USD
EUR
RUB

Հայաստանն ու Հունաստանը միշտ բարեկամներ են եղել. նախագահների տիկնայք այցելեցին Պատմության թանգարան

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանն ու Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի տիկին Վլասիա Պավլոպուլուն նոյեմբերի 6-ին այցելեցին Հայաստանի պատմության թանգարան: Նրանց ուղեկցեց թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանում շրջելուց հետո ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն ասաց, որ Հայաստանն ու Հունաստանը միշտ բարեկամ երկրներ են եղել և մշտապես աջակցել են միմյանց: «Մեր անցյալն ու ճակատագիրը նման են, այնպես որ կարևոր էր պարոն Պավլոպուլոսի և նրա տիկնոջ այցը Հայաստան: Դա ավելի ամրապնդեց մեր երկրների միջև բարեկամությունը»,-նշեց Նունե Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ տիկին Պավլոպուլուն մասնագիտությամբ իրավաբան է, երեք երեխա ունի և արդեն տատիկ է: «Մենք քննարկելու ընդհանուր թեմաներ ունեինք: Նա հիացած է մեր երկրի մշակույթով: Լինելով հույն և ունենալով այդքան հարուստ հին մշակույթ` մեզ համար դժվար էր տիկին Պավլոպուլուին ներկայացնել մեր հնագույն ժառանգությունը, բայց տեսանք, թե ինչպես է նա հիանում թանգարանի գեղեցիկ ցուցանմուշներով, որոնցից յուրաքանչյուրը հարուստ պատմություն ունի»,-շեշտեց տիկին Սարգսյանը:

Խոսելով Հունաստանի հետ համատեղ ծրագրերից` նա ընդգծեց, որ հեռանկարում հնարավոր է երկու երկրները համագործակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: «Հայաստանն ու Հունաստանը, լինելով հնագույն երկրներ, ունեն բազմաթիվ կոթողներ, հուշարձաններ, արվեստի նմուշներ, որոնք անհրաժեշտ է խնամել: Մենք այս մեծ աշխարհում չենք կարող դա միայնակ անել, և մեզ աջակցություն է հարկավոր: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս դեպքում շատ օգտակար կառույց է»,-ասաց նախագահի տիկինը:

Վերադառնալով Հայաստանի պատմության թանգարան այցին` Նունե Սարգսյանը նշեց, որ սա այն թանգարանն է, որտեղ ինքն առանց վարանելու կայցելի տարբեր հյուրերի հետ, քանի որ այն բարվոք վիճակում է: «Ցավոք, մեր ոչ բոլոր թանգարաններն են ներկայանալի: Մի քանի օր առաջ Հովհաննես Թումանյանի թանգարանում էի: Այն բավականին լավ վիճակում է, միայն կոսմետիկ խնամքի կարիք ունի: Օրերս նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանում էի, որն այնքան էլ լավ վիճակում չէ: Այն հոգատարության կարիք ունի: Հուսով եմ` բոլորս դրան ուշադրություն կդաձնենք և կանենք հնարավորը, որ այդ և մեր այլ մեծերի տուն-թանգարաններն ավելի ներկայանալի դառնան»,-եզրափակեց Նունե Սարգսյանը:

Հունաստանի նախագահի տիկին Վլասիա Պավլոպուլուն շնորհակալություն հայտնեց տիկնոջը հյուրընկալության համար: «Երբեք ժամանակը բավարար չէ ամեն ինչից հաճույք ստանալու համար: Իսկ սա հետաքրքիր այց էր ինձ համար»,-խոստովանեց նա:

Պավլոպուլուն շեշտեց` Հայաստանի պատմության թանգարանում թաքնված գանձերն ապացուցում են, որ երկու երկրները ընդհանուր պատմական անցյալ ունեն և կարողանում են մինչ օրս պահպանել բարեկամական հարաբերությունները:

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:

Լրահոս
«Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում Չարենցն ու Կոմիտասը Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» Կոմիտասը օտարազգիներին էլ է հուզում արտասվելու աստիճան Աղանդներ Ռոբերտ դե Նիրոյի ամենաբարդ դերը «էլ ինչ պետք է պատահի, որ Երևանի քաղաքապետարանի ղեկավարները անհանգստանան ազգային արժեք համարվող Իսաբեկյանի կտավների համար…» Ընթերցասերներին կներկայացվեն Ազնավուրին և Ավրորային նվիրված կոմիքս գրքեր Ժամանակակից մեկնաբանությամբ «Օնեգին»-ը բարձրացավ Ռուսական թատրոնի բեմ Վահագն Մուղնեցյան. Ես մի տուն ունեմ, գողտրիկ մի այգի... Վահան Տերյան․ Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար Շվեդիայում վերծանում են Աստրիդ Լինդգրենի բնօրինակ ձեռագրերը «Անցումը Կարմիր ծովով» տեսարանի պատկերային արտահայտությունները «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում «Հա­յաս­տա­նի նման սուրբ օ­րենք­նե­րի եր­կի­րը վե­րա­ծում են վաշ­խա­ռուա­կան կր­պա­կի» Ստոկհոլմում սկսվում Է նոբելյան հանդիսությունների շաբաթը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը Դերասանուհի Հելեն Միրենին կնշորհվի «Ոսկե արջ» Պոեզիայից մինչև նամակներ. Լույս է տեսել Թումանյանին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150» գիրքը Եղիշե Չարենցի՝ Արփենիկն ու Իզաբելլան Աճուրդի կհանվեն Փարաջանովի նամակները «Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում Հրաչյա Թամրազյան. Հետքեր Ագահը Ալադինին մարմնավորած Մենա Մասուդը՝ «մեկ դերի գերի» Փարաջանով-Փելեշյան ալգորիթմը նույնչափ կարեւոր է, ինչպես Մաշտոցի այբուբենը Հրատարակվել է Իրինա Բարսեղյան-Կրպեյանի մենագրության անգլերեն թարգմանությունը Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են Հրաչյա Թամրազյանի մտերիմներն ու գործընկերները ցերեկույթով նշեցին նրա տարեդարձը Գոգենի կտավը վաճառվել է 9,5 միլիոն եվրոյով «Եվրոպայի ընտրությունը» տիտղոսը Հայաստանինն է Վիլյամ Սարոյան. Գյուղացին Հայաստանն ու Բելառուսը մշակութային նոր կամուրջներ կկառուցեն. հուշագիր պատմության թանգարանների միջև Վահան Թեքեյան․ Իմ գյուղը Ռուբեն Հովսեփյան. «Ոսկու շուկայում» Հովհան Ոսկեբերանի ճառն այն մասին, որ, ինչպես ցույց են տալիս սրբերի օրինակները, չկա որևէ առաքինություն, որը չարիք է բերում Գոգենի կտավն աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով Դերասանուհի Հելեն Միրենը պատվավոր «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում
website by Sargssyan