USD
EUR
RUB

Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ես սիրում եմ, որ հայ եմ: Ես չէի ուզի ուրիշ ոչ մի ազգի պատկանել: Աստված չանի՝ ուրիշ ազգից լինեի…Ախր լավ ժողովուրդ է հայը: Մի քիչ վատ է ապրում, բայց կարող է լավ ապրել, եթե իրեն չխանգարեն: Որովհետև հայ ժողովուրդը անհավատ աշխատելու ձև գիտի: Եկեք չխանգարենք, որ հայ ժողովուրդը լավ ապրի»:

Այսօր ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է:

«Օրագրից․․․
07.11.2002 Վաղը՝ 8-ին նոյեմբերի, ծննդյանս օրն է… Մի բան չի, մի տարի անցավ՝ 88, նորից մի տարի և հեռացար մանկությունից 89 տարի… Եվ մոտեցար ամենավատ հրեշին: Հեքիաթների հրեշը չի, ծուխ ու կրակ չի ժայթքում: Նորից մեկ տարի, ընդամենը…
Սատանեական բան է ժամանակը, որ աննկատ գողի նման է գալիս, անցնում և տանում, գողանում է մարդու ամենաթանկագինը: Եվ… իսկ դու «չտեսնելու» ես տալիս… Տարածն ի՞նչ է որ, մեկ տարի: Եվ նեռը քեզ արդեն ժպտալով՝ աչքով է անում… Արի՜, ա՜րի, ջանի՛կս…
*** Ժամանակը դաժան բան է, տիեզերքում ոչ մի ուժ չկա նրան հավասար… Գնում է իր ռիթմով: Կուզես… վազիր, քեզ պատռիր, չես հասնի… Ամեն ինչ տիեզերքում կարող է փոխվել, քանդվել, ստեղծվել, միևնույնն է, ժամանակը կա, կլինի և վերջ չունի… չունի: Իսկ մարդու կյանքը Աստված էլ չգիտի, թե որ չնչին պատառիկն է» (Eduard & Aram ISABEKYAN):

Է. Իսաբեկյանը ծնվել է 1914 թվականի Երևանի նահանգի Սուրմալուի գավառի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիա)։ 1918 թվականին Իսաբեկյանների ընտանիքը գաղթում է և երկու ամիս Էջմիածնում մնալուց հետո հաստատվում է Երևանում։

1927-1931 թվականներին սովորել է Երևանի «Գեղարդ» տեխնիկումում, ուր նրան դասավանդել են Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեջյանը (գեղանկար), Գոհար Ֆերմանյանը (գծանկար)։
1935-1941 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում։ Առաջին երկու տարիներին հաճախել է գրաֆիկայի բաժին, այնուհետև տեղափոխվել գեղանկարի բաժին՝ Կոտե Գզելիշվիլու ղեկավարությամբ։ Դիպլոմային աշխատանքի թեման է եղել «1903 թվականի Բաթումի բանվորների ցույցը»։

Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է (թեմատիկ-կոմպոզիցիա, դիմանկար, բնանկար, գրքի ձևավորում): Էդվարդ Իսաբեկյանի արվեստի հիմքը մարդասիրությունն ու խոր հայրենասիրությունն են, իսկ ոգեշնչման ակունքները՝ հայաշունչ գաղափարները, որոնք նրա գործերում արտահայտվել են Սասունցի Դավթի, Ծովինարի, Դավիթ Բեկի, Սայաթ-Նովայի, Ակսել Բակունցի, Թամանցիների և ազգային ուրիշ մեծերի կերպարներում:
«Վարպետի կտավները հայելիների պես արտացոլում են Հայոց աշխարհի թե երեկվա, թե վաղվա օրը, արցունքն ու ժպիտը, ցավն ու խինդը»: Այսպես է նկարագրել ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանին Իսաբեկյանի ընկեր, վրաց նշանավոր բանաստեղծ Մորիս Փոցխշվիլին:

Արվետագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վիգեն Ղազարյանն իր ակնարկում գրվում է. «Իր պատմական նկարներով նա Վարդգես Սուրենյանցի կողքին է, բնության մեջ անկաշկանդ, նազանի կանացի իր կերպարներով՝ նա Ալեքսադր Բաժբեուկ- Մելիքյանի կողքին է, հայրենի բնությամբ և հերոսներով նա Դերենիկ Դեմերճյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի կողքին է: … Նա միայն ժողովրդական նկարիչ չէր, այլև հայրենասեր քաղաքացի: Նա քսան տարի ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը, ստեղծել նրա մասնաճյուղերը հանրապետության տարբեր քաղաքներում,ն րա ժամանակ ընդլայնվել է պատկերասրահի ցուցադրելի մակերեսը, նա էր Ռուբեն Դրամբյանի նման փայփայում հայ միջնադարյան արվեստի ցուցադրումը այնտեղ: Էդվարդ Իսաբեկյանի ծառայությունները գնահատվեցին նաև հետխորհրդային շրջանում: Նա Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր էր և «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահը»:

Իսաբեկյանին նվիրված են բազմաթիվ ստվարածավալ ուսումնասիրություններ, հոդվածներ մենագրություններ։ Հայաստանի ազգային պատկերասրահը հատուկ սրահ է հատկացրել Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների մշտական ցուցադրման համար: Նրա գեղանկարչական աշխատանքները պահվում են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։ Նկարահանվել են Իսաբեկյան արվեստագետին ներկայացնող տասնյակ ֆիլմեր։

«Կյանքը կա, ապրում է հրաշք ուժի մեջ: Ապրեցնելը բոլոր ոճերի ու գույների արվեստների աղն է: Արվեստը պետք է ապրեցնի: Իսաբեկյանի արվեստը ապրեցնողն է»,- ասել է գրող Սերո Խանզադյանը:

Է. Իսաբեկյանը մահացել է 2007-ին, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

\

Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի կայքից:

Լրահոս
«Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք Ռուբիկի խորանարդներով պատրաստված «Մոնա Լիզան» վաճառվել է 480 հազար եվրոյով Մեծ պահքի կիրակիները Գերշվինի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ Անդրանիկ Օզանյանի հոբելյանի առթիվ զորավարին նվիրված նոր գիրք է հրատարակվել Սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ Երևանի երեք տարբեր թատրոններում Գարեգին Երկրորդ. Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը Գլխուղեղի վիրահատության ժամանակ կինը ջութակ է նվագել Սիրո խոստովանություն Թումանյանին. Ռուսական թատրոնում բեմ կբարձրանա «Քաջ Նազար» ներկայացումը «Նկարն էլ իր կյանքն ու­նի, չես կա­րող փա­կել ար­վես­տա­նո­ցում, միայն ինքդ տես­նել» Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո Սաղմոս ՃԻԲ Մատթեոս Զարիֆյան. Լեռներն իմ երազիս
website by Sargssyan