USD
EUR
RUB

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում և Հայաստանի 7 մարզերում, Արցախում և Վրաստանում նոյեմբերի 5-9-ը տեղի է ունենում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ Հոբելյանական միջազգային փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այն կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի հիմնական նպատակներից մեկն է ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ, հնարավորինս շատ ներգրավել և մասնակից դարձնել մարզաբնակ հանրությանը փառատոնին, ինչպես նաև նպաստել փառատոնային հյուրերի և տեղի հանրության միջև անմիջական կապերի ստեղծմանը:

Երևան են ժամանել հյուրեր Ռուսաստանից, Չեխիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Սլովակիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից, Ճապոնիայից և այլն:

Շուրջ 68 երկրից ստացված 1020 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ:

«Ռոլան» 15-րդ Հոբելյանական փառատոնը հավատարիմ է մնում իր որդեգրած ձևաչափին, և այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված է բացառապես երեխաներից և պատանիներից` Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից, մասնավորապես` «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` երեխաները Արցախից, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ «Այբ» դպրոցի սաները, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում՝ ՀՀ զորամասերի զինվորները և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները: Այս տարի ևս փառատոնային ծրագրում ընդգրկված կլինի ոչ մրցութային «Երեխաները երեխաների համար» անվանակարգը, որտեղ ներկայացված կլինեն մի շարք երկրների երեխաների և պատանիների կողմից նկարահանված լավագույն ֆիլմերը երեխաների համար:

Հոբելյանական 15-րդ փառատոնի Ծրագրի շրջանակներում նախատեսվում էին 8 խաղարկային և անիմացիոն ֆիլմերի երևանյան պրեմիերաներ, որոնցից 6-ի ցուցադրություններին ներկա կլինեն ֆիլմերի ռեժիսորները, ինչպես նաև հատուկ ցուցադրություններ:

Ծրագրի գործընկերներն են Վիշեգրադի երկրներից (Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Լեհաստան)՝ Սլովակիայում Սլովակ ֆիլմերի ակումբների ասոցիացիան, «Superfilm» կինոարտադրությունը, «ARCHiMERA» ՀԿ, Հունգարիայում «BUSHO» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, «Kid’s Eye Art» ասոցիացիան, Լեհաստանում «Ale kino!» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, «ASP Wroclaw» Վրոցլավի արվեստի և դիզայնի ակադեմիայի նկարչության և քանդակագործության ֆակուլտետը, Չեխիայում «JUNIORFEST» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, «Art Fabrika» արվեստի դպրոցը, Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվ. Թատրոնի և կինոյի պետական համալսարանը:

Արդեն երկրորդ տարին է, որ «Ռոլան Բիկով» հիմնադրամը համագործակցում է Ճապոնիայի միջազգային հիմնադրամի հետ, և նրա աջակցությամբ այս տարի հատուկ ծրագրի շրջանակներում Ճապոնիայից Հայաստան կժամանի ռեժիսոր, անիմատոր Յոկո Յուկին և հայ հանդիսատեսին կներկայացնի «Գիշերային փաթիլը» անիմացիոն ֆիլմը, հանդիպում կունենա Հայ-Ռուսական համալսարանում:

 

Լրահոս
Հրաչյա Թամրազյան․ Բնորդ Վահան Թոթովենց․ Վանե՛ շողերդ․․․ Ինչպես շարունակել Ավետարանների մանրանկարչության արվեստը Մեկնարկում է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը Սկզբու՞նք թե՞ նպատակահարմարություն․․․ Յուրի Բաշմետ. «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել «Գոհություն հայտնեցե՛ք ամեն ժամ ամեն ինչի համար» Մահացել Է ռեժիսոր Ռոման Խրուշչը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին Մշակույթում ցենզուրան պարտադիր է. չգիտեմ՝ ով ինչ գործակալ է, բայց ոչ մեկին չի հաջողվի վերացնել ազգի մշակույթը, լեզուն. Արտաշես Ալեքսանյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին Կրոնական դասավանդությունը Գերմանիայի հանրակրթական դպրոցներում կամ կրկին «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի մասին Հռոմի պապը կաղոթի բոլոր մոլորյալ հոգիների համար «Պեպո»-ն կթվայնացվի և կվերականգնվի. Ազգային կինոկենտրոն Ռազմիկ Դավոյան․ Ով իմ սուրբ աշխարհ Հայուհին «Ձայն տուր ով ծովակ» երգով հիացրել է ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին Սատանիզմ Եղիշե Չարենց. Աշխարհիս մեջ ես էլ մե օր... Վահագն Մուղնեցյան. Մենք այնպես ենք ապրում... Մեկ նկարի թանգարանի նոր ցուցանմուշը կլինի Այվազովսկու կտավը «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը «Դա­վի­թը շատ ան­կեղծ է, գրա­կա­նու­թ­յան մեջ ար­տա­ցո­լած զգա­ցա­կան շեր­տը հա­մա­պա­տաս­խա­նում է նրա խառն­ված­քին» Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` արևմտահայերեն փոխադրությամբ Կոնստանտին Օրբելյան. Մեր արտիստներին ճանաչում են դրսում ու պահանջված են Կայացավ Խաչատրյանին նվիրված «Նվիրում ուսուցչիս» կոնցերտի պրեմիերան Փաս­տե­րը վկա­յում են Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է Christie’s-ը աճուրդի կհանի Այվազովսկու «Իսկիայի մայրամուտը» կտավը Ներսես Աթաբեկյան․ Մանկությունս արթնանում էր տատիս ավելի քստքստոցից Նոնա Պողոսյան․ Գոյ Սիմեոն Երևանցի. Հայոց ազգի եւ եկեղեցիների համար աղոթք «Հոգուն տանք հոգևորը, իսկ մարմնին՝ մարմնավորը» Երկու կարևոր ինստիտուտ՝ եկեղեցին և ընտանիքը ենթարկվում են հարձակման Յուրի Բաշմետը Երևանում կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները Կյանքից հեռացել է ամերիկաբնակ բանաստեղծ Ժակ Հակոբյանը Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մեկնարկում է «Արմմոնո Plus»-ի երևանյան փուլը Երևանի արվեստների կենտրոնն ու Հայկական գրաֆիկայի թանգարանը մեկ հարկի տակ կհրավիրեն արվեստասերներին Մշակութաբան. Չգիտեի՝ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են Համո Սահյան․ Դու ուզեցիր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին
website by Sargssyan