USD
EUR
RUB

Մեկնարկում է «Արմմոնո Plus»-ի երևանյան փուլը

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Նոյեմբերի 7-20-ը կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը, որի շրջանակում կցուցադրվի 5 մոնոներկայացում` Անի Գևորգյան` «Կամելիազարդ տիկինը», Աննա Վարդանյան` «Կինը», Էրիկ Գրիգորյան` «Վրիժառուն» (Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն), Մերի Սահակյան` «Մի կյանքի պատմություն» (Էջմիածնի «Մաչանենց» թատրոն), Լիանա Ավետիսյան` «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» (Աբովյանի դրամատիկական թատրոն):

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի 4 պիեսի թատերականացված ընթերցում. Ժակլին Մնոյան` Մ. Մակդոնախ «Բարձ Մարդը», Թեհմինե Խաչատրյան` Հ․Թեքգյոզյան «Մատնահետք», Ծովինար Մարտիրոյսան`Չ. Այթմաթով «Կառափնարան», Լիլիա Մուկուչյան, Մանվել Խաչատրյան` Ֆ. Դոստոևսկի «Խեղճ մարդիկ»:

«Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրն այս տարի կկայանա «Լոֆտում», որտեղ ուսանողները հնարավորություն կունենան շփվել ոլորտի և ոչ միայն առաջատար մասնագետների հետ (Հանդիպում դերասանուհի Տաթև Ղազարյանի հետ։ Թեմա՝ Ձայնը՝ «աշխատանքային գործիք»), (Հանդիպում պարուսույց Արիկ Ասատուրյանի հետ։ Թեմա՝ Շարժումը բեմում), (Հանդիպում ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանի հետ։ Թեմա՝ Արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները), (Հանդիպում դրամատուրգ Սառա Նալբանդյանի հետ։ Թեմա՝ Վավերագրական պիեսի ստեղծման տեխնիկաները), (Հանդիպում՝ սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ։ Թեմա՝ Սեռական բարդույթների դերը թատերական աշխարհում):

«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը: Ս.թ. հոկտեմբերի 19-ից 22-ը փառատոնն անցկացվել է Տավուշի մարզում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում ցուցադրվել է «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը:

«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, և արդեն իր ուրույն տեղն է զբաղեցրել մշակութային փառատոների շարքում: Այն հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները:

Լրահոս
Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի»-ին հետանկախության շրջանի առաջին հայկական ֆիլմն է Կաննում Առավոտյան ժամերգություն և բժշկության աղոթք «Ես երգելու եմ նույնիսկ, երբ աշխարհը սկսի թպրտալ հոգեվարքի մեջ, Եվ երգելու եմ ինչ էլ լինի…» Բաբելոն Նելլի Սահակյան. Ակվարիում Ֆլորենցիայում բացվել է Ուֆֆիցի պատկերասրահը «Դե, սպասիր» մուլտսերիալի վերաթողարկման նպատակով Գայլի համար ստեղծված նոր կերպարը համացանցում է հայտնվել (լուսանկար) Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը կներկայացվի առցանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց բժիշկների օրհնության կարգ (նկարներ) Արվեստագետների փոխանակման ծրագիր Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի փառատոնի ծրագրում Ա Պետրոս 1.11 Փրկարար լուսավորություն Ավետիք Իսահակյան. Հայրենիքիս Կոնստանտին Երզնկացի. Այսօր եղև պայծառ գարուն, ցնծան ծաղկունք և յորդորին Ռուբեն Սևակ. Սիրոյ շողքերը Հրաչ Սարիբեկյանը՝ գրադարանի հրդեհի մասին. «Ամենամեծ կորուստը օդորակիչն էր, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար» Ազգային գրադարանը հին կայքը փոխարինել է նորով Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով Ամփոփվել են «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթի արդյունքները Հայ-իտալական երաժշտական ուղերձ՝ նվիրված հայ-իտալական բարեկամությանը Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները՝ Երևանի տարբեր վայրերում Կկատարվի բժիշկների օրհնության արարողություն Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերան» չեղյալ է հայտարարել աշնանային թատերաշրջանը Իմ հո­նո­րա­րը թող լի­նի աշ­խար­հի ա­ռող­ջա­ցու­մը Դա­տարկ խոս­քը դա­տարկ էլ ծն­վում է Հայկական կինոն հասանելի կլինի երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում «Ներ­կա­յաց­ման ըն­թաց­քում ե­րե­խան հենց ինքն է ստեղ­ծա­գոր­ծում» Հայտնի են «Ընթերցանության ստեղծագործական մրցույթի» հաղթողների անունները Մահացել է կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը Ռուզաննա Ոսկանյան. Երջանկությանը Վեցերորդ պատվիրան. մի՛ ընդհատիր կյանքը Նոնա Պողոսյան. Չկրակված փամփուշտներ Ջեյմս Քամերոնը Նոր Զելանդիայում վերսկսել է «Ավատարի» նկարահանումները Երախտամոռություն՝ Աստծո սիրո դիմաց Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 13 երկրի 19 ջութակահար Քանդակներ՝ մատիտի ծայրերի վրա. լուսանկարներ Գոհար Մկրտչյան. Ինքս էլ չգիտեմ… Արմենուհի Սիսյան. Երբ հավատս ծաղկի, գարուն կգա 12 դպրոցական կպայքարի Ընթերցանության ստեղծագործական մրցույթում հաղթելու համար
website by Sargssyan