­տոր­նե­րին նվիր­ված փա­ռա­տոն։ Նվա­գա­խումբն ա­մեն օր տար­բեր ծրագ­րեր է ներ­կա­յաց­նում, ին­չը բա­վա­կա­նին բարդ գործ է։ Ե­րա­ժիշտ­նե­րը ե­րի­տա­սարդ են, և նրանց վե­րա­բեր­մուն­քը ե­րաժշ­տու­թյան հան­դեպ ուղ­ղա­կի ֆան­տաս­տիկ է։

- Մաեստ­րո, նա­խընտ­րում եք ներ­կա­յաց­նել ժա­մա­նա­կա­կի՞ց, թե՞ դա­սա­կան կոմ­պո­զի­տոր­նե­րի գոր­ծե­րը։

- Ինձ հա­մար կարևո­րը ստեղ­ծա­գոր­ծու­թյունն է. ե­թե ես այն հա­վա­նե­ցի, կն­վա­գեմ։

Ճե­պազ­րու­ցեց
Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ

Լրահոս
Հրաչյա Թամրազյան․ Բնորդ Վահան Թոթովենց․ Վանե՛ շողերդ․․․ Ինչպես շարունակել Ավետարանների մանրանկարչության արվեստը Մեկնարկում է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը Սկզբու՞նք թե՞ նպատակահարմարություն․․․ Յուրի Բաշմետ. «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել «Գոհություն հայտնեցե՛ք ամեն ժամ ամեն ինչի համար» Մահացել Է ռեժիսոր Ռոման Խրուշչը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին Մշակույթում ցենզուրան պարտադիր է. չգիտեմ՝ ով ինչ գործակալ է, բայց ոչ մեկին չի հաջողվի վերացնել ազգի մշակույթը, լեզուն. Արտաշես Ալեքսանյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին Կրոնական դասավանդությունը Գերմանիայի հանրակրթական դպրոցներում կամ կրկին «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի մասին Հռոմի պապը կաղոթի բոլոր մոլորյալ հոգիների համար «Պեպո»-ն կթվայնացվի և կվերականգնվի. Ազգային կինոկենտրոն Ռազմիկ Դավոյան․ Ով իմ սուրբ աշխարհ Հայուհին «Ձայն տուր ով ծովակ» երգով հիացրել է ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին Սատանիզմ Եղիշե Չարենց. Աշխարհիս մեջ ես էլ մե օր... Վահագն Մուղնեցյան. Մենք այնպես ենք ապրում... Մեկ նկարի թանգարանի նոր ցուցանմուշը կլինի Այվազովսկու կտավը «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը «Դա­վի­թը շատ ան­կեղծ է, գրա­կա­նու­թ­յան մեջ ար­տա­ցո­լած զգա­ցա­կան շեր­տը հա­մա­պա­տաս­խա­նում է նրա խառն­ված­քին» Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` արևմտահայերեն փոխադրությամբ Կոնստանտին Օրբելյան. Մեր արտիստներին ճանաչում են դրսում ու պահանջված են Կայացավ Խաչատրյանին նվիրված «Նվիրում ուսուցչիս» կոնցերտի պրեմիերան Փաս­տե­րը վկա­յում են Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է Christie’s-ը աճուրդի կհանի Այվազովսկու «Իսկիայի մայրամուտը» կտավը Ներսես Աթաբեկյան․ Մանկությունս արթնանում էր տատիս ավելի քստքստոցից Նոնա Պողոսյան․ Գոյ Սիմեոն Երևանցի. Հայոց ազգի եւ եկեղեցիների համար աղոթք «Հոգուն տանք հոգևորը, իսկ մարմնին՝ մարմնավորը» Երկու կարևոր ինստիտուտ՝ եկեղեցին և ընտանիքը ենթարկվում են հարձակման Յուրի Բաշմետը Երևանում կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները Կյանքից հեռացել է ամերիկաբնակ բանաստեղծ Ժակ Հակոբյանը Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մեկնարկում է «Արմմոնո Plus»-ի երևանյան փուլը Երևանի արվեստների կենտրոնն ու Հայկական գրաֆիկայի թանգարանը մեկ հարկի տակ կհրավիրեն արվեստասերներին Մշակութաբան. Չգիտեի՝ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են Համո Սահյան․ Դու ուզեցիր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին
website by Sargssyan