USD
EUR
RUB

«Դա­վի­թը շատ ան­կեղծ է, գրա­կա­նու­թ­յան մեջ ար­տա­ցո­լած զգա­ցա­կան շեր­տը հա­մա­պա­տաս­խա­նում է նրա խառն­ված­քին»

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am: «հա­կա­ՔԱ­ՂԱ­Քա­կան». այս­պես է վեր­նագր­ված ԴԱՎԻԹ ՍԱՄ­ՎԵ­ԼՅԱ­ՆԻ նոր գիր­քը: Վեր­նա­գի­րը և գր­քի շա­պի­կի ձևա­վո­րու­մը, թվում է, հա­նե­լուկ են ա­ռա­ջար­կում՝ ին­չի՞ մա­սին է գիր­քը: Հե­ղի­նակն ին­քը ըն­թեր­ցո­ղին խոր­հուրդ է տա­լիս քա­ղա­քա­կան շեշ­տադ­րում­ներ չփնտ­րել գր­քում: Հա­մա­ձայ­նում է ՝ վեր­նա­գի­րը եր­կի­մաստ է, շա­տերն ըն­կա­լում են հենց հա­կա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով, ո­րով­հետև մեր հա­սա­րա­կու­թյունն ուղ­ղա­կիո­րեն ներ­ծծ­ված է քա­ղա­քա­կա­նու­թյամբ, սա­կայն գիր­քը ըն­թեր­ցե­լիս պարզ կլի­նի, որ ին­քը ոչ թե քա­ղա­քա­կան մի­տում­նե­րին է դեմ գնում, այլ հա­սա­րա­կու­թյան մեջ ձևա­վոր­ված քա­ղա­քա­կան մթ­նո­լոր­տին. «Հե­րոս­նե­րը թե­կուզ քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ­նե­րում հայ­տն­վում են, քա­ղա­քա­կան դիս­կուրս­ներ ու­նե­նում են, բայց նրանց հա­մար շատ ա­վե­լի կարևոր բա­ներ կան: Այ­սինքն՝ ար­ժե­հա­մա­կարգն է շեշտ­ված: Երկ­րորդ ի­մաս­տով՝ վեր­նա­գի­րը հենց հա­կա­քա­ղաք ի­մաստն ու­նի: Պա­տա­հա­կան չէ, որ գր­քի շա­պի­կին քա­ղա­քը գլ­խի­վայր է պատ­կեր­ված, այն ի­մաս­տով, որ ես իմ ճա­նա­չած, իմ ապ­րած, իմ ման­կու­թյան, ե­րի­տա­սար­դու­թյան քա­ղա­քում չեմ ապ­րում: Քա­ղաք­նե­րը մար­դիկ են, իսկ շատ մար­դիկ հե­ռա­ցել են քա­ղա­քից, քա­ղաք­նե­րը մար­դիկ են ու մար­դիկ, նրանց ար­ժե­հա­մա­կար­գը, հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը փոխ­վել են»:

«հա­կա­ՔԱ­ՂԱ­Քա­կա­նը» լույս է ըն­ծա­յել «Է­դիթ պրինտ» հրա­տա­րակ­չու­թյու­նը: Գր­քի «հա­կաշ­նոր­հան­դե­սը» տե­ղի ու­նե­ցավ Խն­կո Ա­պոր ան­վան ազ­գա­յին ման­կա­կան գրա­դա­րա­նում: «Գիրքն ու­նի՞ դաս­տիա­րակ­չա­կան նշա­նա­կու­թյուն» հար­ցին ար­ձա­կա­գի­րը պա­տաս­խա­նեց. «Գիր­քը երկ­շերտ է. երբ կար­դում ես, ա­ռա­ջին հա­յաց­քից տեքս­տը քեզ տա­նում է այլ ուղ­ղու­թյամբ, որ գե­ղե­ցիկ է շա­րադր­ված, հե­տաքր­քիր է, են­թա­շեր­տե­րին կա­րող ես ու­շադ­րու­թյուն չդարձ­նել: Բայց իմ մո­տե­ցու­մը հս­տակ է. ե­թե գրածդ դաս­տիա­րակ­չա­կան բնույթ չու­նի (ի­հար­կե՝ ոչ պար­տադ­րող), ու­րեմն ա­նի­մաստ է: Գրա­կա­նու­թյու­նը պետք է դաս­տիա­րա­կի, դաս­տիա­րա­կու­թյունն սկս­վում է այն պա­հին, երբ կար­դա­ցածդ քեզ խոր­հե­լու ա­ռիթ է տա­լիս, ար­ժե­հա­մա­կարգ է ձևա­վո­րում: Իմ հե­րոս­նե­րը դեմ են քաղ­քե­նիու­թյա­նը, ա­րա­տա­վոր երևույթ­նե­րին, ար­դա­րու­թյան ու ժո­ղովր­դա­վա­րու­թյան կեղծ քա­րոզ­նե­րին»:


Ին­չո՞վ է հե­տաք­րք­րել Դա­վիթ Սամ­վե­լյան գրո­ղը «Է­դիթ պրինտ» հրա­տա­րակ­չու­թյա­նը. գրա­կա­նու­թյու՞նն է ար­ժե­քա­վոր, պա­հանջ­վա՞ծ հե­ղի­նակ է: Հրա­տա­րակ­չու­թյան մար­քե­թին­գի ղե­կա­վար ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ մեր այս հար­ցին ի պա­տաս­խան ա­սաց, որ թերևս Դա­վիթն է ի­րենց ընտ­րել, հա­մա­գոր­ծակ­ցե­լու ա­ռա­ջար­կը նա է ա­րել: Մինչ այդ նրա գրա­կա­նու­թյա­նը ծա­նոթ չեն ե­ղել, թեև գի­տեին, որ պա­հան­ջարկ ու­նի: «Երբ ծա­նո­թա­ցանք գրա­կա­նու­թյա­նը և իր ան­ձին (դա էլ է կարևոր մեզ հա­մար), հաս­կա­ցանք, որ տար­բեր­վող է թե՛ որ­պես գրող, թե՛ որ­պես ան­հատ և կարևոր ա­սե­լիք ու­նի մեր օ­րե­րի հա­մար: Սկ­սե­ցինք հա­մա­գոր­ծակ­ցել, հրա­տա­րա­կել նրա գր­քե­րը: «հա­կա­ՔԱ­ՂԱ­Քա­կա­նը» մեզ հա­մար մեկ այլ բա­ցա­հայ­տում էր, կար­ծում եմ, այն ա­ռանձ­նա­նում է վեր­ջին շր­ջա­նում հայ հե­ղի­նակ­նե­րի հրա­տա­րա­կած գր­քե­րից: Դա­վի­թը շատ ան­կեղծ է, և գրա­կա­նու­թյան մեջ ար­տա­ցո­լած զգա­ցա­կան շեր­տը հա­մա­պա­տաս­խա­նում է նրա խառն­ված­քին»:


Հե­տաքր­քր­վե­ցի՝ հրա­տա­րա­կի­չը մի­ջամ­տու՞մ է հե­ղի­նա­կի աշ­խա­տան­քին՝ մար­քե­թին­գի պա­հանջ­նե­րից ել­նե­լով: «Հնա­րա­վոր է լի­նեն սկս­նակ հե­ղի­նակ­ներ, ո­րոնց կա­րող ես ուղ­ղոր­դել, ինչ-որ բա­նե­րի հետ հա­մա­ձայն չլի­նել: Դա­վ­թի պա­րա­գա­յում մի­ջամ­տու­թյու­նը բա­ցա­ռում եմ»,- ա­սաց Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նը: «Պար­բե­րա­բար հայ ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յաց­նում եք ար­տա­սահ­մա­նյան գրա­կա­նու­թյան լա­վա­գույն նմուշ­նե­րը, և՛ կա­պեր ու­նեք, և՛ ծա­նոթ եք դր­սի շու­կա­յին: Մտա­ծե՞լ եք մեր հե­ղի­նակ­նե­րին, օ­րի­նակ, Դա­վիթ Սամ­վե­լյա­նին ար­տա­սահ­մա­նյան հրա­տա­րա­կիչ­նե­րին ներ­կա­յաց­նե­լու ուղ­ղու­թյամբ»,- հարց­րինք: «Կա­րե­լի է, բայց, իմ կար­ծի­քով, այս գիր­քը շատ երևա­նյան է, ա­վե­լի կա­րևոր է հայ ըն­թեր­ցո­ղի հա­մար: Չեմ կա­րող ա­սել` դր­սում այս գործն ինչ­պես կըն­կա­լեն, գու­ցե և ըն­կա­լե­լի լի­նի, բայց խոր­հուրդ կտա­յի Դա­վ­թին հա­ջոր­դիվ անդ­րա­դառ­նալ ա­վե­լի հա­մա­մարդ­կա­յին թե­մա­նե­րի, ո­րոնք ա­վե­լի ար­դիա­կան են հա­մաշ­խար­հա­յին աս­պա­րե­զում, ոչ միայն Հա­յաս­տա­նում. դա, ի­հար­կե, կթարգ­մա­նենք, կփոր­ձենք ներ­կա­յաց­նել-հան­րահռ­չա­կել մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում»:


Դա­վիթ Սամ­վե­լյա­նը հե­ղի­նակ է հինգ գր­քի: Նա­խորդ՝ «Ռո­դե­նի ձմե­ռը» գիր­քը ե­րեք հրա­տա­րա­կու­թյուն է ու­նե­ցել, «Ար­տա­գաղ­թած կա­րո­տը» հրա­տա­րակ­վել է եր­կու ան­գամ: Նրա գր­չին են պատ­կա­նում նաև «Լու­սե Ե­րազ», «Նա և Նրա» գր­քե­րը: «հա­կա­ՔԱ­ՂԱ­Քա­կան» պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն տպագր­վել է 1000 օ­րի­նա­կով: Այն կա­րե­լի է ձեռք բե­րել երևա­նյան գրե­թե բո­լոր գրա­խա­նութ­նե­րից:


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լրահոս
Հրաչյա Թամրազյան․ Բնորդ Վահան Թոթովենց․ Վանե՛ շողերդ․․․ Ինչպես շարունակել Ավետարանների մանրանկարչության արվեստը Մեկնարկում է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը Սկզբու՞նք թե՞ նպատակահարմարություն․․․ Յուրի Բաշմետ. «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել «Գոհություն հայտնեցե՛ք ամեն ժամ ամեն ինչի համար» Մահացել Է ռեժիսոր Ռոման Խրուշչը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին Մշակույթում ցենզուրան պարտադիր է. չգիտեմ՝ ով ինչ գործակալ է, բայց ոչ մեկին չի հաջողվի վերացնել ազգի մշակույթը, լեզուն. Արտաշես Ալեքսանյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին Կրոնական դասավանդությունը Գերմանիայի հանրակրթական դպրոցներում կամ կրկին «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի մասին Հռոմի պապը կաղոթի բոլոր մոլորյալ հոգիների համար «Պեպո»-ն կթվայնացվի և կվերականգնվի. Ազգային կինոկենտրոն Ռազմիկ Դավոյան․ Ով իմ սուրբ աշխարհ Հայուհին «Ձայն տուր ով ծովակ» երգով հիացրել է ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին Սատանիզմ Եղիշե Չարենց. Աշխարհիս մեջ ես էլ մե օր... Վահագն Մուղնեցյան. Մենք այնպես ենք ապրում... Մեկ նկարի թանգարանի նոր ցուցանմուշը կլինի Այվազովսկու կտավը «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը «Դա­վի­թը շատ ան­կեղծ է, գրա­կա­նու­թ­յան մեջ ար­տա­ցո­լած զգա­ցա­կան շեր­տը հա­մա­պա­տաս­խա­նում է նրա խառն­ված­քին» Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` արևմտահայերեն փոխադրությամբ Կոնստանտին Օրբելյան. Մեր արտիստներին ճանաչում են դրսում ու պահանջված են Կայացավ Խաչատրյանին նվիրված «Նվիրում ուսուցչիս» կոնցերտի պրեմիերան Փաս­տե­րը վկա­յում են Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է Christie’s-ը աճուրդի կհանի Այվազովսկու «Իսկիայի մայրամուտը» կտավը Ներսես Աթաբեկյան․ Մանկությունս արթնանում էր տատիս ավելի քստքստոցից Նոնա Պողոսյան․ Գոյ Սիմեոն Երևանցի. Հայոց ազգի եւ եկեղեցիների համար աղոթք «Հոգուն տանք հոգևորը, իսկ մարմնին՝ մարմնավորը» Երկու կարևոր ինստիտուտ՝ եկեղեցին և ընտանիքը ենթարկվում են հարձակման Յուրի Բաշմետը Երևանում կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները Կյանքից հեռացել է ամերիկաբնակ բանաստեղծ Ժակ Հակոբյանը Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մեկնարկում է «Արմմոնո Plus»-ի երևանյան փուլը Երևանի արվեստների կենտրոնն ու Հայկական գրաֆիկայի թանգարանը մեկ հարկի տակ կհրավիրեն արվեստասերներին Մշակութաբան. Չգիտեի՝ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են Համո Սահյան․ Դու ուզեցիր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին
website by Sargssyan