USD
EUR
RUB

Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` արևմտահայերեն փոխադրությամբ

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի և Լևոն Շանթի 150-ամյա հոբելյանների կապակցությամբ Թումանյանի թանգարանը հրատարակել է Թումանյանի մանկական ստեղծագործությունների արևմտահայերեն փոխադրությամբ գիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արևմտահայերենի փոխադրումն իրականացրել է Լևոն Շանթը Կ.Պոլսի հայ մանուկներին Թումանյանի աշխարհն էլ ավելի ճանաչելի ու հասկանալի դարձնելու նպատակով:

«Ժամանակին Հովհաննես Թումանյանին ու Լևոն Շանթին հրավիրել են կազմել տարրական դասարանների համար նախատեսված «Լուսաբեր» դասագիրքը: Սկզբում այն հրատարակվել է արևելահայության համար, բայց այնքան հաջողված էր, որ Լևոն Շանթը դասագիրքը փոխադրեց արևմտահայերեն: Մեր թանգարանում դասագրքի տարբեր հրատարակություններ են պահվում. այն բավականին երկար կյանք է ունեցել: Այս գրքի հիմքում այն բոլոր դասագրքերն են, որոնք հրատարակվել են մինչև Թումանյանի մահը», - պատմեց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

Գիրքը, որում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, բալլադներն ու լեգենդները, պատմվածքները, նկարազարդել են արտասահմանում ապրող հայ մանուկները, նրանց աջակցել են Հայաստանում ապրող երեխաները:

Հրատարակման համար ֆինանսական օգնություն է ցուցաբերել Արմինե Կարապետյանը: Թանգարանը նրան նվիրեց «Հովհաննես Թումանյան 150» հուշամեդալը:

Արմինե Կարապետյանն ասաց, որ ծնվել է Իրանում` հայրենասեր ու կրթված ընտանիքում: «Հայրս գրող էր, իսկ մայրս` ուսուցչուհի: Թումանյանը մեր ամենասիրելի հեղինակներից է, և մենք մեծացել ենք նրա հեքիաթներով», - նշեց նա:

Գիրքը կազմել է Անի Եղիազարյանը, խմբագրել է Նարինե Խաչատրյանը, սրբագրել` Քնարիկ Աբրահամյանը, ձևավորումն իրականացրել է Մանե Խաչատրյանը:

Լրահոս
Ամփոփվեց մանկագիրների և նկարազարդողների մրցույթը. ներկա էր Նունե Սարգսյանը «Պատգամ» հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին Եղիշե Չարենց. Այրած երգեր Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում Համո Սահյան․ Ես կուզեի․․․ Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետ. հոգեշահ քարոզիչը «Ավետիսը» աշխարհահռչակ դաշնակահարին հրավիրել է Երեւան Հովհննես Երանյան․ Գորտը, կամ սցենար նկարահանված ֆիլմի համար Վիլյամ Սարոյան. Այդ օրը Հայաստան են ժամանում միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ 44 000 տարվա պատմություն. Ինդոնեզիայում հայտնաբերվել են մարդկանց կողմից արված հնագույն որմնանկարները Երևանի պետական կամերային երգչախումբը վեցերորդ համերգով ամփոփեց Կոմիտասին նվիրված ելույթները Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն «Պետք է գնա­հա­տել, սի­րել մեր կող­քին ապ­րող կոմ­պո­զի­տո­րին» «Ինչ ցան­կա­նում եք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, նույնն էլ դուք ա­րեք նրանց» Աղոթքը «դատ է դատաստանից առաջ» Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում Թումանյանը՝ հայերեն և վրացերեն. Թբիլիսիում լույս է տեսել միանգամից երեք գիրք Մաքսիմ Վենգերով. Հայաստանը գալը նշանակալի և հաճելի իրադարձություն է Հովհաննես Թումանյան. Երկինք ու երկիր Սամվել Սևադա․ Ահա և վերջի սկիզբը․․․ Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը Օրհնեցե՛ք Տիրոջ անունը Տիրոջ տանը գտնվողներ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ո՞րն էր Չարենցի ու Բակունցի միջեւ տարաձայնության պատճառը Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Երանյան. Երեք ամիս հետո Պոլսոյ Պատրիարք դառնալու աւելի մեծ հնարաւորութիւն ունի Սահակ Սրբազան Մաշալեանը Պարույր Սևակ․ Լույսի աղբյուրը Երանելի Մայր սուրբ Թուրքիոյ Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը. մամլոյ հաղորդագրութիւն Հայտնի են «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդները «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում Հաջորդ տարի Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն. Հակոբ Ղազանչյան Օծվել է Ներքին Գետաշեն գյուղի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին «Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գիրքը Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում Չարենցն ու Կոմիտասը Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել»
website by Sargssyan