USD
EUR
RUB

Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

Նոյեմբեր 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի:

Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից՝ գոհունակությամբ ընդգծելով, որ նման բարձր մակարդակի այցելություններով ամրապնդվում և զորանում են հայ-հունական կապերը: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ երկու երկրների միջև ձևավորված սերտ հարաբերությունները դրական ազդեցություն են թողնում իրենց աշխարհասփյուռ ժողովուրդների վրա: Այս իմաստով, Նորին Սրբությունը փաստեց, որ իր՝ տարբեր երկրներ կատարած հովվապետական այցելությունների ժամանակ բազմիցս ականատեսն է դարձել հայ և հույն համայնքների սերտ գործակցությանը և ջերմ փոխհարաբերություններին:

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ 20-րդ դարասկզբին հայ և հույն ժողովուրդների դեմ իրագործված ոճիրը մղում է միմյանց զորակից լինելու և միավորվելու՝ միջազգային ատյաններում իրենց արդար իրավունքի պահանջի ու պաշտպանության համար: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ երկու երկրների սերտ փոխգործակցության առավել ընդլայնումը կնապաստի երկու բարեկամ ժողովուրդների առաջընթացին ու բարգավաճմանը:

Հանդիպմանն իր երախտագիտությունը հայտնելով Հունաստանի իշխանություններին հայ համայնքի և Հայոց թեմի նկատմամբ ցուցաբերվող բարեխնամ հոգածության համար՝ Հայոց Հայրապետը եղբայրական հարաբերությունների խորացման գործում կարևորեց նաև Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների դերակատարությունն ու շարունակվող ջերմ փոխհարաբերությունները: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքները փոխանցեց Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս Առաջինին և Աթենքի ու Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս Երկրորդին:

Իր խոսքում Հունաստանի նախագահը նշեց, որ հայ և հույն ժողովուրդների պատմությունն ու բարեկամությունը շաղկապված է արյունով, ուստի Հունաստանը ևս վկայակոչում և հիշատակում է 20-րդ դարասկզբի ոճրագործությունները, որպեսզի այլևս որևէ կերպ չկրկնվեն նման սոսկալի հանցագործություններ:

Տիար Պրոկոպիոս Պավլոպուլոսն ընդգծեց, որ Հունաստանը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին: Հունաստանի նախագահը կարևոր նկատեց, որ երկու երկրների եղբայրական ջերմ հարաբերությունները կարող են աշխարհում օրինակ ծառայել բազմաթիվ պետությունների համար:

Նախագահը Նորին Սրբությանը փոխանցեց նաև Կ. Պոլսի Տիեզերական Պատրիարքի և Աթենքի ու Համայն Հունաստանի Արքեպիսկոպոսի ողջույններն ու բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ քրիստոնեական հավատն ու արժեքներն երկու ժողովուրդների կյանքի հիմքն են եղել, որոնց շնորհիվ կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ ու փորձություններ:

Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստծո Ամենախնամ Աջի պահպանության ու օրհնության ներքո հայ-հունական հարաբերություններն արդյունավորվեն նորանոր ձեռքբերումներով ի նպաստ եղբայրական երկու ժողովուրդների բարօր կյանքի:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Զապել Եսայան․ Մեր տունը Սիրելը մարդ արարածի կոչումն է Վիլյամ Սարոյան․ Խաղողի տերևով տոլմա Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է Եվրոպայի ամենամեծ գիրքը «Արտասահմանյան արտիստների համերգաշար» Երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի թռիչքին մեկ անգամ էլ հասնել.Տիգրան Մանսուրյանը 81 տարեկան է «Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա Իր արարածներով» «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» Միշել Օբաման արժանացել է «Գրեմմի» մրցանակի Լևոն Խեչոյան. Քամին ու ճայերը Ռուբեն Հովսեփյան․ Ամառ էր, կիրակի Տիգրան Մանսուրյան. «Ժամանակակից դասականներ» փառատոնը հայ երաժիշտներին ներշնչող, ստեղծագործական եռանդի մղող մի փառավոր իրադարձություն է» Դանիել Վարուժան․ Արտերուն հրավերը Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես. Գուրգեն Խանջյանը նշում է ծննդյան 70-ամյակը Ուշագրավ թումանյանական հրատարակություն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կոմիտասի եւ Արշակ Չոպանյանի առաջին հանդիպումը Փարիզում Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալթյան երկրների հայոց թեմը Ֆրանչիսկոս Պապ .«Նախանձը օճառի փրփուրի նման կ՝անհետանայ, սակայն չարիքներու պատճառ կը դառնայ:» «Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաղթել է բանակցություններում Կարդում է Պարույր Սևակը․ «Վարք մեծաց» Նոր հրատարակություն «Անընդունելի ու դատապարտելի է Հայ Եկեղեցու դերի եւ առաքելության նենգափոխված ներկայացումը». Եպիսկոպոսաց ժողով Նոր նշանակում «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» երկ­րի ուխ­տագ­նա­ցը. Դեղձ Ա­շոտ Հոր փո­րողն ին­քը կընկ­նի հո­րի մեջ, ցան­կա­պատ քան­դո­ղին կխայ­թի օ­ձը Մարզահամերգային համալիրն իր հարկի տակ կհյուրընկալի կովկասյան շանսոնի հայտնի կատարողների Կամերային նվագախումբը հանդես կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ Հայտնի Է դարձել Բեռլինի կինոփառատոնի բացման ֆիլմը Հոլոքոստի հիշատակի համաշխարհային համաժողովը, և՝ ոչ միայն «Չեմ դա­դա­րում զար­մա­նա­լուց, թե հա­մալ­սա­րա­նա­վարտ, քիչ թե շատ հա­յոց պատ­մու­թ­յուն կար­դա­ցած մար­դիկ ոնց են թույլ տա­լիս, որ մթագ­նի ի­րենց ու­ղե­ղը» Մի խումբ գրողներ արժանացան Գրողների միության և Պաշտպանության նախարարության մրցանակներին HBO-ն մուլտսերիալ է նկարում Եղիսաբեթ Երկրորդի ընտանիքի մասին Վահան Տերյան. Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր Վիլիամ Սարոյան․ «Ա՜խ, վաթան, վաթան» Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի միավորի բոլոր պառակտումները Հունվարի 29-ին «Արշակ Բ» օպերան նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին Սիցիլիա՝ առանց շպարի Իտալիա Ռուզան Մանթաշյանը Դրեզդենի համերգին կկատարի Տատյանայի արիան` «Եվգենի Օնեգին» օպերայից
website by Sargssyan