USD
EUR
RUB

Շուտով կազդարարվի Երեւանում օպերային երկրորդ թատրոնի գործունեության սկիզբը

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aravot.am: Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի նորանշանակ տնօրեն Հայկ Վարդանյանի հետ

- Տարօրինակ մասնագիտական գործունեություն եք ծավալել. նախ՝ պատանեկան տարիներից Շախմատի Հայաստանի պատանիների չեմպիոն, 2000թ. շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, հետո ստանալով մենեջերի մասնագիտացում, եթե չենք սխալվում, հանդիսացել եք գերմանական մեկ-երկու խոշոր ընկերությունների (տուրիստական եւ շինարարական) հայաստանյան ներկայացուցիչ, այնուհետեւ «Նարեկացի» արվեստի միության տնօրենն էիք, միաժամանակ «Նարեկացի» ժողնվագարանների նվագախմբի մենեջերը, մինչ այդ՝ «Կոմիտաս» լարային քառյակի տնօրեն: Հիմա էլ տնօրինում եք օպերային ստուդիան, ավելին՝ օպերային երգչի կարիերա եք սկսել, այն էլ «դրսում»: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ բիզնես ոլորտից տեղափոխվեցիք մշակույթ:

- Այն, ինչ թվարկեցիք, եղել է: Իրականում 2012թ. սկսեցի վոկալ դասեր առնել: Կարճ ժամանակ անց որոշում ընդունեցի, որ գործունեությունս կամ ապագաս օպերային արվեստն է: Դադարեցրի բիզնես գործունեությունը եւ որպես մենեջեր, ինչպես նշեցիք՝ սկսեցի մշակութային ոլորտում: Վերջին երկուսուկես տարին Միլանում էի, դասեր էի առնում ճանաչված սոպրանո Ջանֆրանկա Օստինիի մոտ, ով ժամանակին հանդիսացել է Կարերասի, Կրաուսի, Ֆրենիի եւ մյուս հռչակավոր օպերային երգիչների գործընկերը: Օպերային դեբյուտս կայացավ վերջերս՝ հունիսին, Միլանում, Վերդիի «Տրավիատայում» հանդես եկա Ալֆրեդի դերերգով, որին հետեւեցին համերգներս Իտալիայի քաղաքներում:

- Փաստորեն, խաչվել են ձեր՝ օպերային երգչի եւ մենեջերի ճանապարհները: Տեղեկացված ենք, որ օրերս եք վերադարձել Եվրոպայից, որտեղ հանդիպումներ եք ունեցել տարբեր քաղաքների օպերային ստուդիաների ղեկավարների հետ: Կմանրամասնե՞ք: 

- Կարեւորելով մեր օպերային ստուդիայի երգիչների հետագա մասնագիտական առաջխաղացումը, ինքս նախաձեռնեցի այդ հանդիպումները օպերային ստուդիաների եւ ակադեմիաների ղեկավարների հետ, այդ թվում՝ Փարիզի օպերայի, Ստրասբուրգի, Շտուտգարդի օպերային ստուդիաների: Արդյունքում ձեռք բերվեց համագործակցության մի քանի պայմանավորվածություն: Թվարկածս իսկապես խոշոր օպերային ստուդիաներում՝ ի տարբերություն մեր օպերային ստուդիայի, մեներգիչները հաստիքային աշխատողներ են, արդեն կոնսերվատորիան ավարտած եւ, բնականաբար, մասնագիտական առաջին քայլերն արած վոկալիստներ: Նրանք պարբերաբար մասնակցում են նաեւ իրենց մայր օպերային թատրոնների ներկայացումներին: Սա ստուդիայի գործունեության մի ձեւ է: Երկրորդը՝ համատեղ համերգային ծրագրեր, ապագայում էլ ներկայացումներ իրականացնելն է: Օրինակ՝ Շտուտգարդի օպերային ստուդիայի ղեկավար Ռենե Դազեի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել 2021-22թթ. թատերաշրջանի ընթացքում համատեղ իրականացնել մեկական ծրագիր Երեւանում եւ Շտուտգարդում: Իսկ Փարիզի օպերային ակադեմիայի տնօրեն Միրիամ Մազուզիին եւ գեղարվեստական ղեկավար Քրիստիան Շիրմինին հրավիրել եմ Երեւան՝ լսումների: Նպատակը Փարիզի օպերային ակադեմիայի համալրումն է, հիմնականում «մուգ» ձայներով (բաս, բարիտոն, մեցցո սոպրանո): Նշեմ, որ Փարիզի այս ակադեմիան սերտ կապեր ունի «Մետրոպոլիտեն» եւ «Բոլշոյ» թատրոնների հետ:

Ինձ ավելի հարազատ էր ու շատ գրավեց Ստրասբուրգի օպերային ստուդիայի գործունեության մոդելը: Տեսեք՝ այդ ստուդիայի ֆինանսավորումը իրականացնում են երեք քաղաքներ՝ Ստրասբուրգը, Կոլմարը եւ Մյուլուզը: Իսկ օպերային ստուդիայի արտիստները ելույթներով հանդես են գալիս այդ քաղաքներում: Եվ քանի որ մեր երկրում մենք փաստորեն միակ օպերային ստուդիան ենք, այդ մոդելը կամ օպերային արվեստը կուզեի ինտեգրվեր նաեւ Հայաստանի խոշոր քաղաքներում եւս եւ, ինչու ոչ՝ մեր օպերային տուդիան էլ Ստրասբուրգի օրինակով ֆինանսավորվեր այդ քաղաքների կողմից:

- 2020թ. Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի համար հոբելյանական է: Այնպես չէ, որ 40-ամյա ստուդիան երբեւէ գործունեություն չի ծավալել. կային ժամանակներ, երբ մեկը մյուսի ետեւից բեմադրվում էին օպերաներ: Սկսած 1980թ. այստեղ իրենց առաջին քայլերն են արել այսօր արդեն Ազգային օպերային թատրոնի ճանաչված մեներգիչներ, բայց պատճառների մեջ չխորանալով փաստենք, որ վերջին 6-7 տարիներին օպերային ստուդիայում լռություն էր: Այն ծառայում էր միայն իր նպատակին՝ կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողների ուսումնական ընթացքին:

- Ուսումնական ընթացքը եղել է եւ կլինի, թույլ տվեք ես էլ առանց խորանալու, մանրամասնելու, խոսեմ ստուդիայի վերջնական կամ գերնպատակի մասին. 2022 թվականից սկսած ստուդիան կունենա տարեկան 4 նոր օպերային պրոդուկցիա: Մինչ այդ՝ 2020-ի գարնանը, ուսանողական նվագախմբի, երգչախմբի եւ մեներգիչների մասնակցությամբ տարիների դադարից հետո կբացվի օպերային ստուդիայի վարագույրը: Իսկ սեպտեմբերի 30-ին կտրվի 2020-21թթ. թատերաշրջանի մեկնարկը: Կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված օպերային ստուդիայի հիմնադիր Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյակին……

- Կային ժամանակներ, երբ նույնիսկ խոսվում էր օպերային ստուդիան փոքր օպերային թատրոնի վերաձեւելու մասին…

- Առաջ ընկաք, չթողեցիք ավարտեի խոսքս… Հենց 2020-21թթ. թատերաշրջանի մեկնարկով կազդարարվի Երեւանում օպերային երկրորդ թատրոնի գործունեության սկիզբը:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լրահոս
Մատթեոս Զարիֆյան․ Խնդրանք Բանտում էի, և ինձ այցի եկաք (Մատթ. 25:36). մաս 1-ին Ավետիք Իսահակյան. Հայաստանին Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հիսունիններորդ (ԾԹ) սաղմոսի մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասիս կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը Ողջախոհություն Եղիշե Թադևոսյանի չցուցադրված էտյուդները կներկայացվեն հեղինակին նվիրված նորաբաց ցուցասրահում «Ուղղակի չեմ տառապել մեծամտությամբ» Հայ ազգային բազմաբնույթ տոները հետաքրքիր մեկնաբանություններով տեղ են գտել մեկ գրքում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի խանութի բացումը Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող նյութերի արխիվացման աշխատանքները ԴասA-ի մասնակիցները շնորհավորում են Սերգեյ Սմբատյանին ու հույս հայտնում, որ շատ շուտով կհանդիպեն համերգասրահում Կկայանա «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան Ռուբեն Սևակ․ Ինչու Նորայր Գրիգորյան. Բաց աչքերով Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է «Ընթրիք հիմարի հետ». Ֆրանսիս Վեբերի հանրահայտ կատակերգությունը կներկայացվի Վանաձորի թատրոնի բեմում Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երեխաները պատահականություն չեն Ֆիլմ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մասին Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը Նախանձ Սեր, խրախճանք, ժանտախտ. Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Դեկամերոն» բացօթյա ներկայացմամբ Միշտ ներկա Համո Սահյանին այժմ բացակա են դնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ, տեսանյութ) Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է (նկարներ, տեսանյութ) Վահան Սաղաթելյան. Տխուր թատրոն՝ առանց հանդիսատեսի Մարո Մարգարյան․ Խեղդվելու չափ պետք ունեմ ես․․․ «Խաղաղությանը նվիրված» համերգ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում «Ապրե՛ք որպես ազատներ» Սաղմոս ՃԽԸ Մոցարտյան երաժշտությունը կհնչի Ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ Մշակութային ՊՈԱԿ-ներում նորոգումներ կլինեն, ձեռք կբերեն անհրաժեշտ տեխնիկա Արժևորելով միտքն ու համառությունը. Նախագահի նստավայրում հանձնվեցին «Պողոսյան մրցանակները» «Ֆիրդուս այլընտրանքայինի» առաջին մրցանակը շնորհվում է վիետնամցի ճարտարապետին
website by Sargssyan