USD
EUR
RUB

Վենետիկում տպագրված Աստվածաշունչը Պեմզաշենից հասել է Չինաստան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Մանջուրիա քաղաքի մոտ գտնվող Ջալայնոր շրջանի պետական թանգարանում բացվել է հայկական ցուցանմուշների սրահ: Ներկայացված են ազգային հագուստը, գյուղատնտեսական ու երաժշտական գործիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի մի հատվածում տեղ է գտել Աստվածաշունչը: Այն գործարար Սպարտակ Մանուկյանի հայրական տնից՝ Պեմզաշենից է Չինաստան տեղափոխվել:

Չինաստանի պետական թանգարանի հայկական միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի ղեկավարը, Ռուսաստանի Չիտա քաղաքի հայ համայնքի ղեկավարն ու համայնքի ներկայացուցիչները, Չինաստանի մի քանի թանգարանների տնօրեններ: Հնչել է հայկական երաժշտությունը, ներկայացվել՝ ազգային պարը: Չիտայաբնակ 13-ամյա դհոլահար Մանվելի կատարմամբ «Արցախ» ստեղծագործությունը հուզել է չինացիներին:

Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը միջոցառման ընթացքում խոսել է հայ-չինական հարաբերությունների մասին՝ նշելով, որ երկու ժողովուրդները հաջողությամբ համագործակցել են դեռ Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանում: «Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ մեզ համար պատմական պահ է: Չինական թանգարանում հայկական ցուցասրահի բացումը կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանը»,- ասել է Անանիկ Ոսկանյանը:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ չինական կողմը ցուցադրությունը նախաձեռնած գործարար Սպարտակ Մանուկյանին հողատարածք է հատկացնելու՝ է Արթիկի տուֆով եկեղեցի կառուցելու համար:

Գործարարը ծնունդով Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքից է: Սպարտակ Մանուկյանը 10 տարի առաջ ամուսնացել է չինուհի Խան Լիինի հետ: Ամուսինները դստերը Հայաստան են անվանել:

Նազելի Էլբակյան

Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ, տեսանյութ) Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է (նկարներ, տեսանյութ) Վահան Սաղաթելյան. Տխուր թատրոն՝ առանց հանդիսատեսի Մարո Մարգարյան․ Խեղդվելու չափ պետք ունեմ ես․․․ «Խաղաղությանը նվիրված» համերգ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում «Ապրե՛ք որպես ազատներ» Սաղմոս ՃԽԸ Մոցարտյան երաժշտությունը կհնչի Ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ Մշակութային ՊՈԱԿ-ներում նորոգումներ կլինեն, ձեռք կբերեն անհրաժեշտ տեխնիկա Արժևորելով միտքն ու համառությունը. Նախագահի նստավայրում հանձնվեցին «Պողոսյան մրցանակները» «Ֆիրդուս այլընտրանքայինի» առաջին մրցանակը շնորհվում է վիետնամցի ճարտարապետին Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը Նաիրի Զարյան․ Հայերեն Մարո Մարգարյան. Հայրենի իմ հող Անկախություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով «Գութանը»՝ Տավուշում ԱՄՆ-ում 7700 դոլարով աճուրդի է հանվել Օդրի Հեփբերնի հազվագյուտ լուսանկարների հավաքածուն (լուսանկարներ) Ցուցահանդես Տորոնտոյում՝ նվիրված ՀՀ Անկախության 29-րդ ամյակին Հպարտություն Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը «Ժառանգները» սերիալը «Էմմի» մրցանակի է արժանացել Սերգեյ Կոսեմյան. «Ձայնագրեցի Բախի սյուիտները` Գրանդ Կանյոնից մինչև Սեքվոյա ազգային պարկ» Ինչու է ազգային սայլը մնում տեղում Չինաստանը դեպի Լուսին լուսնագնաց կուղակի «Դերասանին թոշակի ուղարկել՝ նշանակում է դատապարտել նրան կիսաքաղց ծերության» Կապույտ լուսին. հոկտեմբերին երկու անգամ լիալուսնի ականատեսը կլինենք Christie’s աճուրդում վաճառքի է դրվել տիրանոզավրի ամենամեծ կմախքներից մեկը Ընտրյալը նա է, ում Տերն է գովում Վահագն Դավթյան․ Վիրավոր կռունկը Վահագն Մուղնեցյան․ Հայ զորական «Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը»՝ երեխաների օգնությամբ «Քեզ համար Բեյրութ»․ առցանց համերգ՝ նվիրված Լիբանանի հայությանը Ծուլություն Նուռ, հայկական տառեր ու ֆիլմեր. Լեդի Գագան, Փարաջանովի արվեստից ոգեշնչված, նոր տեսահոլովակ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ) «Թատրոն տանիքում». անկախության սերունդը հանդիսատեսին կստիպի տեղափոխվել «Երկրի հակառակ կողմը» 6 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի փողոցային նկարիչ Բենքսիի կտավը (լուսանկարներ) Մերօրյա ազատագրական պայքարի ուղիներում Կարեն Խաչատրյանի ծննդյան 100-ամյակն է Մոցարտի երաժշտության ներքո Երևանի բակերից մեկում կցուցադրվեն նկարիչ Արթուր Հովհաննիսյանի գործերը
website by Sargssyan